Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Արյունահոսություն` քթից

Արյունահոսություն` քթից

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում  թեկուզ մեկ անգամ քթից արյուն է եկել: Հիմնականում արյուն է գալիս քթի խոռոչի առաջնային հատվածներից: Այդ երևույթը հազար ու մի պատճառ ունի, որոնք երբեմն զանազան հիվանդություններ են մատնանշում:

 

Դրանցից են`

 

  • Արյան մակարդելիության խանգարում, հեմոռագիկ դիաթեզ:

  • Վիտամինային անբավարարություն, առաջին հերթին  C վիտամինի պակաս: Այդ երևույթի հետ նաև  անոթների փխրունություն է առաջ գալիս և քթից արյունահոսում է նույնիսկ աննշան վնասվածքների դեպքում:

  • Գերհոգնածություն, սթրես, անքնություն:

  • Քթի խոռոչի  լորձաթաղանթի չորություն, որը կարող է կապված լինել  նաև մասնագիտության կամ էլ ժառանգականության հետ: Ընդ որում, այդ դեպքում քթի մեջ   կեղևկալում է:

  • Մրսածությամբ պայմանավորված կամ էլ վիրուսային հիվանդությունների հետևանքով. գրիպ, ադենոիդ, սուր քթաբորբ:

  • Օրգանիզմի գերտաքացում, ջերմային կամ արևահարություն:

  • Սրտանոթային հիվանդություններ, արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ, անոթային  խանգարումներ:

  • Ալերգիկ հիվանդություններ, որոնց դեպքում ալերգածինն ազդում է քթի լորձաթաղանթի վրա, ինչի հետևանքով անոթները լայնանում են:

  • Քթում պոլիպների առկայություն:

  • Հորմոնալ հավասարակշռության խախտում` կապված  հղիության, սեռահասունացման ու հիվանդության հետ:

  • Օդի չափից դուրս  չորություն:


Հիվանդության ծագման հետ կապված` ընտրվում է համապատասխան բուժում: Եթե  արյունահոսությունն արյան բարձր ճնշման հետ է կապված, ապա ճնշումը պետք է կարգավորել: Կոտրվածքների դեպքում նախ պետք է  վնասվածքաբանը հետազոտի, իսկ եթե պատճատը պոլիպն է կամ ուռուցքը, ապա դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն: Իսկ եթե վերջերս եք վերադարձել արտասահմանից և հաճախակի եք արյունահոսություն ունենում, որն ուղեկցվում է դողով ու ջերմությամբ, ապա դա կարող է մալարիայի ազդանշան լինել:

Ի՞նչ կարելի է անել արյունահոսությունը դադարեցնելու համար

Փորձեք խուճապի չմատնվել, որովհետև հուզմունքից սիրտն ավելի հաճախ է բաբախում: Ավելի լավ է նստել ու թեթևակի գլուխն առաջ հակել, սառույց դնել քթի միջնապատին կամ էլ ջեռակ` ոտքերին, այդ  դեպքում արյունը գլխից դեպի ոտքերը կհոսի:

Եթե հանկարծ արյունահոսություն է սկսվել, ոչ մի դեպքում չի կարելի գլուխը հետ գցել, քանի որ այն կարող է շնչուղիների մեջ լցվել: Մի պառկեք,  մանավանդ առանց բարձի, ու ոտքերը վեր մի բարձրացրեք, քանի որ արյան հոսքը դեպի գլուխ կուժեղանա: Արյունահոսության կանգից հետո մի շտապեք անմիջապես ինչ-որ բան ուտել կամ թեյ ու սուրճ խմել, դրա հետևանքով կարող է  ճնշումը բարձրանալ, ու արյունահոսությունը` կրկնվել: Ռունգերը սեղմեք ու քթանցքի մեջ ջրածնի գերօքսիդում թրջած բամբակ դրեք:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ