Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Կատաղություն

Կատաղությունը տաքարյուն կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն Է, որն ախտահարում Է կենտրոնական նյարդային համակարգը և ի վերջո բերում մահվան։

Հարուցիչը վիրուս Է, որը գտնվում Է հիվանդ կենդանու թքի մեջ և փոխանցվում է կծած կամ միայն թքոտված վերքերով։ Գաղտնի շրջանի տևողությունը կախված Է կծած վերքի տեղակայումից, վերքերի քանակից, վերքի չափերից ու խորությունից, տուժածի տարիքից, կծող կենդանու տեսակից և տևում Է 10-90 (միջինում 40) օր։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Սկզբնական շրջանում՝

 

  • լավացող կամ նույնիսկ արդեն սպիացած վերքի շրջանի կարմրություն, այտուց, ցավ, քոր, ծակծկոցներ,
  • ընդհանուր գրգռված վիճակ, չհիմնավորված անհանգստություն, անքնություն։

 

3-4 օրից՝

 

  • Կոկորդի մկանների ջղաձգում։ Հեղուկ խմելիս, հետագայում նաև միայն ջրի տեսքից կամ ձայնից, տեղի է ունենում կոկորդի մկանների կտրուկ կծկում, շնչառության դժվարացում, մինչև անգամ շնչառության կանգ (ջրավախություն), անգամ թեթև քամուց նորից առաջանում է կոկորդի մկանների կտրուկ կծկում (օդավախություն)։
  • Առատ թքազատություն։ Տուժածը չի կարողանում թուքը կուլ տալ և այն անընդհատ արտահոսում է բերանից։
  • Տուժածը կարող է ունենալ ագրեսիվության նոպաներ, տեսողական և լսողական պատրանքներ։
  • Վերջին շրջանում տուժածը լինում է բոլորովին արգելակված։

 

Կենդանիների մոտ լինում են նույն նշանները, սակայն գաղտնի շրջանը կարճ է։

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

Կատաղությունը կանխարգելնլու համար հետևեք ստորև բերվող խորհուրդներին`

 

  • Սի՛ մոտեցեք կամ շոյեք անծանոթ, թափառող շներին ու կատուներին։
  • Կասկածելի կենդանու կծելու դեպքում վերքը լվացեք հոսող ջրով ու օճառով 5-10 րոպե։ Վերքը մշակելուց հետո տուժածին շտապ տեղափոխեք հիվանդանոց, որտեղ նա կստանա կատաղության դեմ շիճուկ։
  • Կծող կենդանին պետք է 10 օր գտնվի հսկողության տակ։ Նրա մոտ կատաղության նշանների ի հայտ գալու դեպքում՝ տուժածն անպայման պետք է ստանա պատվաստումների լրիվ կուրս։
  • Եթե տանը պահում եք որևէ ընտանի կենդանի, ապա նա պետք է ստանա բոլոր կանխարգելիչ պատվաստումները և գրանցված լինի անասնաբուժական ծառայությունում։

 

Տե'ս նաև " ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ