Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Գիտակցություն

Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության և ժամանակի կողմնորոշման խանգարումները և այլն։ Գիտակցության մակարդակի ցանկացած խանգարում վկայում է լուրջ վնասվածքի մասին։

Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր՝

 

  • Ի՞նչ է ձեր անունը։
  • Ի՞նչ է պատահել։
  • Որտե՞ղ եք դուք գտնվում։
  • Այսօր ի՞նչ օր է։

 

Գիտակցության ստուգում

Գիտակցության շնորհիվ իրականացվում է կապն արտաքին միջավայրի հետ։ Դրա շնորհիվ վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։ Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձվելու վտանգին։

 

Անգիտակից տուժածի մոտ թուլանում են բոլոր մկանները, այդ թվում նաև լեզուն, որը կարող է ետ գնալ և փակել շնչուղիները։ Տուժածի մոտ կարող է լինել ակամա փսխում։

 

Քանի որ անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլման և հազի ռեֆլեքսները, փսխման զանգվածը կամ այլ հեղուկները (արյուն, թուք, լորձ և այլն) կարող են խցանել շնչուղիները։ Այս ամենը շատ արագ կարող է բերել շնչառության կանգի և տուժածի մահվան պատճառ հանդիսանալ։

 

Տուժածի գիտակցության առկայությունը ստուգելու նպատակով կարող եք կատարել հետևյալ գործողությունները (նկ. 3.6)՝

 

  • Զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը։
  • Խոսեք տուժածի հետ, տվեք պարզ հարցեր, օրինակ՝ հարցրեք նրա անունը։
  • Տվեք պարզ հրահանգներ, օրինակ՝ խնդրեք տուժածին բացել աչքերը կամ սեղմել ձեր ձեռքը։

 

Գիտակից տուժածն արձագանքում է ձեզ, հակառակ դեպքում՝ նա անգիտակից է։ Անգիտակից տուժածի դեպքում անհրաժեշտ է ստուգել շնչուղիների անցանելիությունը և շնչառությունը։

 

Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ