Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Ի՞նչ անել, եթե երեխան վնասվածք կամ կոտրվածք է ստացել. news.am

Ի՞նչ անել, եթե երեխան վնասվածք կամ կոտրվածք է ստացել. news.am

Կապանների ձգում. կապանի ձգումը առավելապես կոճերին, ծնկներին եւ ոտնաթաթի կամարներին է հատուկ: Ձգված կապանը այտուցվելու եւ ցավ պատճառելու հատկությամբ է աչքի ընկնում.

Բուժման նպատակով հետեւյալ քայլերն են ձեռնարկվում.

  • Վերջույթը հետագա վնասվածքներից պաշտպանելու համար հենակ կամ որեւէ այլ աջակից միջոց կիրառեք:
  • Վնասված վերջույթը հանգստի վիճակում պահեք
  • Այտուցվածությունը սահմանափակելու նպատակով վնասվածք տարածքի վրա սառույց դրեք: Միջոցառումը կարճ ժամանակ պետք է տեւի՝ մաշկային հանգույցները ցրտահարումից չվնասելու համար:
  • Վնասված տարածքը սառը թրջոցով եւ առաձգական վիրակապով ծածկեք:
  • Վնասված վերջույթը որքան հնարավոր է բարձր պահեք՝ այտուցվածությունից խուսափելու համար:

 

Ձգված կապանը մասնագիտական օգնություն է պահանջում, եթե.

 

  • երեխայի մոտ բարձր ջերմություն եք նկատում,
  • ենասված տարածքը կարմիր է եւ տաք, ինչը կարող է ինֆեկցիայի նշան լինել,
  • երեխան տանջվում է ցավից,
  • առաջին 2-3 օրերին ապաքինման նշաններ չեն նկատվում:


Կոտրվածք

Ոսկրային կոտրվածքը մասնագիտական օգնություն է պահանջում: Նախքան բժշկի ժամանումը հետեւյալ միջոցառումները ձեռնարկեք.

  • Արյունահոսության պարագայում, ստերիլ վիրակապով կամ մաքուր կտորով ճնշմամբ առաջացած վերքը փակեք:
  • Ջարդվածքի հատվածին մաքուր սրբիչի կամ որեւէ այլ կտորի մեջ փաթաթված սառույց դրեք՝ ցավը մեղմելու եւ այտուցվածությունից խուսափելու նպատակով: Անմիջապես մաշկի հետ սառույցի շփում չի կարելի:
  • Երեխային մի տեղաշարժեք եւ կոտրված ոսկորն ուղղելու փորձ մի ձեռնարկեք, եթե մասնագիտական վերապատրաստում չեք անցել:
  • Եթե երեխայի մոտ ուշագնացություն կամ ծանր շնչառություն է նկատվում, գլուխը մարմնից ներքեւ իջեցրեք եւ, հնարավորության դեպքում, ոտքերը բարձրացրեք՝ շոկից ազատելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. colady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ