Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Տեղափոխություն

Տուժածին առաջին օգնություն ցանկալի է ցուցաբերել անմիջապես դեպքի վայրում։ Մինչև առաջին օգնության ցուցաբերումը տուժածին տեղափոխելով՝ դուք կարող եք նրան լրացուցիչ վնասվածքներ պատճառել։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ դուք ստիպված եք տեղափոխել տուժածին։ Տեղափոխելով տուժածին առանց համապատասխան պատրաստվածության՝ դուք կարող եք վնասել և՛ ձեզ, և՛ նրան։ Այս գլխում դուք կսովորեք, թե ինչպես ապահով տեղափոխել տուժածին՝ առանց ձեզ կամ նրան վտանգի ենթարկելու։

 

ԵՐԲ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՏՈՒԺԱԾԻՆ


Առաջին օգնություն ցուցաբերելիս սովորաբար ցանկալի չէ տուժածին տեղափոխել։ Տուժածի տեղափոխությունը կարող է հանգեցնել լրացուցիչ վնասվածքների։ Օրինակ՝ եթե տուժածն ունի վերջույթի կոտրվածք, ապա նրա տեղափոխումը կարող է հանգեցնել ոսկրի բեկորների տեղաշարժի և փափուկ հյուսվածքների, արյունատար անոթների, նյարդերի վնասման։ Բացի այդ, տուժածին տեղափոխելով, դուք կարող եք վնասել նաև ձեզ՝ շատացնելով տուժածների քանակը և բարդացնելով իրավիճակը: Եթե դուք ստիպված եք տեղափոխել ոսկրամկանային վնասվածքներ ունեցող տուժածին, ապա տեղաշարժելուց առաջ, հնարավորության դեպքում, աշխատեք անշարժացնել վնասված մասը։ Արտակարգ իրավիճակներում տուժածին տեղափոխելու որոշումը պետք է ընդունել միայն ծայրահեղ դեպքերում, երբ առկա են հետևյալ պայմանները՝

 

  • Դեպքի վայրը վտանգավոր է, և դուք չեք կարող հեռացնել վտանգը։ Օրինակ՝ հրդեհի, մթնոլորտում թթվածնի պակասի, օդում թունավոր գազերի առկայության, ջրահեղձության, պայթյունի, տրանսպորտի կողմից վրաերթի և այլ վտանգների դեպքում։ Յուրաքանչյուր դեպքում հետևեք այս կանոնին, հնարավորության դեպքում «հեռացրե՛ք վտանգը տուժածից, այլ ոչ թե տուժածին՝ վտանգից»։
  • Մասնագիտական օգնության ժամանումը դեպքի վայր անհնար է։
  • Այնտեղ, որտեղ գտնվում է տուժածը, առաջին օգնության ցուցաբերումն անհնար է։

 

Տեղափոխման որոշում ընդունելուց հետո անհրաժեշտ է ճիշտ ընտրել տեղափոխման ձևը։ Մինչև գործելը համոզվեք, որ կարող եք արագ և հուսալի տեղափոխել տուժածին, որի համար պետք է հաշվի առնել՝

 

  • տուժածի մարմնի չափերը, քաշը,
  • տուժածի վիճակը, վնասվածքների առկայությունը,
  • ձեր առողջական վիճակը և ֆիզիկական հնարավորությունները,
  • շրջապատի մարդկանց օգնությունը,
  • համապատասխան օժանդակ միջոցների առկայությունը,
  • տեղափոխման համար հատկացված ժամանակը,
  • տեղափոխման հեռավորությունը,
  • անհարթությունների, խոչընդոտների առկայությունը։

 

ՏՈՒԺԱԾԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ


  • Միշտ բացատրեք տուժածին, թե ինչ եք պատրաստվում անել և խնդրեք նրան հնարավորինս օգնել ձեզ։
  • Տուժածին տեղափոխեք, երբ համոզված եք, որ կարող եք դա անել։ Եթե տուժածն անհաջող տեղափոխման ընթացքում ընկնի, նա կարող է լրացուցիչ վնասվածքներ ստանալ։ Բացի այդ, գերլարվելով կամ ընկնելով, հնարավոր է, որ դուք նույնպես վնասվածքներ ստանաք։
  • Ճիշտ կիրառեք մարմնի մեխանիկան։ Բարձրացրեք տուժածին ձեր ոտքերի, այլ ոչ թե մեջքի մկանների օգնությամբ։ Պահեք ձեր մեջքն ուղիղ։
  • Քայլեք զգուշորեն, փոքր քայլերով, նայելով, թե ուր եք գնում։
  • Տեղափոխման ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեք տուժածի գլխին և ողնաշարին՝ խուսափելով լրացուցիչ շարժումներից և ոլորումներից։
  • Հնարավորության դեպքում մենակ մի' տեղափոխեք տուժածին, խնդրեք մոտակայքում գտնվող մարդկանց օգնել ձեզ։
  • Տուժածին մի քանի հոգով տեղափոխելու դեպքում մինչև գործելը համոզվեք, որ բոլորը գիտեն, թե ինչ է պետք անել։
  • Տուժածին մի քանի հոգով տեղափոխելիս՝ միշտ նախօրոք որոշեք, թե ով է տալու հրահանգները (տուժածին բարձրացնելու, իջեցնելու և այլն)։

 

ՏԵՂԱՓՈԽՈՒՄ


Երբ տուժածը գիտակից վիճակում է, չունի լուրջ վնասվածքներ և կարող է հենվել ոտքերի վրա, ապա մեկ կամ երկու հոգով կարող եք պարզապես օգնել նրան՝ քայլելով դուրս գալ վտանգավոր գոտուց (նկ.19.1)։
Եթե տուժածն անգիտակից վիճակում է կամ որևէ այլ պատճառով չի կարողանում քայլել, ապա տեղափոխեք նրան վտանգավոր գոտուց՝ օգտվելով ստորև նկարագրված տեղափոխման ձևերից որևէ մեկից:

 

ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՄԵԿ ՀՈԳՈՎ


ԹԻԿՈՒՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ԵՏ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ


Այս ձևը չի կարելի կիրառել այն դեպքում, երբ ենթադրում եք, որ տուժածն ունի լուրջ վնասվածքներ;

  • Պառկեցրեք տուժածին մեջքի վրա։
  • Կանգնեք տուժածի գլխի մոտ այնպես, որ ձեր ոտքերը լինեն նրա գխի երկու կողմում։ Զգույշ եղեք, որ չկանգնեք տուժածի մազերին։
  • Մտցրեք ձեր ձեռքերը տուժածի վզի տակ այնպես, որ ափերը հայտնվեն վզի, իսկ մատները մեջքի տակ (նկ.19.2ա)։ 4. Կտրուկ շարժումով բարձրացրեք և առաջ հրեք տուժածի մարմնի վերին մասն այնպես, որ նա առաջ թեքվի և գա նստած դիրքի։
  • Տուժածին ինչքան հնարավոր է հրեք առաջ։ Ձեր ոտքերը պետք է մնան սկզբնական դիրքում։
  • Մի քայլ առաջ եկեք և կանգնեք տուժածի ետևում՝ պահելով նրա մեջքը ձեր ծնկներով այնպես, որ տուժածը ետ չընկնի։
  • Տուժածի մի ձեռքը արմնկում ծալեք նրա կրծքին։ Անցկացրեք ձեր ձեռքերը տուժածի թևատակերով և ամուր բռնեք տուժածի՝ արմնկում ծալված ձեռքի նախաբազուկը, բութ մատները պահելով մյուս մատների հետ միասին, նախաբազկի առջևից (նկ.19.2բ)։
  • Կքանստեք այնպես, որ տուժածի թիկունքը հայտնվի ձեր ծնկների միջև։ Իրանով մի փոքր ետ ընկնելով` բարձրացրեք տուժածին և, հենելով նրան ձեր ազդրերին, քայլեք դեպի հետ (նկ.19.2գ)։
  • Տեղափոխեք տուժածին և զգուշորեն իջեցրեք՝ հատուկ ուշադրություն դարձնելով գլխին և պարանոցին։

 

ՈՒՍԵՐԻՆ ԴՐԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Ուսերին դրած տեղափոխումը («հրշեջների ձև») կիրառվում է, երբ անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել տուժածին վտանգավոր գոտուց, օրինակ՝ հրդեհի դեպքում։ Այս ձևի առավելությունը կայանում է նրանում, որ տեղափոխման ընթացքում ձեր մի ձեռքը մնում է ազատ, և դուք քայլում եք դեմքով առաջ։ Այս ձևի թերությունները կայանում են նրանում, որ պահանջվում է բավական մեծ ֆիզիկական ուժ, և չի կարելի կիրառել, երբ ենթադրում եք, որ տուժածն ունի գլխի, ողնաշարի կամ որովայնի վնասվածքներ կամ էլ տուժածի որովայնը շատ մեծ է։

 

  • Կանգնեք տուժածին դեմքով, ձեր մի ձեռքով բռնեք տուժածի տարանուն ձեռքի դաստակից (օրինակ՝ ձեր աջով նրա ձախից) և բարձրացրեք վերև (նկ.19.3ա)։
  • Կռացեք և ազատ ձեռքով գրկեք տուժածի մի կամ երկու ոտքերը ծնկահոդերի հատվածում։ Դրանից հետո դրեք տուժածին ձեր ուսերի վրա, ուղղեք ձեր մեջքը և կանգնեք (նկ.19.3բ)։ Աշխատեք չկորցնել հավասարակշռությունը։
  • Տուժածի ծնկները գրկող ձեռքով բռնեք նաև տուժածի դաստակը, ազատելով մյուս ձեռքը։ Տեղափոխեք տուժածին և զգուշորեն իջեցրեք։

 

ԿՈՃԵՐԻՑ ԲՌՆԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Տեղափոխման այս ձևը կիրառվում է միայն հարթ մակերեսի վրա, որպեսզի չվնասվի տուժածի գլուխը և մեջքը։ Տուժածը պետք է պառկած լինի մեջքի վրա։ Տուժածի ստորին վերջույթների կոտրվածքների դեպքում տեղափոխության այս ձևը չի կարելի կիրառել, քանի որ կոտրված ոսկրի բեկորները կարող են միմյանց նկատմամբ զգալիորեն տեղաշարժվել։
Ծալեք տուժածի ձեռքերը կրծքավանդակին։ Մոտեցեք տուժածին ոտքերի կողմից և բռնեք նրա կոճերից։ Մարմնով մի փոքր ետ ընկեք և զգուշորեն քաշեք տուժածին (նկ. 19.4)։

 

ՁԵՌՔԵՐԻՑ ԲՌՆԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Տեղափոխման այս ձևը կիրառվում է հարթ մակերեսի վրա, որպեսզի չվնասվեն տուժածի գլուխը և մեջքը։

 Տուժածին պառկեցրեք մեջքի վրա և մոտեցեք գլխի կողմից։ Բարձրացրեք նրա ձեռքերը գլխի երկայնքով, բռնեք արմունկներից (նկ. 19.5)։ Տուժածի բազուկներով պահեք նրա գլուխը և զգուշորեն քաշեք նրա մարմինը դեպի ետ։ Տուժածի ուսագոտին և գլուխը գետնի մակարդակից շատ վեր մի՛ բարձրացրեք, դա կարող է պարանոցի վնասվածք առաջացնել։ Տուժածին ձեռքերից բռնած քարշ տալով՝ դուք որոշ չափով ապահովում եք նրա գլխի, պարանոցի և մեջքի կայուն դիրքը։

Եթե ենթադրում եք, որ տուժածն ունի գլխի կամ ողնաշարի վնասվածքներ, բայց նրան շտապ պետք է հեռացնել վտանգի գոտուց, կարող եք կիրառել տեղափոխման այս եղանակը։

 

ՀԱԳՈՒՍՏԻՑ ԲՌՆԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Տեղափոխման այս ձևը կիրառելի է միայն այն դեպքում, երբ տուժածի հագուստը բավականաչափ ամուր է։

Արձակեք տուժածի հագուստի վերին կոճակները՝ տեղափոխման ընթացքում պարանոցի վրա ճնշումը բացառելու նպատակով։ Հագուստը քաշեք այնքան, որ տուժածի գլուխը հայտնվի հագուստի վրա։ Թիկունքի կողմից ամուր բռնեք տուժածի հագուստը և զգուշորեն քաշեք տուժածին դեպի ետ։ Տեղափոխման ժամանակ տուժածի գլուխը պետք է գտնվի ձեր երկու ձեռքերի միջև (նկ. 19.6):

 

ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ

Սովորաբար մինչև շտապ օգնության ժամանումը տուժածին անհրաժեշտ չի լինում ավտոմեքենայից տեղափոխել։ Դուք կարող եք օգնություն ցուցաբերել հենց մեքենայի մեջ։ Յուրաքանչյուր դեպքում, մեքենային մոտենալով, առաջին հերթին անջատեք շարժիչը և քաշեք ձեռքի արգելակը։ Եթե անհրաժեշտ Է տեղափոխել տուժածին ավտոմեքենայից՝ նախօրոք անշարժացրեք պարանոցը (տե'ս "ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ"), իսկ տեղափոխման ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեք գլխին և ողնաշարին։
Տուժածին ավտոմեքենայից տեղափոխելիս՝

 

  1. Արձակեք ամրագոտին։ Հանեք տուժածի ոտքերը ոտնակներից։
  2. Թիկունքի կողմից գրկեք տուժածի իրանի ստորին մասը և կոնքի շրջանում բռնեք հագուստից։ Մյուս ձեռքը դրեք տուժածի ձեզ ավելի մոտ ոտքի ծնկին։ Միաժամանակ հրելով ծնկները և քաշելով հագուստից՝ շրջեք տուժածին և թիկունքով հենեք ձեզ (նկ.19.7ա)։
  3. Տուժածի մի ձեռքն արմնկում ծալեք նրա կրծքին։ Անցկացրեք ձեր ձեռքը տուժածի չծալված ձեռքի թևատակով և ափով ամուր բռնեք տուժածի կրծքին ծալված նախաբազուկը՝ բութ մատը պահելով մյուս մատների հետ միասին, նախաբազկի առջևից։ Մյուս ձեռքը տուժածի ծալված ձեռքի թևատակով անցկացնելով՝ բռնեք տուժածի ծնոտը (նկ.19.7բ)։
  4. Ծալեք ձեր ծնկները։ Մարմնով մի փոքր ետ ընկեք։ Միևնույն ժամանակ քաշեք տուժածի իրանը՝ հենելով նրան ձեր ազդրերին։
  5. Իրանով թեթևակի ետ ընկեք և քաշելով տուժածին՝ քայլեք դեպի ետ։ Ցանկալի Է, որ որևէ մեկն օգնի ձեզ և բռնի տուժածի ոտքերը։
  6. Տեղափոխեք տուժածին և զգուշորեն իջեցրեք՝ հատուկ ուշադրություն դարձնելով գլխին և պարանոցին։

 

ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՀՈԳՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Երկու և ավելի փրկարարներ կարող են ավելի հուսալի, անվտանգ և խնամքով տեղափոխել տուժածին։

 

ՉՈՐՍ ՁԵՌՔԵՐԻ ՎՐԱ ՆՍՏԵՑՐԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Այս ձևով տուժածին տեղափոխում են, երբ նա չի կարող քայլել, սակայն ի վիճակի է ձեռքերով բռնվել փրկարարներից; Երկու փրկարարներ տուժածին ձեռքերի վրա նստեցրած տեղափոխելու համար պետք է գործեն հետևյալ կերպ՝

 

  • Դեմ դիմաց կանգնեք տուժածի ետևում և բռնեք միմյանց ձեռքերը։ Յուրաքանչյուրդ ձախ(աջ) ձեռքով ամուր բռնեք ձեր աջ (ձախ) նախաբազկի ստորին մասը, իսկ աջ (ձախ) ձեռքով՝ դիմացի փրկարարի ձախ (աջ) նախաբազկի ստորին մասը (նկ.19.8ա)։
  • Մեջքն ուղիղ պահելով՝ մի փոքր կքանստեք և. նստեցրեք տուժածին ձեր ձեռքերի վրա։
  • Տուժածը ձեռքերով պետք է բռնվի փրկարարների ուսերից
  • Միաժամանակ բարձրացեք և տեղափոխեք տուժածին։ Սկսեք քայլել միաժամանակ, համաչափ՝ տուժածի կողմից դեպի դուրս գտնվող ոտքով:

 

ԵՐԿՈՒ ՁԵՌՔԵՐԻ ՎՐԱ ՆՍՏԵՑՐԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Տուժածին հնարավոր է տեղափոխել նաև երկու ձեռքերի վրա նստեցրած։

Դրա համար՝

 

  • Դեմ-դիմաց կանգնելով՝ բռնեք միմյանց ձեռքերը։
  • Մոտենալով կանգնած տուժածին՝ մի փոքր կքանստեք և միմյանց բռնած ձեռքերի մի զույգը տեղադրեք տուժածի ծնկների տակ։ Տուժածը պետք է թիկունքով հենվի ձեռքերի մյուս զույգին։
  • Բարձրացրեք այնպես, որ տուժածը հայտնվի ձեր ձեռքերին կիսապառկած դիրքում, տեղափոխեք և զգուշորեն իջեցրեք տուժածին։

Կա այս ձևի մի քիչ փոփոխված տարբերակը, փրկարարները բռնում են միմյանց ձեռքերը նստած տուժածի ծնկների տակ (նկ. 19.9ա), իսկ մյուս ձեռքով յուրաքանչյուրը բռնում է տուժածի գոտուց։ Փրկարարների ձեռքերը խաչվում են տուժածի մեջքի վրա (նկ. 19.9բ)։

 

ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

 

ԹԻԿՆԱԿՈՎ ԱԹՈՌԻՆ ՆՍՏԵՑՐԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

 

Այս ձևով հիմնականում տեղափոխում են երկու հոգով, երբ պետք է տուժածին իջեցնել կամ բարձրացնել աստիճաններով։

  • Համոզվեք, որ տեղափոխության համար ընտրած աթոռն ապահով է, չի կոտրվի տուժածի ծանրության տակ, իսկ աթոռի ոտքերը, որոնցից բռնելու եք, ամուր են։
  • Մեկը բռնում է աթոռի թիկնակից, իսկ մյուսը՝ աթոռի առջևի ոտքերի ստորին հատվածից։ Աթոռը մի փոքր թեքեք դեպի ետ, որպեսզի տուժածը չընկնի (նկ,19.10)։ Այն դեպքում, երբ աստիճանները լայն են, կարող եք քայլել աթոռի երկու կողմից՝ յուրաքանչյուրդ ձեր կողմից բռնելով աթոռի ոտքերը և մի փոքր թեքելով այն դեպի ետ։
  • Համոզվեք, որ դուք և տուժածն ապահով դիրք եք ընդունել։ Այնուհետև միաժամանակ բարձրացրեք աթոռը։

 

ԾԱԾԿՈՑՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ


Այս ձևով տեղափոխելու համար անհրաժեշտ են առնվազն 4 հոգի։ Տեղափոխումից առաջ համոզվեք, որ ծածկոցն ամուր է։ Դրա համար նախապես որևէ մեկին պառկեցրեք ծածկոցին և փորձեք բարձրացնել։

  • Ծածկոցը երկարությամբ փռեք տուժածի կողքին։ Ծածկոցի՝ տուժածին մոտ գտնվող եզրը փաթաթեք ծածկոցի լայնության կեսի չափ։
  • Տուժածին թեքեք կողքի և ծածկոցի գալարը հնարավորինս խորը տեղադրեք տուժածի մեջքի տակ (նկ. 19.11ա)։
  • Տուժածին զգուշությամբ շրջեք մյուս կողքի վրա և բացեք ծածկոցի գալարը։ Տուժածին մեջքով պառկեցրեք բացված ծածկոցին։
  • Այնուհետև տուժածի երկու կողմից փաթաթեք ծածկոցի եզրերը, հնարավորինս տուժածին մոտ։
  • Դեմ-դիմաց կանգնելով տուժածի երկու կողքին՝ կքանստեք և բռնեք ծածկոցի փաթաթված եզրերը (նկ. 19.11բ)։
  • Տուժածի գլխամասի մոտ կանգնած փրկարարի ազդանշանով բոլորը միաժամանակ կանգնում են և տեղափոխում տուժածին։ Տեղափոխման ժամանակ ծածկոցից բռնած ձեռքերի բռունցքներով պահեք տուժածի մարմինը։

 

ՊԱՏԳԱՐԱԿ


Պատգարակը միջոց է, որը նախատեսված է տուժածին տեղափոխելու համար։ Սովորական պատգարակը երկու մետաղական կամ փայտյա ձողերի միջև ամրացված կտավի կտոր է։ Ձողերի ծայրերը պատգարակի բռնակներն են։Ձողերը միմյանց միանում են ծալվող մետաղական փակաղակով։ Դրա շնորհիվ պատգարակը բացված վիճակում ամուր և կայունէ, իսկ անհրաժեշտության դեպքում այն կարելի է ծալել։ Պատգարակն օգտագործման համար բացելիս այն թեքեք մի կողքի և, ոտքով հրելով փակաղակը,ուղղեք այն, մինչև որ լսեք փականի չխկոցը (նկ.19.12)։

 

Պատգարակի պատրաստումը օժանդակ միջոցների օգնությամբ

Առաջին օգնություն ցուցաբերելիս հաճախ ձեռքի տակ պատրաստի պատգարակ չի լինում։ Սակայն, անհրաժեշտության դեպքում, ինքներդ կարող եք պատգարակ պատրաստել՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները, օրինակ՝ ծածկոց (նկ. 19.13ա,բ), պարկ կամ հագուստ (նկ.19.14) և երկու ձող։

 

ՊԱՏԳԱՐԱԿՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ


Տուժածին պատգարակով տեղափոխելու համար անհրաժեշտ է առաջին օգնության հմտություններին տիրապետող առնվազն 2 մարդ։ Շատ կարևոր է համաձայնեցված գործել։ Տեղափոխման ժամանակ տուժածի գլխի մոտ գտնվող փրկարարը հրահանգներ և ցուցումներ է տալիս։ Առաջին հերթին պետք է զգուշորեն տեղափոխել տուժածին պատգարակի վրա։ Եթե տուժածը չունի ողնաշարի վնասվածքներ, ապա զգուշորեն բարձրացրեք նրան մի քանի հոգով և տեղափոխեք պատգարակի վրա (նկ. 19.15)։ Եթե ենթադրում եք, որ տուժածը ունի ողնաշարիվնասվածք, ապա՝

 

  • Պատգարակը դրեք տուժածի (եթե կան վնասվածքներ, ապա վնասված) կողքին։
  • Տուժածին զգուշորեն թեքեք կողքի և պատգարակը բերեք տուժածի մեջքի տակ։
  • Տուժածին զգուշությամբ պառկեցրեք պատգարակի վրա։

 

 

Պատգարակով տեղափոխման համար՝

 

  • Կքանստեք և բռնեք պատգարակի բռնակներից։
  • Տուժածի գլխի մոտ կանգնած փրկարարի ազդանշանով բոլորդ կանգնեք։
  • Գլխի մոտ կանգնած փրկարարի հրահանգով պատգարակը բռնող բոլոր փրկարարները սկսում են քայլել տարբեր ոտքերից (պատգարակի ուժեղ տատանումներից խուսափելու համար) (նկ. 19.16)։ Տուժածին պատգարակով տեղափոխելիս նրա գլուխը պետք է ավելի բարձր գտնվի, քան ոտքերը, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժածն ունի ստորին վերջույթների վնասվածքներ, շոկ կամ մարմնի ընդհանուր սառեցում։ Ստորին վերջույթների վնասվածքների և շոկի դեպքում տուժածի ոտքերը պետք է գլխից ավելը բարձր լինեն, իսկ

    մարմնի ընդհանուր սառեցման դեպքում տուժածը պետք է լինի հորիզոնական դիրքում։ Հնարավորության դեպքում տուժածին տեղափոխում են ոտքերով դեպի առաջ։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Առանց անհրաժեշտության երբեք մի՛ տեղափոխեք տուժածին։ Միշտ ընտրեք տեղափոխման ամենաանվտանգ և հեշտ ձևը, որը թույլ կտա տեղափոխել տուժածին առանց ձեզ և նրան վնասելու։ Պահպանեք տեղափոխման հետևյալ կանոնները.

 

  • Բացատրեք տուժածին, թե ինչ եք պատրաստվում անել և խնդրեք հնարավորինս օգնել ձեզ։
  • Տուժածին տեղափոխեք, երբ համոզված եք, որ ի վիճակի եք դա անել։ Եթե տեղափոխելիս տուժածն ընկնի, նա կարող է լրացուցիչ վնասվածքներ ստանալ։ Բացի այդ, գերլարվելով, կարող եք վնասվել դուք ևս։
  • Ճիշտ կիրառեք մարմնի մեխանիկան։ Բարձրացրեք տուժածին ձեր ոտքերի, այլ ոչ թե մեջքի մկանների օգնությամբ։ Պահեք ձեր մեջքն ուղիղ:
  • Քայլեք զգուշորեն, փոքր քայլերով, նայելով, թե ուր եք գնում։
  • Տեղափոխման ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեք տուժածի գլխին և ողնաշարին՝ խուսափելով լրացուցիչ շարժումներից և ոլորումներից։
  • Հնարավորության դեպքում մի՛ տեղափոխեք տուժածին մենակ, խնդրեք մոտակայքում գտնվող մարդկանց օգնել ձեզ։
  • Տուժածին մի քանի հոգով տեղափոխելու դեպքում նախօրոք համոզվեք, որ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը։
  • Տուժածին մի քանի հոգով տեղափոխելիս միշտ նախօրոք որոշեք, թե ով է տալու հրահանգները (տուժածին բարձրացնելու, իջեցնելու և այլն)։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ