Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Կոնքի վնասվածքներ

Կոնքով անցնում են խոշոր արյունատար անոթներ ու նյարդեր։ Ներկոնքային օրգանները կողքերից և հետևից պաշտպանված են կոնքի ոսկրերով, իսկ առջևից՝ միայն որովայնի առաջային պատի մկաններով։ Կոնքի վնասվածքները կարող են ընդգրկել կոնքում գտնվող օրգանների վնասվածքները և կոնքոսկրերի կոտրվածքները։ Կոնքի վնասվածքները նույնպես լինում են բաց կամ փակ։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

Կոնքի վնասվածքների նշանները նման են որովայնի վնասվածքների նշաններին։ Կոնքի որոշ վնասվածքներ կարող են հանգեցնել ստորին վերջույթների զգայունության, շարժունակության կորստի, ներկոնքային օրգանների գործունեության խանգարման։ Դա ողնաշարի ստորին հատվածի նյարդերի վնասման նշանն է։ Կոնքի վնասվածքները կարող են ուղեկցվել ներկոնքային օրգանների վնասմամբ, որոնք դրսևորվում են միզակապությամբ, արյունամիզությամբ և այլն։ Կոնքի որոշ վնասվածքներ ուղեկցվում են արտաքին սեռական օրգանների վնասումով։ Այս շրջանի ցանկացած վնասվածք խիստ ցավոտ է և հաճախ հանգեցնում է շոկի։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Կոնքի թե՛ բաց, թե՛ փակ վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը չի տարբերվում որովայնի համապատասխան վնասվածքների դեպքում ցուցաբերվող օգնությունից։ Արտաքին սեռական օրգանների վնասվածքների դեպքում ցուցաբերեք օգնություն ինչպես փափուկ հյուսվածքների վնասվածքների դեպքում, սակայն նախօրոք տուժածին բացատրեք ձեր անելիքը, որպեսզի շփոթմունքի մեջ չգցեք նրան և ինքներդ գործեք առանց շփոթվելու։ Կոնքի կոտրվածքները հատկապես վտանգավոր են և պահանջում են յուրահատուկ մոտեցում։

 

ԿՈՆՔԻ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ


Կոնքի կոտրվածքները դասվում են ոսկրամկանային համակարգի ծանր վնասվածքների շարքին։ Դրանք հաճախ ուղեկցվում են շոկով։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • Տուժածի կոնքագոտին ակներև ձևափոխված է։
  • Տուժածը կոնքի շրջանում խիստ ցավեր է զգում։
  • Կոնքագոտու վնասվածքի շրջանում լինում են տարածուն ենթամաշկային արյունազեղումներ։
  • Տուժածի ոտքերը լինում են զատած («գորտի դիրք»), կամ հակառակը՝ ծնկներն իրար սեղմած։ Վերջին դեպքում տուժածի ոտքերը միմյանցից հեռացնելու չնչին իսկ փորձը խիստ ցավ է պատճառում։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Անշարժացրեք կոնքագոտին և սահմանափակեք տուժածի շարժումները։
  • Տուժածի ծնկների տակով եռանկյունաձև վիրակապեր կամ որևէ այլ լայն ամուր գործվածքի կտոր անցկացնելով՝ զգուշությամբ սահեցրեք նրա կոնքի տակ։
  • Կոնքն ամրացրեք գոտևորող կապով, դրա համար օգտագործելով եռանկյունաձև վիրակապ կամ որևէ այլ լայն ամուր գործվածքի կտոր։
  • Եթե տուժածի ոտքերը զատված են և ծալված կոնքազդրային և ծնկային հոդերում («գորտի դիրք»), այդ դիրքը կայուն պահելու համար զգուշորեն, աշխատելով չշարժել տուժածի ոտքերը, ծնկների տակ և դրանց միջև ծալված ծածկոցներ դրեք։ Եթե, հակառակը, տուժածի ծնկները սեղմված են իրար, առանց ոտքերի դիրքը փոխելու անշարժացրեք կոնքազդրային և ծնկային հոդերը՝ զգուշորեն ծնկների տակ ծալված ծածկոց դնելով։
  • Կապեք ոտքերն իրար։
  • Ոտնաթաթերը հենեք որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ