Առաջին նախաբժշկական օգնություն
Արյուն, ավշային համակարգ
Արյունը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը։ Սովորաբար միայն արյան մի մասն է շրջանառում։ Մյուս մասը գտնվում է արյունը պահեստավորող օրգաններում՝ լյարդում, փայծաղում, մաշկում, թոքերում։ Այդ արյունը շրջանառության մեջ է մտնում ակտիվ ֆիզիկական աշխատանքի ժամանակ, արյան կորստի կամ այլ դեպքերում։ Արյունը բաղկացած է հեղուկ մասից ու ձևավոր տարրերից։ Հեղուկ մասը կոչվում է պլազմա։ Արյան ձևավոր տարրերն են արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկները (թրոմբոցիտներ)։
Պլազման կազմում է արյան ծավալի մոտ 55%-ը։ Այն հիմնականում բաղկացած է ջրից, որտեղ լուծված են սպիտակուցներ և այլ օրգանական նյութեր, աղեր։
Արյան կարմիր բջիջները պարունակում են հեմոգլոբին, որը կապում և տեղափոխում է թթվածինը։ Հեմոգլոբինով է պայմանավորված արյան կարմիր գույնը։ Թթվածնով հարուստ արյունն ունի վառ կարմիր, իսկ թթվածնով աղքատ արյունը՝ մուգ կարմիր գույն։
Արյան սպիտակ բջիջները մտնում են մարմնի իմուն համակարգի կազմի մեջ։ Դրանք պաշտպանում են օրգանիզմը մանրէներից, օտարածին մասնիկներից և այլ նյութերից։
Արյան թիթեղիկներն անոթի պատի վնասման դեպքում մասնակցում են արյան մակարդմանը, նպաստում են խցանի (թրոմբ) առաջացմանը և կանխում հետագա արյունահոսությունը։ Արյունը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները՝
- Տեղափոխության։ Արյունը հասցնում է սննդանյութեր և թթվածին մարմնի բոլոր բջիջներին, հեռացնում է նյութափոխանակության արգասիքներն ու ածխաթթու գազը։ Կենսաբանական ակտիվ նյութերն անցնում են արյուն և հասցվում թիրախ օրգաններին։
- Պաշտպանական։ Արյան սպիտակ բջիջների միջոցով իրականանում է պայքարը վարակի դեմ։ Արյան թիթեղիկները մասնակցում են արյան մակարդմանը և պաշտպանում մարմինն արյան կորստից։
- Ջերմակարգավորիչ։ Արյան շրջանառության միջոցով ապահովվում է մարմնի ջերմաստիճանի հարաբերական հաստատունությունը։
Ավշային համակարգն իրականացնում է պաշտպանական ֆունկցիա և մասնակցում է նյութափոխանակությանը։
Ավշային համակարգը բաղկացած է ավշային անոթներից, ավշային հանգույցներից, ավշային գեղձերից (նշիկները), մարսողական խողովակի պատում ավշային բջիջների կուտակումներից, փայծաղից, ուրցագեղձից (նկ. 2.7)։
Ավշային շրջանառությունը սկսվում է կույր սկսվող ավշային մազանոթներով, որոնք աստիճանաբար վերածվում են ավելի խոշոր ավշային անոթների և ի վերջո բացվում սրտի աջ կեսը մտնող երակի մեջ։ Ավշային մազանոթների պատերի բարձր թափանցելիության շնորհիվ հյուսվածքային հեղուկն անցնում է դրանց մեջ՝ ձևավորելով ավիշը։ Ավշի հոսքը դանդաղ է։ Համեմատության համար, եթե մարդու մարմնում օրական շրջանառող արյան ծավալը կազմում է մոտ 10 000 լիտր, ապա մարմնում շրջանառող ավշի օրական ծավալը կազմում է մոտ 2,5 լ։
Ավշային անոթների ճանապարհին կան ավշային հանգույցներ, որտեղ կուտակված են արյան սպիտակ բջիջներ, և որոնցով անցնելով՝ ավիշն ազատվում է ախտածին մանրէներից։ Մակերեսային ավշային հանգույցները հիմնականում խմբավորված են մարմնի որոշակի շրջաններում՝ պարանոց, անութային և աճուկային փոսեր (նկ. 2.7)։
Ավշային հանգույցները սովորաբար փոքր են և չեն շոշափվում, սակայն վարակի և որոշ հիվանդությունների դեպքում մեծանում են՝ դաոնալով շոշափելի և երբեմն՝ ցավոտ։
ԱՎԻՇ
Ավիշը մարմնի հեղուկ միջավայրի բաղադրամասն է, որը կատարում է պաշտպանական և նյութափոխանակության ֆունկցիաներ։ Հյուսվածքային հեղուկը, անցնելով ավշային անոթների մեջ, ձևավորում է ավիշը։ Ավիշը թափանցիկ հեղուկ է, բաղադրությամբ նման է արյան պլազմային և պարունակում է արյան սպիտակ բջիջներ։
Մեդ-Պրակտիկ
18.02.2015
Հարգելի МЕРИ, եթե խոսքը վերաբերում է ժողովրդական լեզվով "белокровие" կոչվող հիվանդությանը, որը հայերենով բառացի անվանել են սպիտակ արյուն, ապա դա արյան համակարգի հիվանդություն է: Գուցե ինչ-որ հարցում չհասկականք իրար և ավելորդ չներկայացվի հիվանդությունը, ուստի լավ կլինի ավելի մանրամասն բժշկից իմանալ, իրականում ինչ է ախտորոշվել երեխայի մոտ:
МЕРИ
06.02.2015
МЕРИ
06.02.2015
Շանթ Գրիգորյան
31.08.2013
Լուսինե
11.11.2012
Մեդ-Պրակտիկ
10.11.2012
Լուսինե Խաչատրյան
08.11.2012
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
18.01.2024
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
23.11.2023
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
22.12.2022
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
20.06.2022
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
14.10.2021
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
10.10.2021
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
27.09.2021
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
28.07.2021
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
23.02.2021
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
24.01.2019
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
18.01.2019
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
20.12.2018
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
15.11.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYNtO10u' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ