Ախտորոշում
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև, որ օգտագործվող կոնտրաստ նյութը հիպոալերգիկ է: ՄՌՏ հետազոտությունը օրգանիզմի վրա ճառագայթային ազդեցություն չունի:
ՄՌՏ-ն ունի՞ վնասակար ազդեցություն։
Ներկայում չկա ապացույց, որ ՄՌՏ-ն որևէ բացասական ազդեցություն ունի օրգանիզմի վրա:
Երբեմն հետազոտությունից հետո բուժառուները գանգատվում են գլխացավից, ինչն անհատական զգայունության կամ լարվածության հետևանք է:
Ի՞նչ հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է ամենատարբեր ախտաբանությունների հայտնաբերման համար: Այն ցուցված է գոյացությունների, մկանների, ջլերի, վնասվածքների ժամանակ:
ՄՌՏ-ն նախընտրելի է գլխուղեղի գոյացությունների կամ կաթվածների դեպքում (իշեմիկ կամ հեմոռագիկ), ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ փոփոխությունների ժամանակ: Ճողվածքների դեպքում ՄՌՏ-ն առաջին նախընտրելի հետազոտությունն է: Որովայնի խոռոչի հետ կապված խնդիրների դեպքում ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվում են նորագոյացությունների, զարգացման արատների հավանական առկայությունը: Փոքր կոնքի դեպքում տղամարդկանց մոտ հետազոտվում է շագանակագեղձը, կանանց մոտ՝ արգանդը, ձվարանները:
Ողնաշարի ՄՌՏ իրականացվում է կոմպրեսիոն կոտրվածքների, պրոտրուզիաների (միջողային սկավառակի արտափքումն է դեպի ողնաշարային խողովակ), ճողվածքների կասկածի դեպքերում:
Ինչպե՞ս է ՄՌՏ-ն հարաբերվում մյուս հետազոտությունների հետ։
Ռադիոլոգիա,ն ինքնին, մեծ ընտանիք է, որն ընդգրկում է ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ), անոթների դուպլեքս հետազոտությունը, համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ), ռենտգեն հետազոտությունը, ՄՌՏ-ն։ Այս բոլորը մեկը մյուսին լրացնող հետազոտություններ են: Երբեմն, նախ, կատարվում է ռենտգեն, ՀՏ, հետո միայն, հարկ եղած դեպքում՝ ՄՌՏ: Լուրջ խնդիրների դեպքում հետազոտությունների վերոհիշյալ փուլերն անցնելը պարտադիր է, որովհետև մեկ հետազոտությամբ, ցավոք, հնարավոր չէ հիվանդության մասին հստակ պատկերացում կազմել: Միայն մեկը մյուսին լրացնող հետազոտությունների արդյունքում կարելի է հասկանալ, թե ինչ ախտաբանության հետ գործ ունենք:
Հոդերի, ջլերի խնդիրների դեպքում կատարվում է ՈՒՁՀ, իսկ ավելի խորքային հետազոտության համար ցանկալի է ՄՌՏ, քանի որ այդ դեպքում հստակ տեսանելի են մենիսկների, ջլերի, մկանների, կապանների պատռվածքները, այտուցը, հեղուկի քանակը և այլ փոփոխություններ:
Ոսկրային ախտաբանության ախտորոշման դեպքում նախընտրելի են ռենտգեն և ՀՏ հետազոտությունները:
Նախապատրաստվելու անհրաժեշտություն կա՞։
Որովայնի, փոքր կոնքի հետազոտությունների ժամանակ բուժառուն պետք է նախապատրաստվի հետազոտությանը, նրան խորհուրդ է տրվում մեկ օր առաջ չօգտագործել գազ առաջացնող սնունդ, հետազոտությունից կես ժամ առաջ ընդունել Նո-շպայի դեղահաբ՝ նվազագույնի հասցնելու աղիների կծկողականությունը (պերիստալտիկան): Ցանկալի է հետազոտության ներկայանալ աղիները դատարկ վիճակում:
Որքա՞ն է տևում հետազոտությունը։
Կախված հետազոտվող անատոմիական շրջանից, հետազոտության տևողությունը տարբեր է: Գլխի ստանդարտ հետազոտությունը տևում է մոտավորապես 20 րոպե, ողնաշարի դեպքում՝ 15-17 րոպե, որովայնի դեպքում՝ մոտ 40 -45 րոպե, իսկ փոքր կոնքի հետազոտությունը տևում է 35 րոպե:
ՄՌՏ-ն, այլ հետազոտությունների համեմատ՝ երկար ժամանակ է պահանջում, քանի որ աշխատում է տարբեր ռեժիմներով, որոնցից յուրաքանչյուրը տևում է մոտավորապես 3-4 րոպե: Կոնտրաստանյութով իրականացվող ՄՌՏ-ն համեմատաբար երկար է տևում:
Ո՞ր դեպքերում է հետազոտությունը կրկնվում։
Երբեմն, բժշկի ցուցումով, հետազոտությունը հարկ է լինում կրկնել. օրինակ, որևէ գոյացության դեպքում ՄՌՏ հետազոտությունն իրականացվում է պարբերաբար՝ բուժման արդյունավետությունը հսկելու համար: Կամ՝ հաճախ վիրահատությունից հետո ՄՌՏ հետազոտությամբ փորձում են պարզել՝ արդյո՞ք վիրահատելիս անհրաժեշտ ամբողջ ծավալն է ընդգրկվել:
Որո՞նք են ՄՌՏ հակացուցումները։
ՄՌՏ հետազոտության հակացուցում է օրգանիզմում առկա որևէ մետաղ, եթե այն տիտանապատ չէ: Դա կարող է լինել մետաղական կոնստրուկցիա, կարդիոստիմուլյատոր, լսողական սարք, կավաֆիլտր, օրգանիզմում բեկորի առկայություն և այլն:
Եթե պացիենտին առաջին անգամ է նշանակվել ՄՌՏ, նախապես հարկ է անամնեզ հավաքել՝ գանգատները, հիվանդության պատմությունը, տարած վիրահատությունները, և, եթե դրանք հոդերի հետ են կապված, շատ կարևոր է պարզել օգտագործված մետաղի տեսակը, վիրահատության ծավալը: Երբեմն բուժառուն չի կարողանում անհրաժեշտ տեղեկություն տալ բժշկին: Նման դեպքում նախընտրելի է հրաժարվել ՄՌՏ-ից՝ բուժառուին վնասելուց խուսափելու համար:
Օրգանիզմում ստենտների առկայությունը հակացուցում են տեղադրումից հետո մինչև 3 ամիսը: Հակացուցվում է նաև մինչև 3 ամսական պտղի հետազոտությունը:
Վիրահատություններից հետո մեկ ամիս ՄՌՏ հետազոտության կրկնություն խորհուրդ չի տրվում, իսկ լեղապարկի վիրահատության դեպքում՝ մինչև 3 ամիս:
Անհանգիստ բուժառուներին խորհուրդ է տրվում հետազոտվել սեդացիայով (անէսթեզիայի իրականացման ևս մեկ տեխնիկա): Կլաուստրոֆոբիայով տառապող պանցիենտներին ՄՌՏ-ն բացարձակ հակացուցված է, սակայն սեդացիայով հնարավոր է այն իրականացնել:
22.01.2024 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ