Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Դիֆթերիա

Դիֆթերիա

Դիֆթերիան սուր վարակիչ հիվանդություն է։ Դիֆթերիայի հարուցիչն արտադրում է թունավոր նյութեր, որոնք, անցնելով արյան մեջ, ախտահարում են ամբողջ մարմինը, առավելապես՝ սիրտը, նյարդային համակարգը, երիկամները և վերին շնչուղիները։

 

Դիֆթերիան շատ վտանգավոր է և, եթե առաջին իսկ օրերին չհայտնաբերվի ու չբուժվի, կարող է բերել մահվան։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 2-10 օր։ Դիֆթերիայով հիվանդը վարակիչ է դառնում գաղտնի շրջանի վերջին 2–3 օրերից սկսած մինչև ապաքինումը։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • մարմնի ջերմաստիճանի գգալի բարձրացում,

  • գորշասպիտակավուն փառ բերանի խոռոչի, շնչուղիների կամ այլ օրգանների լորձաթաղանթների վրա,

  • շնչառական ուղիների և պարանոցի շրջանում արտահայտված այտուց, որը կարող է հանգեցնել շնչուղիների փակման և շնչառության խիստ դժվարացման,

  • ցավի գրեթե լրիվ բացակայություն այտուցված օրգաններում,

  • ձայնի խռպոտում՝ ընդհուպ մինչև կորուստ,

  • հազ,

  • աղմկոտ շնչառություն,

  • շնչահեղձության նոպաներ,

  • կլման դժվարացում։

 

Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ