Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am

Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am

Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում․

  • միզարձակման խանգարումներ (այդ թվում՝ նևրոգեն բնույթի),
  • միզարձակման համակարգի վնասվածքներ, բնածին արատներ,
  • հյուսվածքների ուռուցքներ և հիպերպլազիա։


Երիկամների ՈՒՁՀ ցուցումները․

  • զարգացման արատներ,
  • սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
  • միզաքարային հիվանդություններ։


Միզապարկի ՈՒՁՀ ցուցումները․

  • մակրո և միկրոհեմատուրիա,
  • տրավմատիկ վնասում,
  • նորագոյացություններ,
  • կիստոզ գոյացություն,
  • միզապարկի քարեր,
  • մնացորդային մեզի ծավալի գնահատում։


Շագանակագեղձի ՈՒՁՀ ցուցումները․

  • շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ),
  • ադենոմա,
  • շագանակագեղձի ուռուցքներ։


Ամորձիների ՈՒՁՀ ցուցումները․

  • բորբոքային հիվանդություններ՝ օրխիտ, էպիդիդիմիտ, օրխոէպիդիմիտ,
  • ամորձու և ծորանների ուռուցք,
  • սերմնածորանի երակների վարիկոզ լայնացում (վարիկոցելե), սերմնածորանի ոլորում,
  • ամորձապարկի, ամորձու վնասվածք։


Առնանդամի դոպլերոգրաֆիայով ՈՒՁՀ  ցուցումները․

  • էրեկտիլ դիսֆունկցիայի և առնանդամի անոթների գործունեության ախտորոշում,
  • Պեյրոնի հիվանդություն,
  • ուռուցքներ։


Ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշում

ՈՒՁՀ կիրառվում է ուրոլոգիական հետևյալ հիվանդությունների դեպքում.

  • երիկամային խնդիրներ․ հիդրոնեֆրոզ, ուռուցքներ, քար՝ երիկամներում, պիելոնեֆրիտ, երիկամային զարկերակի ստենոզ, երիկամի իջեցում, երիկամների և նրանց անոթների զարգացման արատներ,
  • միզապարկի խնդիրներ․ ուռուցքներ, քար միզապարկում, դիվերտիկուլոզ, միզապարկի զարգացման արատներ,
  • շագանակագեղձի խնդիրներ,
  • սերմնածորանների ախտաբանություն,
  • առնանդամի խնդիրներ,
  • ամորձապարկի օրգանների խնդիրներ։


Ուրոլոգիական ՈՒՁՀ կարող է իրականացվել տրանսռեկտալ և տրանսաբդոմինալ եղանակներով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ