Առաջին նախաբժշկական օգնություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ դնելը:
Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ, վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց վերքի վրայից բինտով փաթաթել: Լրացուցիչ պետք է նաև արյունահոսող հատվածից վերև լարան, սեղմող կապ դնել: Եթե սեղմող վիրակապ դնելով արյունահոսությունը դադարում է, արդեն սեղմակներ և լարաններ դնել պետք չէ: Հիվանդին կարելի է միանգամից , հենց այդ սեղմող վիրակապով տեղափոխել ստացիոնար բուժօգնության:
Սեղմող կապը կարելի է պահել առավելագույնը երկու ժամ: Երկու ժամվա ընթացքում հիվանդը պետք է արդեն տեղափոխվի մասնագիտացված բաժանմունք: Եթե երկու ժամից կամ առավելագույնը վեց ժամից ավելի հիվանդի վերջույթը չի սնվում՝ վերջույթը սնող կենտրոնական անոթի վնասվման կամ սեղմող կապի պատճառով, կարող են անվերադարձ փոփոխություններ առաջանալ, որոնք, նախ, վտանգավոր են կյանքի համար, ինչպես նաև կարող են վերջույթը կորցնելու լուրջ վտանգ առաջացնել:
Բաժանմունքում, երբ հիվանդն ընդունվում է անոթային վնասվածքով, նրան ցուցաբերվում է մասնագիտացված բուժօգնություն, կատարվում է վնասված անոթի վերականգնում, արյունահոսության դադարեցում, քանի որ դա լուրջ վտանգ է հիվանդի կյանքի համար: Հիվանդի մահվան պատճառը վնասվածքների ժամանակ հիմնականում սուր արյունահոսությունն է:
Եթե վերքերը փոքր են, քերծվածքներ են, և արյունահոսությունը թույլ է, պետք չէ դիմել մասնագիտական բուժօգնության, կարելի է ուղղակի սեղմող վիրակապ դնել վերքին: Կան բազմաթիվ միջոցներ փոքր արյունահոսությունը կանգնեցնելու համար: Օրինակ, քթային արյունահոսության ժամանակ օգնում է աղաջրով կամ ջրածնի պերօքսիդով թրջած վիրախծուծը:
Եեթե վնասվածքը փակ է և վերք չկա, այլ հեմատոմա է առաջանում, այդ տեղում պետք է սառը թրջոց դնել:
Վիրաբ Մանուկի Աղաբեկյան
«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար
08.11.2018 Կարդացեք նաև
24.01.2019
18.01.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ