Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Ուշագնացություն

Ուշագնացությունը գլխուղեղի արյունամատակարարման կարճատև նվազման հետևանքով զարգացող գիտակցության կորուստն է։ Ուշագնացությունը կարող է առաջանալ ցավից, երկարատև կանգնած մնալուց, գերլարվածությունից, հուզական ուժեղ ցնցումից, դիրքի կտրուկ փոփոխությունից, օրինակ՝ նստած կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում։ Սակայն երբեմն այն կարող է և լուրջ հիվանդության հետևանք լինել։ Ուշագնացությունը հաճախ հանդիպում է հղի կանանց և տարեց մարդկանց մոտ։ Ուշագնացությունը կարող է զարգանալ հանկարծակի կամ նախանշաններով։

 

ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ


  • գլխապտույտ կամ շշմածություն,
  • գունատ, սառը, խոնավ մաշկ,
  • սրտխառնոց,
  • ոտքերի և ձեռքերի մատների ընդարմացում կամ ծակծկոցներ,
  • տեսողության խանգարումներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Սովորաբար ուշագնացություն անցնում է ինքն իրեն և լուրջ խնդիր չի ներկայացնում։ Գիտակցությունն արագ վերականգնվում է տուժածի վայր ընկնելուց հետո։ Հիմնականում ուշագնացությունն ինքնին տուժածի համար վտանգ չի ներկայացնում, սակայն ընկնելու հետևանքով կարող են առաջանալ վնասվածքներ։

 

  • Պաշտպանեք տուժածին լրացուցիչ վնասվածքներից։ Եթե հնարավոր է, բռնեք տուժածին ընկնելու պահին։
  • Պառկեցրեք տուժածին գետնին կամ որևէ հարթ մակերեսի վրա։
  • Արձակեք ճնշող կապերը՝ գոտին, փողկապը, օձիքը:
  • Եթե հնարավոր է, բարձրացրեք տուժածի ոտքերը մոտ 20-30 սմ։
  • Եթե տուժածի գիտակցությունը չի վերականգնվում, ապա կիրառեք ուժեղ գրգիռ (բարձր ձայն, անուշադրի սպիրտով թրջած բամբակը մոտեցնել քթին)։ Խորհուրդ չի տրվում ջուր լցնել նրա երեսին, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման բերել։ Եթե տուժածի գիտակցությունը այնուամենայնիվ չի վերականգնվում, բերեք նրան կողքի ապահովության դիրքի և ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

 

Եթե կասկածում եք, որ ուշագնացության պատճառը հիվանդությունն է կամ լուրջ վնասվածքը, ապա ահազանգեք շտապ օգնություն։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ