Առաջին նախաբժշկական օգնություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի, ախտանիշների դեպքում (արյունային արտադրություն, որովայնի ստորին հատվածի, էպիգաստրալ շրջանի ցավեր, դիսկոմֆորտ, ճնշման տատանում, գլխապտույտ) պետք է շտապ դիմել կոնսուլտացիան վարող մանկաբարձին:
Եթե շտապ, արտառոց դեպքեր են լինում, օրինակ ուշագնացություն, պետք է ցույց տալ ուշաթափության ժամանակ իրականացվող օգնությունը. գլուխը թեքել՝ լեզուն կուլ չգնալու, փսխման զանգվածները շնչափող չգնալու համար, և անմիջապես շտապ օգնություն կանչել: Որևէ այլ միջամտություն չի թույլատրվում իրականացնել, նույնիսկ, եթե կա արգանդային արյունահոսություն, որովհետև ցանկացած սխալ քայլ կարող է հետագա բարդությունների պատճառ դառնալ:
Տնային ծննդաբերություններ ներկայում չեն լինում: Նախկինում հազվադեպ հանդիպում էին նման դեպքեր և հաճախ` վատ ելքերով: Իսկ ներկայում հղիների «որակը» և գիտակցական մակարդակն անհամեմատ փոխվել է, չկա ուշադրությունից դուրս մնացած, բարձիթողի վիճակում գտնվող որևէ հղի: Կանանց կոնսուլտացիայի աշխատակիցները հսկողության ընթացքում ժամանակին հետազոտություններ են իրականացնում և անհրաժեշտ խորհուրդներ տալիս:
Արտառոց վիճակներում արտակարգ իրավիճակի աշխատակիցներն առաջին օգնություն ցույց տալու համար պատրաստված են: Ցանկալի է, որ ավիացիայի աշխատակիցները նույնպես տիրապետեն այդ գիտելիքներին:
Եթե, այնուամենայնիվ, ծննդաբերությունն արտակարգ վիճակում է իրականանում, առաջնային պետք է շտապ օգնություն կանչել, իսկ այդ ընթացքում հղի կնոջ մարմինն ազատել սեղմող հագուստից, ապահովել ազատ շնչառություն և հոգեբանորեն աջակցել։
Եթե, այնուամենայնիվ, ծննդաբերությունը տեղի է ունեցել հիվանդանոցային պայմաններից դուրս, մորն ու երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց:
«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի գինեկոլոգ- վիրաբույժ, սոնոգրաֆիստ Արմենուհի Ավետյան
28.11.2018 Կարդացեք նաև
24.01.2019
18.01.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ