Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Աղետներ

Հայաստանում բարձր է բնական և մարդու գործունեության հետ կապված աղետների հավանականությունը։ Աղետների դեպքում ձեր օգնության կարիքը կարող են ունենալ մի քանի տուժածներ։ Հնարավոր է նաև, որ դուք ստիպված լինեք գործել այնպիսի իրավիճակում, երբ շրջապատող պայմանները խոչընդոտում են առաջին օգնության ցուցաբերմանը։ Հայտնվելով նման իրավիճակներում՝ դուք պետք է արագ գնահատեք իրավիճակը, որոշեք, թե ինչ ուժեր են պետք աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար, և ինչպես լավագույն ձևով կազմակերպել օգնության ցուցաբերումը։

 

Այս առումով հույժ կարևորվում է բնական և մարդու գործունեության հետ կապված զանազան աղետներին նախապատրաստությունը։

 

ԲԱԶՄԱԹԻՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ


Այն դեպքերում, երբ դուք գործ ունեք միայն մեկ տուժածի հետ, ըստ հրատապ գործողությունների փուլերի, անհրաժեշտ է կատարել առաջնային զննում և առաջին հերթին ուշադրություն դարձնել կյանքին անմիջական սպառնացող պայմաններին։ Այս մոտեցումը անընդունելի է, երբ տուժածները ավելի շատ են, քան օգնողները։ Նման դեպքերում դուք պետք է որոշեք, թե ով ավելի շատ ունի ձեր օգնության կարիքը։ Օգնություն ցուցաբերելով ծանր վնասվածքներ ունեցող տուժածին, հնարավոր է, որ դուք չկարողանաք փրկել նրա կյանքը, իսկ այդ ընթացքում կարող են մահանալ այն տուժածները, որոնց դուք կարող էիք փրկել։ Օրինակ՝ քննարկենք մի դեպք, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ վնասվածքներ են ստացել երեք մարդ։ Նրանցից մեկը ստացել է գլխի, կրծքավանդակի ծանր վնասվածքներ և չի շնչում, երկրորդն ունի ուժեղ արյունահոսություն, իսկ երրորդը՝ սրունքի կոտրվածք։ Եթե դուք սկսեք ԱՇ կատարել առաջին տուժածին, հաշվի առնելով նրա վնասվածքի ծանրությունը, հնարավոր է, որ չկարողանաք փրկել նրան։ Այդ ժամանակ երկրորդ տուժածը կարող է մահանալ մեծ քանակով արյան կորստից, իսկ երրորդը կարող է ցավից կորցնել գիտակցությունը, շնչահեղձ լինել և նույնպես մահանալ, քանի որ լեզուն հետ գնալով՝ փակել է շնչուղիները։ Այսպիսով, չնայած ձեր բոլոր ջանքերին, երեք տուժածն էլ կարող են մահանալ։ Իսկ եթե դուք առաջին հերթին դադարեցնեք երկրորդ տուժածի արյունահոսությունը, հետո անշարժացնեք երրորդ տուժածի վնասված վերջույթը, իսկ գիտակցության կորստի դեպքում բերեք նրան ԿԱԴ-ի, ապա կարող եք փրկել նրանց երկուսի կյանքը։

 

 

 

Բազմաթիվ տուժածների դեպքում անհրաժեշտ է փոխել տուժածների զննման սկզբունքը։ Դուք պետք է կարողանաք ճիշտ կողմնորոշվել, թե տուժածներից որին է պետք առաջնահերթ օգնություն ցուցաբերել։ Դուք պետք է հասկանաք, որ կան դեպքեր, երբ բոլոր տուժածներին փրկելն անհնար է։ Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ տուժածը կարող է մահանալ։ Բազմաթիվ տուժածների դեպքում պետք է արագ կատարել տուժածների տեսակավորում։ Տեսակավորումը բազմաթիվ տուժածների դասակարգումն է ըստ օգնության ցուցաբերման առաջնահերթության։ Համաձայն պարզ դասակարգման համակարգի, անհրաժեշտ է ստուգել երեք պայման. շնչառությունը, արյան շրջանառությունը և գիտակցության մակարդակը (նկ. 24.1): Ստուգելով այդ պայմանները, դուք դասակարգում եք տուժածներին երեք խմբերի, որոնք արտացոլում են վնասվածքի կամ հիվանդության ծանրության աստիճանը և պահանջվող օգնությունը։ Այդ մակարդակներն են՝ «անհապաղ օգնության կարիք ունեցող», «օգնության կարիք ունեցող» և «մահացած՝ չփրկվող»։ Դասակարգման այս համակարգն օգտագործելու համար պահանջվում է, որ դեպքի վայրը լքեն այն տուժածները, որոնք ունեն փոքր, ոչ լուրջ վնասվածքներ և կարող են քայլել։ Երբեմն նման տուժածներին անվանում են «քայլող տուժածներ»։ Նրանք պետք է հեռանան դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա և սպասեն այնտեղ լրացուցիչ օգնության ժամանմանը։ Այս քայլը շատ կարևոր է, որովհետև թույլ է տալիս նվազեցնել այն տուժածների թիվը, որոնց պետք է զննել։ Այնուհետև արագ զննեք մնացած տուժածներին և փորձեք գնահատել նրանց վիճակի ծանրությունը։ Առաջին մակարդակն «անհապաղ օգնության կարիք ունեցող» տուժածներն են, որոնց մոտ առկա է կյանքին անմիջական սպառնացող վտանգ։ Օրինակ՝ տուժած, որին փրկելու համար անհրաժեշտ է միայն ապահովել շնչուղիների անցանելիությունը։ Երկրորդ մակարդակն «օգնության կարիք ունեցող» տուժածներն են, որոնք ունեն կյանքին անմիջական չսպառնացող տարբեր վնասվածքներ, և որոնց օգնության ցուցաբերումը կարելի Է որոշ ժամանակով հետաձգել։ Երրորդ մակարդակը «մահացած՝ չփրկվող» տուժածներն են, որոնք չեն շնչում և նրանց շնչառությունը չի վերականգնվում շնչուղիները բացելուց հետո։

 

Տեսակավորումը կատարելուց հետո ցանկալի Է ինչ-որ ձևով նշել տուժածներին, որպեսզի ձեզ և ուրիշ օգնողների համար հեշտ լինի հետագայում կողմնորոշվել։ Օրինակ՝ նշելու համար փրկարարներն օգտագործում են տարբեր գույնի ժապավեններ կամ պիտակներ, որոնք ամրացնում են տուժածի ձեռքին, հագուստին կամ որևէ այլ երևացող տեղ.

 

  • «անհապաղ օգնության կարիք ունեցող»՝ կարմիր,
  • «օգնության կարիք ունեցող»՝ դեղին կամ կանաչ,
  • «մահացած՝ չփրկվող»՝ սև կամ մոխրագույն։

 

Հեշտ չէ որոշում ընդունել, թե ում է պետք օգնել, սակայն դա անհրաժեշտ քայլ է։ Միշտ հետևեք «անել այն ամենը, ինչը թույլ կտա հնարավորինս շատ տուժածներ փրկել» սկզբունքին։

 

ԱՂԵՏՆԵՐ


 Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։ Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված (աղյուսակ 24.1)։ Որոշ աղետների դեպքում հասարակությունը չի կարող վերականգնել աղետի կործանարար հետևանքները՝ հենվելով միայն սեփական ներուժի վրա։ Հետևաբար պահանջվում է օգնություն դրսից՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութական։

 

Լայնածավալ աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներում իրադրությունը կարող է շատ բարդ լինել, քանի որ շտապ օգնության, մասնագիտական փրկարարական և արտակարգ իրավիճակներում գործող համապատասխան վթարային ծառայությունները չեն կարող արձագանքել բոլոր ահազանգերին։ Այս պայմաններում առաջին օգնություն ցուցաբերողը (փրկարարը) համեմատաբար ավելի երկար ժամանակ պետք է ուշադրություն դարձնի տուժածին։ Զանազան աղետների դեպքում դեպքի վայրը կարող է վտանգավոր լինել ծխի, կրակի, քիմիական նյութերի, հոսող ջրի, անկայուն շինությունների կամ այլ վտանգավոր գործոնների պատճառով։ Անվտանգությունը շատ կարևոր է բոլոր աղետների դեպքում։ Վնասվածքների և զոհերի քանակի նվազեցումը կախված է որոշ անվտանգության ցուցումների խիստ պահպանումից։ Դուք պետք է գիտենաք, թե ինչպես անջատել էլեկտրականությունը, գազը, ջուրը։ Երբեք մի՛ փորձեք փրկել տուժածին այնպիսի վայրերում, որտեղ չեք կարող ապահովել դեպքի վայրի անվտանգությունը, և որտեղ պահանջվում են համապատասխան փրկարարական հմտություններ։ Նման դեպքերում ահազանգեք հատուկ ծառայություններ։ Ժամանակին արված ահազանգը դեպքի վայր է բերում հատուկ փրկարարական միջոցներով և հանդերձանքով, մասնագիտացված վթարային ծառայություններ և փրկարարներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու հմտություն փրկարար աշխատանքները կազմակերպելու համար։

 

Աղետներին նախապատրաստվելիս՝


  • Պատրաստեք Աղետի կապոց, որն առաջին անհրաժեշտության իրերի, փաստաթղթերի, Առաջին օգնության արկղիկի, ռադիոընդունիչի, գրպանի լապտերի, պահածոյացված սննդի, ջրի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքածու է, որից օգտվում են աղետների դեպքում, և որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կարիքները հոգալու համար։
  • Իմացեք էլեկտրականության, գազի, ջրի հիմնական անջատիչների տեղերը, անջատելու ձևը։ Գազի և ջրի փականների կողքին ունեցեք անհրաժեշտ գործիքներ։
  • Իմացեք ձեր աշխատանքի վթարային ելքերը։
  • Սովորեցրեք երեխաներին, թե ինչպես վարվել աղետների դեպքում, երբ ծնողները (մեծահասակները) նրանց հետ չեն։
  • Ընտանիքով որոշեք աղետի դեպքում ժամադրման որևէ վայր։

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ


Հայաստանում հանդիպող բնական աղետներից մեծ վտանգ է ներկայացնում երկրաշարժը։ Սողանքները, ձնահոսքերը, փոթորիկները, ջրհեղեղները նույնպես վտանգ են ներկայացնում։

 

Հայաստանն իր ամբողջ տարածքով գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Հնարավոր է կանխագուշակել երկրաշարժը և նույնիսկ նրա մեծությունը, բայց ոչ՝ ճշգրիտ ժամանակը։ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվեցին ավելի քան 25 հազար մարդ, հազարավոր մարդիկ հաշմանդամ դարձան, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան։ Պատմական տվյալները Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի բազմաթիվ վկայություններ են պարունակում։ Մարդկային զոհերը և ավերածություններն ավելի քիչ կլինեն, եթե մարդիկ հետևեն երկրաշարժից պաշտպանվելու կանոններին։

 

Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝


  • Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող պատերում որմնախորշերի բացում և այլն)։
  • Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ առարկաներով։ Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ։
  • Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին։ Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական պատի մոտ և գլխավերևում չկախել ծանր առարկաներ։
  • Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել
    մինչև ցնցումների ավարտը։
  • Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն։

 

Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝


  • Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս՝ անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն։ Վերին հարկերում գտնվելիս՝ պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից։ Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ։
  • Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը։
  • Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան։

 

Ինչ անել երկրաշարժից հետո՝


  • Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորության սահմաններում հարկավոր է տեղափոխվել ավելի անվտանգ տեղ, կարիքի դեպքում՝ ցուցաբերել առաջին օգնություն։ Պետք է ջանալ կապ հաստատել (բղավել, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ։ Կարելի է փորձել սողանցք բացելով ինքնուրույն դուրս գալ փլատակներից՝ խուսափելով իրար վրա կուտակված մեծ բեկորներից։
  • Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի՛ մատնվեք, խնայեք ուժերը, ավելորդ շարժումներ մի՛ կատարեք, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանեք մի քանի մասի՝ խնայողաբար օգտագործելով այն։ Հիշեք, որ ձեզ որոնում են և կփրկեն։
  • Եթե ձեր կացարանը քիչ է տուժել, և հնարավոր է այնտեղ ապրել, ապա առաջին հերթին պետք է ստուգել՝ արդյոք չե՞ն վնասվել էլեկտրահաղորդալարերը, վառարանների ծխնելույզները, կոյուղին, չկա՞ գազի արտահոսք, չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ և այլն։
  • Համաճարակներից (հատկապես ամռանը) և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնները։

 

ՋՐՀԵՂԵՂ


Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է։ Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը։
Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը։

 

Ջրհեղեղների վտանգի նախազգուշացումների դեպքում պետք է՝


  • մշտապես հետևել տեղեկատվական միջոցների հաղորդագրություններին,
  • անհրաժեշտության դեպքում բարձրացնել կահույքը ջրի հնարավոր մակարդակից բարձր,
  • թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի բարձր տեղ,
  • ստուգել Աղետի կապոցը և թարմ ջրի պաշարները,
  • հավաքել և ապահով տեղավորել արժեքավոր իրերը, փաստաթղթերը, դրամը և լուսանկարները,
  • անջատել էլեկտրականությունը, գազը և ջուրը։

 

Ջրհեղեղի ժամանակ և հետո՝


  • Պաշտպանեք Աղետի կապոցը թրջվելուց։
  • Եռացրեք ծորակի ջուրը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով։
  • Մի՛ միացրեք գազը կամ էլեկտրականությունը, մինչև չհամոզվեք, որ նրանց օգտագործումն անվտանգ է ձեզ համար։
  • Խուսափեք մտնել ջուրը, քանի որ այն կարող է վտանգավոր լինել, իսկ եթե ստիպված եք անցնել ծանծաղուտով, ապա հագեք ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից։

 

ՀՐԴԵՀՆԵՐ ՇԻՆՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել։ Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից։


Հրդեհի դեպքում հաճախ ծուխն ավելի վտանգավոր է, բան կրակը, բոցը; Սինթետիկ նյութերը, որոնք օգտագործվում են վարագույրների, գորգերի, կահույքի և այլ իրերի արտադրության մեջ, այրվելուց թունավոր ծուխ են արձակում։ Եթե գտնվում եք ծխով լցված շենքում, ապա աշխատեք ինչքան հնարավոր է մոտ գտնվել հատակին, քանի որ թունավոր գազերը, ծուխը և տաք օդը թեթև են և բարձրանում են վեր։ Եթե չեք կարող շենքից դուրս գալ, մտեք որևէ սենյակ, որտեղ պատուհան կա։ Ծածկեք դուռը, խցանեք բոլոր ճեղքերը և անցքերը` սրբիչներով, լաթերով և հագուստով։ Օգնություն կանչեք պատուհանից։ Եթե հեռախոսը հասանելի է, ահազանգեք հրշեջ ծառայություն։ Մի՛ մտեք այրվող շինություն, եթե չգիտեք, թե որտեղ է գտնվում ձեր օգնության կարիքն ունեցող տուժածը։ Եթե կարող եք ներս մտնել այրվող շինություն առանց ձեզ վտանգի ենթարկելու, ապա հետևեք ստորև բերվող ցուցումներին՝

 

  • Ձեր իրանի շուրջը փաթաթեք պարան և ձեզ հետ վերցրեք ազդանշանային համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ձեզ դուրս բերել այնտեղից։
  • Յուրաքանչյուր դուռ բացելուց առաջ շոշափեք այն ձեռքի ափով և ստուգեք դռան տակից դուրս եկող օդը։ Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է։
  • Եթե ներս մտնելն անվտանգ է, խորը շունչ քաշեք և նոր միայն բացեք դուռը։ Պահպանեք դեմքը ձեռքերով։
  • Եթե ներսում ծուխ է, ապա քիթը և բերանը պաշտպանեք խոնավ գործվածքով և աշխատեք գտնվել հատակին մոտ։
  • Տուժածին դուրս բերեք անվտանգ տեղ և հետո միայն կատարեք առաջնային զննում և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

 

Եթե ձեր հագուստը բռնկվել է, հիշեք «կանգնի՛ր, ընկի՛ր և գլորվի՛ր» սկզբունքը։ Դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք հատակին և գլորվեք այնքան, մինչև որ կրակը մարի։ Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, նրան գցեք հատակին և չբռնկվող որևէ գործվածքով (ծածկոցով) հանգցրեք կրակը։ Առանձնապես վտանգավոր են մեծ շինություններում բռնկված հրդեհները։ Պետք է գիտենալ այրվող շենքից անվտանգ դուրս գալու ուղիները: Մի օգտվեք վերելակներից։ Եթե աստիճանավանդակը լեցուն չէ ծխով, ապա հեռացեք աստիճաններով, իսկ եթե չեք կարող դուրս գալ, վերադարձեք սենյակ։ Զանգահարեք հրշեջ ծառայություն և հայտնեք հրդեհի և ձեր գտնվելու վայրը։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


  • Ցանկացած արտակարգ իրավիճակ կարող է վտանգավոր լինել, երբ մեծ է թունավոր և այլ վնասակար նյութերի հետ շփվելու հավանականությունը։ Ձեր անձնական անվտանգությունը պետք է լինի ձեր առաջին խնդիրը։ Երբեք մի՛ փորձեք փրկել տուժածին այնպիսի վայրերում, որտեղ չեք կարող ապահովել դեպքի վայրի անվտանգությունը և որտեղ պահանջվում են համապատասխան փրկարարական հմտություններ։ Ահազանգեք մասնագիտական փրկարարական ծառայություն կամ շտապ օգնություն։
  • Մեծ աղետների դեպքում մեծ է թունավոր և այլ վնասակար նյութերի հետ շփման հավանականությունը։
  • Հատուկ ուշադրության կարիք ունեն ավտոճանապարհային պատահարները և թունավոր նյութերի կամ էլեկտրականության հետ կապված պատահարները։ Միշտ հիշե՛ք անվտանգության սկզբունքը, հնարավորության դեպքում «հեռացրեք վտանգը տուժածից, այլ ոչ թե տուժածին հեռացրեք վտանգից»։

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ