Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

IGF. ինսուլինանման աճի գործոն/ IGFBP-3. ինսուլինանման աճի գործոն կապող սպիտակուց 3.

IGF. ինսուլինանման աճի գործոն/ IGFBP-3. ինսուլինանման աճի գործոն կապող սպիտակուց 3.

Ինսուլինանման աճի գործոնի (IGF) թեստն աննուղակիորեն օգնում է որոշել աճի հորմոնի (GH) քանակը:
IGF-ն և GH-ը պոլիպեպտիդ հորմոններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմում ոսկրերի և հյուսվածքների նորմալ աճի և զարգացման համար: IGF-ն արտադրվում է լյարդի, կմախքային մկանների և այլ հյուսվածքների կողմից՝ աճի հորմոնի խթանմանն ի պատասխան:


IGF-ի և աճի հորմոնի(GH) կոնցենտրացիան վաղ մանկական տարիքում մեծ չէ, այն մեծանում է՝ գագաթնակետին հասնելով սեռական հասունացման ժամանակ, և սկսում է նվազել մեծահասակների մոտ:


Հետազոտությունն անհրաժեշտ է․

 

  • պարզելու աճի շեղումների պատճառները,
  • գնահատելու հիպոֆիզի աշխատանքը,
  • վերահսկելու աճի հորմոնի հանդեպ բուժման արդյունավետությունը
  • անուղղակի որոշելու աճի հորմոնի քանակը, քանի որ IGF-ի նորմայի դեպքում աճի հորմոնի անբավարարությունը բացառվում է,
  • հիպոպիտուիտարիզմի (ադենոհիպոֆիզի կամ հիպոթալամուսի տարածուն դեստրուկցիա) ախտորոշման համար՝ հիպոֆիզի այլ հորմոնների հետ միասին,
  • հայտնաբերելու հիպոֆիզի ուռուցքները:


IGFBP-3 (Insulin-like growth factor binding protein 3). ինսուլինանման աճի գործոն կապող սպիտակուց 3.

IGFBP-3-ը մարդու շիճուկում IGF-I և -II հիմնական կապող սպիտակուցն է և մասնակցում է բջիջների աճի կարգավորմանը:

 

IGFBP-3 մակարդակի որոշումը կարևոր ախտորոշիչ թեստ է աճի հորմոնի հետ կապված հիվանդությունների դեպքում:

IGFBP-3-ի որոշումը ցուցված է հետևյալ դեպքերում․

 

  • երեխաների մոտ աճի խանգարումներ,
  • մեծահասակների մոտ աճի հորմոնի անբավարարություն,
  • հիպոֆիզի գեղձի հիպոֆունկցիայի կասկած,
  • աճի հորմոնով բուժման արդյունավետության մոնիթորինգ,
  • երեխաների մոտ գիգանտիզմ կամ մեծահասակների մոտ ակրոմեգալիա,
  • աճի հորմոն արտադրող ուռուցքը հեռացնելուց հետո,
  • ուռուցքի հեռացումից հետո դեղորայքային կամ ճառագայթային թերապիայի մոնիտորինգ,
  • ուռուցքի հեռացումից հետո մի քանի տարի աճի հորմոնի արտադրությունը վերահսկելու և հնարավոր ռեցիդիվը ժամանակին հայտնաբերելու նպատակով:


Ինչպես պատրաստվել հետազոտության․

 

  • Արյունը հանձնել առավոտյան, անոթի
  • առավոտյան, նախքան հետազոտությունը, կարելի է ջուր խմել,
  • 12 ժամ առաջ խուսափել ալկոհոլ օգտագործելուց, ծխելուց, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը,
  • խուսափել դեղերի ընդունումից։


Ախտորոշում և բուժում` մեկ վայրում

Սկզբնաղբյուր. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ