Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

ԿՏ-ի և ՄՌՏ-ի տարբերությունները. armeniamedicalcenter.am

ԿՏ-ի և ՄՌՏ-ի տարբերությունները. armeniamedicalcenter.am

ԿՏ-ի և ՄՌՏ-ի հիմնական տարբերությունը պայմանավորված է նրանցում օգտագործվող տարբեր ֆիզիկական երևույթներով: ԿՏ-ի դեպքում դա ռենտգենյան ճառագայթումն է, որը պատկերացում է տալիս նյութի ֆիզիկական վիճակի մասին, իսկ ՄՌՏ-ի դեպքում գործում է մշտական և պուլսացող մագնիսական դաշտ, ինչպես նաև՝ ռադիոհաճախականության ճառագայթումը, որը տեղեկատվություն է տալիս պրոտոնների տեղաբաշխման վերաբերյալ, այսինքն հյուսվածքի քիմիական կազմության վերաբերյալ:

ԿՏ-ի դեպքում բժիշկը տեսնում է ոչ միայն հյուսվածքները, այլ նաև նրանց ռենտգենյան խտությունը, որը փոխվում է հիվանդությունների ժամանակ: ՄՌՏ-ի դեպքում բժիշկը գնահատում է միայն տեսողական պատկերը: Ճիշտ կլիներ, եթե բժիշկը ԿՏ կամ ՄՌՏ նշանակելիս խորհրդակցեր ճառագայթային ախտորոշմամբ զբաղվող մասնագետի հետ․ դա շատ հաճախ կօգներ խուսափելու ավելի բարձր արժեքով ՄՌՏ հետազոտությունից և անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալ ԿՏ-ով:

Ընդհանուր առմամբ ՄՌՏ-ն ավելի լավ տարբերակում է փափուկ հյուսվածքները: Ոսկրերն այդ դեպքում չեն կարող տեսանելի լինել․ բացակայում է ռեզոնանսը կալցիումից, և ոսկրային հյուսվածքը տեսանելի է միայն անուղղակիորեն:

Կարելի է փաստել, որ ՄՌՏ-ն ավելի տեղեկատվական է գլխուղեղի դիֆուզ և օջախային ախտահարումների, ողնուղեղի և գանգուղեղային միացման հատվածի ախտահարումների դեպքում /այստեղ ԿՏ-ն բոլորովին տեղեկատվական չէ/, աճառային հյուսվածքի խնդիրների ժամանակ: ԿՏ-ն գերադասելի է կրծքավանդակի, որովայնի, կոնքի գանգի հիմքի հիվանդությունների ժամանակ: Որոշ դեպքերում, ճշգրիտ ախտորոշման համար հարկ է լինում կատարել և՛ ԿՏ, և՛ ՄՌՏ հետազոտություն:

ՄՌՏ-ն ավելի տեղեկատվական է, երբ առկա են.

  • Ռենտգեն-կոնտրաստ նյութի նկատմամբ անընկալություն, երբ ԿՏ-ի ժամանակ անհրաժեշտ է կոնտրաստ նյութի օգտագործումը
  • Ուղեղի ուռուցք, ուղեղի հյուսվածքի բորբոքում, ինսուլտ, ցրված սկլերոզ
  • Ողնուղեղի բոլոր ախտահարումները, ողնաշարի հիվանդությունները առավելապես երիտասարդների և մեծահասակների մոտ
  • Օրբիտա, հիպոֆիզ, ներգանգային նյարդեր
  • Հոդային մակերեսներ, կապանային սարք, մկաններ
  • Քաղցկեղի փուլերի գնահատում /կոնտրաստ նյութի օգտագործմամբ/


ԿՏ-ն ավելի տեղեկատվական է, երբ կան.
 

  • Սուր ներգանգային հեմատոմաներ, գլխուղեղի և գանգոսկրերի վնասվածքներ /տրավմաներ/
  • Գլխուղեղի ուռուցքներ, գանգուղեղային արյան շրջանառության խանգարում
  • Գանգի հիմի ոսկրերի, քունքոսկրերի, հարքթային ծոցերի ախտահարում
  • Գանգոսկրի դիմային շրջանի, ատամների, ծնոտների, վահանագեղձի և հարվահանագեղձերի ախտահարում
  • Ցանկացած տեղակայման անոթերի անևրիզմաներ և աթերոսկլերոտիկ ախտահարում
  • Սինուսիտներ, օտիտներ, քունքոսկրերի բուրգերի /պիրամիդներ/ ախտահարում
  • Ողնաշարի հիվանդություններ՝ օստեոպորոզ, սկավառակների ճողվածք, դեգեներատիվ և դիստրոֆիկ ախտահարումներ, սկոլիոզ և այլն:
  • Նախընտրելի է թոքերի քաղցկեղի, տուբերկուլյոզի, թոքաբորբի ժամանակ
  • Բավականին զգայուն հետազոտություն է թոքերի ինտերստիցիալ փոփոխությունների, ֆիբրոզի և թոքերի պերիֆերիկ քաղցկեղի մինչկլինիկական շրջանի դեպքում
  • Որովայնի բոլոր պաթոլոգիաներ
  • Ոսկրերի ախտահարումներ, բուժառուներ մետաղական իմպլանտներով


ՄՌՏ-ի դեպքում անհրաժեշտ է բժշկին տեղեկացնել որոշ վիճակների մասին.

  • Մետաղական բեկորներ
  • Հղիություն
  • Սրտի ռիթմի կարգավորման սարքի առկայություն
  • Լսողական սարք կամ իմպլանտներ խխունջում
  • Մետաղական իմպլանտներ
  • Ատամների մետաղական կամուրջ կամ պսակ
  • Վիրաբուժական սեղմակ /օր. անևրիզմայի շրջանում/
  • Վիրաբուժական բրեկետներ
  • Կողմնային սյուների ստիմուլյատորներ


Պետք է հիշել նաև, որ ՄՌՏ չի կարելի իրականացնել կենսական գործառույթների խանգարման դեպքում, երբ մշտական գործիքային հսկողություն է անհրաժեշտ, ինչպես նաև փակ տարածության վախի և ոչ նորմալ պահվածքով բուժառուների պարագայում:

ԿՏ-ի դեպքում նման հակացուցումներ չկան:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ