Առաջին նախաբժշկական օգնություն
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու` ճիշտ մոտեցում ցուցաբերելու:
Շատերը մտածում են, որ սննդային թունավորումն այնքան էլ լուրջ խնդիր չէ: Սակայն, որոշ դեպքերում, նվազագույն հապաղումն` օգնություն ցուցաբերելու կամ բժշկի խորհրդատվությանը դիմելու, կարող է ողբերգական լինել: Այս հոդվածում մենք կփորձենք տալ գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ցուցաբերել որակյալ առաջին օգնություն և թեթևացնել թունավորման հետևանքները:
Սննդային թունավորում: Թունավորման տեսակները և նշանները
Որպես կանոն, սննդային թունավորումն արտահայտվում է սրտխառնոցով, փսխումով և լուծով, երբեմն կարող է ուղեկցվել այլ, ավելի լուրջ ախտանիշներով:
Հանդիպում են սննդային թունավորման հետևյալ տեսակները.
Բակտերիալ սննդային թունավորում. որովայնային խիթը, լուծը, փսխումը կարող են սկսվել անորակ սննդի օգտագործումից արդեն մեկ ժամ անց:
Վիրուսային սննդային թունավորում. փսխում, լուծ, ցավ` որովայնում, գլխացավեր, տենդ և սարսուռ. սկսվում են ախտահարված սննդի կիրառումից 12-48 ժամ անց:
Սննդով քիմիական թունավորում. փսխում, լուծ, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնագնդերի շրջանում ճնշման զգացողություն, գերթքարտադրություն, գիտակցության մթագնում, որովայնի շրջանում ցավն արտահայտվում է վարակված սննդի ընդունումից մոտավորապես 30 րոպե անց:
Բոտուլիզմ. խոսքի կամ տեսողության մասնակի կորուստ, մկանային թուլություն, կլման դժվարացում, բերանում` չորություն, մկանների կաթված՝ սկսած գլխից և դեպի ներքև` ամբողջ մարմնով, փսխում:
Թունավորման ժամանակ առաջին օգնությունը` մինչև բժշկի այցը
Առաջին օգնությունը, որը կարելի է ցուցաբերել, տուժողին մեծ քանակությամբ խմելու ջուր տալն է և փսխման առաջացումը: Բացի այդ, պետք է խմել բավականին քանակությամբ սորբենտ, օրինակ, ակտիվացված ածուխ (յուրաքանչյուր 10 կգ քաշի համար` մեկ հաբ): Եթե ինքնազգացողությունը չի բարելավվում, անպայման պետք է դիմել բժշկի, որովհետև հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են զարգանալ հետագայում:
Տուժողին, որպես հեղուկ, ցանկալի է տալ կալիումի պերմանգանատի թույլ լուծույթ կամ մաքուր, քիչ աղայնացված ջուր: Մարդը պետք է խմի լիտրից ոչ պակաս ջուր, որից հետո, լեզվարմատին մատով սեղմելով, պետք է փսխում առաջացնի: Այս գործողությունը պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչև ստամոքսի լվացման ջրերը լինեն առանց սննդի խառնուրդի: Ստամոքսի լվացումից հետո տուժողին կարելի է տալ ներծծող միջոց: Ադսորբենտներն իրենց մեջ ներծծում են թունավոր նյութերը և նպաստում օրգանիզմից դրանց դուրս բերմանը: Տուժողին կարելի է մաքրող հոգնա կատարել:
Սննդային թունավորման ժամանակ արյան մեջ ներծծված տոքսինները հեռացնելու նպատակով անհրաժեշտ է քիչ քանակներով և հաճախ հեղուկ ընդունել, հատկապես չգազավորված հանքային ջուր: Օրգանիզմի ծախսած էլեկտրոլիտների և ջրի հավասարակշռության վերականգնմանը կնպաստեն այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ռեհիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը, որոնք հնարավոր է ձեռք բերել դեղատանն` առանց դեղատոմսի:
Եթե իրականացված միջոցառումներն արդյունք չեն տվել, պետք է շտապօգնություն հրավիրել:
Սննդային թունավորման ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե.
- առկա են բոտուլիզմի ախտանիշներ. խոսքի կամ տեսողության մասնակի կորուստ, մկանային թուլություն, կլման դժվարացում, բերանի չորություն, մկանների կաթված և փսխում,
- առկա են սննդի քիմիական թունավորման ախտանիշներ. փսխում, լուծ, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնագնդերի շրջանում ճնշման զգացողություն, գերթքարտադրություն, գիտակցության մթագնում, ցավ` որովայնի շրջանում,
- կա սնկային թունավորման կասկած,
- փսխումը կամ լուծը լուրջ բնույթ է կրում և տևում է ավելի քան երկու օր,
- տուժողը երեխա է, ծեր կամ թույլ իմունիտետով անձ:
Ինչպե՞ս սնվել թունավորումից հետո առաջին օրերը
Թունավորումից հետո տվյալ օրը ընդունվող սննդի քանակը պետք է նվազագույն լինի: Ցանկալի է թունավորումից հետո առաջին օրվա ընթացքում հրաժարվել սննդից: Այդ ընթացքում, ջրազրկումից խուսափելու համար, պետք է շատ հեղուկ օգտագործել: Դա կարող է լինել սովորական եռացրած ջուր, մասուրի եփուկ, կանաչ թեյ, հանքային ջուր, մեկ գդալ շաքարով ոչ թունդ թեյ, բրնձի եփուկ: Կարելի է քիչ քանակությամբ ուտել տանը պատրաստված չորահաց: Երեկոյան տուժողի վիճակը զգալի կթեթևանա: Կարելի է խմել ոչ յուղոտ հավի արգանակ կամ ուտել ջրով եփած հեղուկ շիլաներ (բրնձի, հնդկաձավարի, սպիտակաձավարի): Թույլատրվում է ուտել ոչ մեծ քանակությամբ կարտոֆիլի պյուրե՝ առանց կարագի և կաթի:
Բրինձն օժտված է ադսորբող հատկություններով, այսինքն, աղիներից ներծծում է ավելցուկային գազերը և տոքսինները: Այդ պատճառով թունավորման ժամանակ և դրանից հետո առաջին օրերի ընթացքում խորհուրդ է տրվում ուտել թույլ աղայնացված բրնձի շիլա:
Եթե անհանգստացնում է լուծը, ապա կարելի է տտպող հատկություններով եփուկներ խմել (մասուրի, հապալասի, սև հաղարջի, սրոհունդի եփուկ):
Թունավորումից հետո առաջին օրերին սնունդը պետք է պյուրեի կամ շիլայի կազմություն ունենա: Երկրորդ օրը կարելի է ուտել ոչ մեծ քանակությամբ հավի միս, գոլորշու վրա պատրաստված կոտլետներ, պասին բնորոշ թեթև ուտեստներ, որոնք չեն ծանրաբեռնի մարսողական համակարգի աշխատանքը: Խորհուրդ է տրվում երեք օր հետևել սննդակարգին: Սնունդը պետք է ուտել միայն խաշած վիճակում: Խորհուրդ է տրվում ուտել հեղուկ շիլաներ, ոչ յուղոտ խաշած միս` մանրացված վիճակում, ոչ խիտ արգանակներ, խնձորի պյուրե, չրերի կոմպոտ: Պետք է ուտել ոչ մեծ չափաբաժիններով (մոտավորապես օրը 6 անգամ) և, ընդհանրապես, նվազեցնել ընդունվող սննդի ծավալը:
Երեք օր հետո կարելի է սննդակարգն ընդլայնել, սակայն դա պետք է անել աստիճանաբար: Սովորական սննդակարգին կարելի է անցնել, երբ տուժողն զգա, որ ստամոքսն այլևս գրգռված չէ: Սննդակարգին պետք է ուշադիր լինել հատկապես թունավորումից հետո երկու շաբաթների ընթացքում, քանի որ լիովին վերականգնման գործընթացը բավականին երկարատև է:
Խուսափեք շատ տաք կամ շատ սառը սննդից, այն պետք է լինի չափավոր տաք:
20.12.2018 Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
18.01.2024
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
23.11.2023
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
22.12.2022
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
20.06.2022
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
14.10.2021
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
10.10.2021
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
27.09.2021
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
28.07.2021
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
23.02.2021
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
24.01.2019
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
18.01.2019
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
15.11.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYlZnLqL' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ