Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների, մակերիկամների, ենթաստամքսային գեղձի փոփոխությունները գնահատելու համար:   ՄՌՏ -ն ներառում է բազմաթիվ ռեժիմներ, որոնք հնարավորություն են տալիս պարզելու ուռուցքային գոյացությունների առկայությունը և նրանց բնույթը (բարորակ կամ չարորակ): Հետազոտություն իրականացում է նաև բորբոքային գործընթացները հայտնաբերելու, օրգան-համակարգերի վիճակը գնահատելու համար:

Փոքր կոնքը՝ տղամարդկանց դեպքում, հնարավորություն է տալիս հետազոտելու միզապարկը, շագանակագեղձը, ուղիղ աղին: Շագանակագեղձի համար օգտագործվում է PIRADS  դասակարգումը, որով գնահատվում է գեղձի ուռուցքները:

Կանանց մոտ փոքր կոնքի հետազոտման ժամանակ դիտարկվում են արգանդը, հավելումները, ձվարանը, հեշտոցը: Կանանց մոտ հետազոտությունը պետք է իրականացնել դաշտանի 7-12-րդ օրերին՝ էնդոմետրիումը ավելի ճշգրիտ գնահատելու համար:

Որովայնի խոռոչի և փոքր կոնքի յուրաքանչյուր օրգան-համակարգի հետազոտման ընթացքում դիտվում և գնահատվում են նաև հարակից ավշային հանգույցները:

ՄՌՏ հետազոտությամբ սուր վիճակներ գրեթե չեն ախտորոշում, որոնց դեպքում նախընտրելի են ՀՏ կամ այլ հետազոտությունները:

Հետազոտությունից առաջ պե՞տք է նախապատրաստվել։

Ե՛վ որովայնի, և՛ փոքր կոնքի օրգանների համար ամենակարևոր պայմաններից է բուժառուի հետազոտությանը ճիշտ նախապատրաստումը. նա պետք է լինի բավարար պատրաստված, ինչը կօգնի ճիշտ ախտորոշում իրականացնել:

Շատ կարևոր է աղիների դատարկ լինելը: Բուժառուն հետազոտությունից մեկ օր առաջ՝ ժամը 18։00-ից հետո  պետք է չսնվի կամ սնվի շատ թեթև: Հետազոտությունը, սովորաբար, իրականացվում է առավոտյան, որպեսզի նա կարողանա ներկայանալ սոված, իսկ հետազոտությից 30 րոպե առաջ ընդունի 2 հաբ Նո-շպա։ Աղիները պետք է դատարկ լինեն: Այս միջոցառումները նախատեսված են, որպեսի հնարավորին պակասեն աղիներում գազերը, պերիստալտիկան, քանի որ դրանք առաջացնում են արտեֆակտներ և խանգարում են որակյալ նկարներ ստանալուն:

Ե՞րբ է ներմուծվում կոնտրաստանյութը։

Կոնտրաստանյութի անհրաժեշտությունը միշտ որոշվում է հետազոտության ընթացքում: Որևէ օջախ կամ գոյացություն հայտնաբերելու դեպքում ներարկվում է կոնտրաստանյութ՝ օջախի կամ ուռուցքի բնույթը, առաջնային կամ երկրորդային լինելը որոշելու համար: Եթե գոյացության առկայույունը նախկինում արդեն ախտորոշված է, ապա կոնտրաստը ի սկզբանե ներմուծվում է:
Որովայնի խոռոչի ՄՌՏ-ի ՄՌ-խոլանգիոգրաֆիայի ռեժիմի շնորհիվ հնարավոր է գնահատել լեղուղիները: Քանի որ լեղին, ինքնին, կոնտրաստ նյութ է, և հավելյալ կոնտրաստ նյութ ներարկելու անհրաժեշտություն չի առաջանում, և հնարավոր է ստանալ լեղուղիների ամբողջական պատկերը:

Որքա՞ն է որովայնի խոռոչի օրգանների ՄՌՏ-ի տևողությունը։

Որովայնի հետազոտությունը տևում է մոտավորապես 40 րոպեից մինչև մեկ ժամ, փոքր կոնքը՝ 30 րոպեից մինչև 40 րոպե:

Ո՞ր դեպքերում է ՄՌՏ-ն նախընտրելի։

Յուրաքանչյուր հետազոտություն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի, առավելություններն ու սահմանափակումները: Սուր դեպքերը հիմնականում ախտորոշվում են ՀՏ-ով, սակայն որովայնի ուռուցքային գործընթացների կասկածի դեպքում ՄՌՏ-ն է առաջնային է: Տարբերությունը հիմնականում այն է, որ թե՛ ռենտգեն, թե՛ ՀՏ հետազոտությունների ժամանակ կիրառվում են ռենտգեն ճառագայթներ, իսկ ՄՌՏ-ի դեպքում մագնիսական դաշտ է ստեղծում, որի շնորհիվ էլ ստացվում են պատկերները:

Հակացուցում է բուժառուի օրգանիզմում մետաղների առկայությունը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ