Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի փորձագետ Բիլ Սթենթոնը (ԱՄՆ):

1. Ավելի լավ է ձեռքը, քան մարմնի մեկ այլ մասը

Եթե տեսնում եք, թե ինչպես է կատաղած շունը վազում դեպի ձեզ, ձգտեք չնայել նրա աչքերի մեջ, խորհուրդ է տալիս Բիլ Սթենթոնը: Եթե շունը. այնուամենայնիվ. արդեն կառչել է ձեր ձեռքից, այն օդ մի՛ բարձրացրեք, ինչպես շատերն են անում, այլ հակառակը՝ իջեցրեք ցած, փորձելով դանդաղորեն հեռանալ: Դրանով իսկ դուք շանը ազդանշան կուղարկեք, որ չեք ցանկանում կռվել ու պատրաստ եք նահանջել:

Երբ շունը դեպի ձեզ է վազում, նա կարող է կառչել ձեր ոտքից, կոկորդից, դեմքից կամ իրանից: Մարմնի այդ մասերը շատ խոցելի են, դրա համար էլ ավելի լավ է ձեռքը կծի, այն բավականաչափ ամուր է, եւ հետո այդ դեպքում դուք մանեւրելու հնարավորություն կունենաք: Սակայն մի փորձեք կռվել շան հետ, նրան հարվածել ոտքերով, հրել ձեռքերով եւ այլն: Ձգտեք չտնքալ ու չլացել: Այդ ամենը ընդամենը ավելի կկատաղեցնի շանը ու նա ավելի անկառավարելի կդառնա:

2.  Ձեռքերը վեր բարձրացրեք, որպեսզի խոշոր ու սարսափելի հակառակորդ երեւաք

Շան հարձակմանը դիմակայելու երկրորդ ձեւը փորձագետի խոսքով «հոգեբանական» է: Երբ տեսնում եք, որ դեպի ձեզ շուն է սլանում, ձեռքերը վեր բարձրացրեք, որպեսզի նրան ավելի խոշոր ու սարսափելի հակառակորդ թվաք ու սկսեք ավելի բարձրաձայն ու ահեղ բղավել: Դա պետք է անել հնարավորինս շուտ՝ որոշ դեպքերում դա թույլ է տալիս վախեցնել կենդանուն, ու նա նահանջում է:

Փորձագետի խոսքով, այս միջոցը բավականին արդյունավետ է, եթե մարդու վրա անտառում արջ է հարձակվում: Կարեւորը հնարավորինս խոշոր թվաք կենդանու աչքերում, այնպես որ ոտքերը լայն բացեք ու ձեռքերը վեր բարձրացրեք:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. happydoctor.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ