Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Ի՞նչ անել, եթե երեխան խաղալիք, մագնիս կամ մարտկոց է կուլ տվել

Ի՞նչ անել, եթե երեխան խաղալիք, մագնիս կամ մարտկոց է կուլ տվել

Ծնողները լավ գիտեն, որ երեխաները հաճախ են փորձում ձեռքի տակ ընկած իրերը բերանը տանել: Լինում են դեպքեր, երբ փոքրիկը հրաժարվում է ամենահամեղ սնունդն անգամ ընդունել, բայց դեմ չէ, ասենք՝ կավճի կամ խաղալիքի համը տեսնել:

 

Այնպես որ, բարդություններից խուսափելու համար, լավագույն լուծումը երեխաներին մարսողության համար վտանգ ներկայացնող իրերից հեռու պահելն է: Բայց, ամեն դեպքում, ամենատարածված իրերից մի քանիսի օրինակով փորձենք հասկանալ, թե նման դեպքերում ինչ պետք է անել:

 

Չեզոք իրեր, որոնք ելքի ճանապարհը կարող են գտնել

 

Մաստակ. սա ամենատարածված չեզոք իրերից մեկն է, որը պատահաբար կամ գիտակցաբար երեխայի կերակրափողում կարող է հայտնվել:

 

Նախեւառաջ մոռանանք այն հեքիաթը, թե մաստակը մարդու ստամոքսում յոթ տարի մնալու հատկություն ունի: Ճշմարտությունն այն է, որ այն չի կարող մարսվել, բայց եւ կարճ ժամանակ՝ մի քանի օր անց, համապատասխան ճանապարհը կգտնի՝ երեխայի ստամոքսից դուրս գալու համար:

 

Խնդիր կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե մաստակը չափազանց մեծ չափեր ունի, քանի որ այդ պարագայում կարող է կոկորդին մնալ եւ շնչահեղձություն առաջացնել: Սակայն, եթե ստամոքս է անցել՝ երեխային մանկաբույժի մոտ կամ շտապ օգնությամբ բաժանմունք տեղափոխելու կարիք բոլորովին չի զգացվի:

 

Պլաստիլին. երեխաների համար արտադրվող պլաստիլինը մեծավ մասամբ թունավոր չէ եւ, վատագույն դեպքում, կարող է օրգանիզմի համար ոչ վնասակար քանակությամբ աղ պարունակել:

 

Կրկին, ոչ մեծ քանակությամբ ուտելու դեպքում այն առավելագույնը կարող է փորիկի խանգարում կամ մի փոքր փորլուծություն առաջացնել: Սակայն, երբ կուլ տված պլաստիլինի ծավալը մեծ է, եւ երեխան լավ չի զգում իրեն, հարկավոր է բժշկի մոտ կամ շտապ օգնության բաժանմունք տեղափոխել:

 

Փոքր չափերի խաղալիքներ. այստեղ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Եթե խաղալիքն, իրոք, շատ փոքր է եւ սուր ծայրեր չունի, կարող է իր ճանապարհը գտնել: Սակայն համեմատաբար մեծ կամ սուր ծայրեր ունեցող խաղալիքը կարող է որոշ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Եթե տեսնում եք, որ երեխան դժվարությամբ է սնունդ ընդունում, կղազատման հետ կապված խնդիրներ կամ ստամոքսի ցավեր ունի՝ հարկավոր է նրան մանկաբույժի մոտ տանել կամ շտապ օգնության բաժանմունք տեղափոխել:

 

Թունավոր իրեր, որոնք բժշկի ուշադրության կարիքն ունեն

 

Լիթիումային կամ հիմնային սնուցման մարտկոցներ. մարսողական խնդիրների առաջացման տեսանկյունից ամենամեծ վտանգը լիթիումային մարտկոցներն են ներկայացնում, քանի որ փոքր են եւ կլոր, ինչը երեխաների մոտ համտեսելու ցանկություն կարող է առաջացնել: Ի տարբերություն սովորական մետաղադրամներիի, որոնք փոքր չափեր ունենալու դեպքում կարող են անվնաս ճամփորդել, մարտկոցները վտանգավոր քիմիկատներ են պարունակում: Սովորական հիմնային սնուցման մարտկողները եւս չափազանց վտանգավոր են, սակայն առավել մեծ չափեր ունենալու շնորհիվ հազվադեպ են երեխայի ստամոքսում հայտնվում:

 

Ամեն դեպքում, անկախ կերակրափող անցած մարտկոցի տեսակից, երեխային անհապաղ շտապ օգնության բաժանմունք պետք է տեղափոխել:

 

Մագնիս. անկախ չափերից՝ անհապաղ արձագանքը նաեւ մագնիս կուլ տալու պարագայում է խորհուրդ տրվում, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել երեխայի ստամոքսաաղիքային համակարգին: 

 

Անտիֆրիզ. սա այնքանով է վտանգավոր, որ քաղցր հոտ ու համ ունի եւ կարող է ավտոտնակում կամ նկուղում խաղացող երեխայի ձեռքի տակ հայտնվել: Նվազագույն կասկածի դեպքում անգամ անհապաղ շտապ օգնության ծառայություն զանգահարեք:

 

Պատից պոկված չորացած ներկի կտոր. 1970-ականներից հետո կառուցված տան պարագայում պատերին քսված ներկը դժվար թե կապարի հիմք ունենա, բայցեւայնպես լավ կլինի մանկաբույժի հետ խոսեք՝ երեխայի արյան մեջ կապարի պարունակության որոշմանը միտված հետազոտության անհրաժեշտությունը պարզելու նպատակով: Իսկ եթե ավելի հին տուն ունեք եւ չգիտեք, թե երբ են պատերը ներկվել, իսկ երեխայի մոտ էլ որոշակի ախտանշաններ՝ թմրածություն, աչքերի անշարժություն կամ գունատություն եք նկատում, անպայման մանկաբույժին կամ շտապ օգնության ծառայություն զանգահարեք:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. dip.ct.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ