Առաջին նախաբժշկական օգնություն
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ գործողությունների պատճառով, ովքեր ցանկանում են օգնել: Ներկայացնենք մի քանի սխալներ, որոնք կատարում են առաջին օգնություն ցուցաբերելիս:
ՃՏՊ
Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ շատերն անմիջապես փորձում են տուժողին մեքենայից դուրս բերել: Սակայն չարժե դա անել, քանի որ տուժողը կարող է լուրջ վնասվածքներ ունենալ (օրինակ՝ կոտրվածքներ), որոնց վիճակը կարող է վատանալ սխալ վերաբերվելու հետեւանքով: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս տուժողին մեքենայից ինքնուրույն դուրս բերել միայն այն դեպքում, երբ համոզված են, որ այն կարող է բռնկվել կամ պայթել: Մնացած դեպքերում ավելի ճիշտ է շտապ օգնությանը կամ փրկարարներին սպասելը: Նախքան նրանց ժամանելը խորհուրդ է տրվում խոսել տուժածների հետ, նրանց սատարել եւ հանգստացնել:
Եթե նկատում եք, որ տուժածի մոտ արյունահոսություն է սկսվել, կարելի է փորձել այն դադարեցնել՝ վնասված տեղը մաքուր գործվածքի կտորով սեղմելով:
Ջղաձգման նոպաներ
Ջղաձգման նոպաների ժամանակ օգնություն ցուցաբերելիս մարդիկ հաճախ միեւնույն սխալն են թույլ տալիս՝ նոպայի ժամանակ մարդու ատամների արանքում ինչ-որ իր են դնում: Այդպիսի գործողությունը հանգեցնում է ատամների կոտրվելուն եւ մատները կծոտելուն:
Մասնագետների խոսքով՝ ջղաձգումներ սկսվում են ո՛չ միայն էպիլեպսիայի պատճառով: Տվյալ իրավիճակում լավագույնը, որ կարելի է անել՝ ընկած մարդու գլխի մոտ նստելն է, գլխի տակ որեւէ փափուկ բան դնելը՝ վնասվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Ընտ որում, գլուխը պետք է անչափ զգուշորեն շարժել՝ բռնելով քունքերի շրջանից եւ թեթեւակի կողքի թեքելով: Եվ, իհարկե, հարկավոր է շտապ օգնություն կանչել:
Հոդախախտումներ եւ վերքեր
Խորհուրդ չի տրվում նաեւ ինքնուրույն ուղղել հոդախախտումները եւ խորը վերքերի միջից հանել օտար իրերը. այս ամենը պետք է թողնել մասնագետներին: Դրանից բացի, չի կարելի այրված մաշկի վրա կարագ քսել կամ վրան միզել:
17.11.2016 Կարդացեք նաև
24.01.2019
18.01.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ