Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ մեթոդ է, քանի որ առավել մանրամասնությամբ, շերտ առ շերտ թույլ է տալիս տեսնել մկանային, ջլային, նյարդային, կապանային համակարգերը, հեղուկի կուտակումները, բորբոքային օջախները:

Հետազոտվում են ծնկան, արմնկային, սրունք-թաթային հոդերը, ուսահոդերը, կոնք-ազդրային հոդերը, ողնաշարը: Բոլոր հոդերի հետազոտությունը կատարվում է ամենայն մանրամասնությամբ:

Ո՞ր հիվանդությունների ժամանակ է իրականացվում հոդերի ՄՌՏ։

Հոդերի ՄՌՏ իրականացվում է հոդերի հետևյալ ախտաբանությունների դեպքում․ ծնկան հոդի կապանների պատռվածքներ, ծնկների սկավառակների՝ մենիսկների պատռվածքներ, հոդերի խորը բորբոքումներ, գոյացություններ, ռևմատոիդ  հիվանդություներ:

Միաժամանակ քանի՞ հոդ կարելի է հետազոտել։

Յուրաքանչյուր հոդ հետազոտվում է առանձին, աջ ու ձախ ուսահոդերը, ծնկան հոդերը՝ նույնպես, միայն կոնքազդրային հոդերն են միաժամանակ հետազոտվում:

Սակայն, եթե մի քանի հոդերի հետազոտության անհրաժեշտություն կա, և հիվանդն ի վիճակի է երկար պառկելու,  նույն հետազոտության ընթացքում, միմյանց հերթագայելով, իրականացվում է անհրաժեշտ հոդերի հետազոտությունը:

Որքա՞ն է տևում հոդերի ՄՌՏ հետազոտությունը։

Հետազոտության տևողությունը մեկ հոդի համար 25-40 րոպե է: Հետազոտության ընթացքում, անհրաժեշտության դեպքում, որոշվում է տարբեր ռեժիմների, կոնտրաստի ավելացումը (գոյացության դեպքում), համապատասխանաբար, երկարում է տևողությունը:

Բուժառուի համար հետազոտությունը բավականին հեշտ է ընթանում, որովհետև իրականացվում է նրան հնարավորին հանգիստ և հարմար դիրքով:

Ի՞նչ խնդիրներ են լուծում հետազոտության ժամանակ օգտագործվող ռեժիմները։

Կան ստանդարտ ռեժիմներ, որոնց հնարավոր է ավելացնել նաև հավելյալ ռեժիմներ:

Ռեժիմները տարբեր խնդիրների ժամանակ տարբեր են: Մեկ ռեժիմով հայտնաբերվում է կուտակված հեղուկը, մյուսով՝ հեղուկի ճնշումով, ավելի խորն առկա բորբոքումը, մյուս ռեժիմում ճարպն է ճնշվում՝ գոյացությունը տեսնելու համար և այլն: Բժիշկն յուրաքանչյուր դեպքի համար հասկանում է, թե բուժառուին ի՞նչ ռեժիմ է անհրաժեշտ:

Որո՞նք են ՄՌՏ հետազոտության առավելություները և թերությունները այլ հետազոտությունների հետ համեմատած։

ՄՌՏ-ն ախտորոշման լավագույն մեթոդ է փափուկ հյուսվածքների՝ ջլերի, մկանների, նյարդերի, կապանների, դրանց մանր շերտերի համար: Այն ոսկրային հյուսվածքն անհրաժեշտ կերպով չի բացահայտում, միայն մեծ կոոտրվածքների դեպքում կարող է ախտորոշիչ լինել: Բոլոր տեսակի վնասվածքների և ոսկրային կառուցվածքները գնահատելու ժամանակ առավել նախընտրելի են համակարգչային տոմոգրաֆիան և ռենտգեն հետազոտությունը:

ՄՌՏ հետազոտությունն, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ժամանակ կարող է կրկնվել, քանի որ այն անվնաս է, և զերծ է վտանգավոր ճառագայթումից:

Մինչև հետազոտվելը պե՞տք է նախապատրաստվել։

Ոչ, որևէ նախապատրաստման կարիք չկա:

Ի՞նչ հակացուցումներ կան։

Հակացուցումները նույնն են, ինչպես ՄՌՏ մյուս հետազոտությունների ժամանակ: Դրանք են՝ բուժառուի օրգանիզմում մետաղական իմպլանտների առկայությունը (բացի տիտանից), նոր ստենտավորված  (մինչև 3 ամիս) բուժառուները, հղիությունը՝ մինչև 12 շաբաթականը, սրտի ռիթմավարի առկայությունը, երիկամների ստենտավորումը /(երիկամների ստենտները մետաղական են և շարժվում են):

Եթե հիվանդն անհանգիստ է, շարժվել է, հետազոտությունը չեղյալ է համարվում, որովհետև պետք են կատարյալ նկարներ ստանալ:


Տարիքային սահմանափակում չկա:

Ինչպե՞ս կարող են դիմել հետազոտություն անցնելու համար։

Մեր աշխատանքը հեշտանում է, երբ բուժառուն ներկայանում է կլինիկական բժշկի ցուցումով ու հետազոտման ենթակա հատվածի նշումով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ