Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am

Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am

Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին:

Շատ դեպքերում միայն մեզի արտաքին տեսքից հնարավոր է ախտաբանական գործընթացների վերաբերյալ կարևոր հետևություններ անել, ինչը հատկապես վերաբերվում է երիկամային հիվանդություններին:

Օրվա ընթացքում արտադրվող մեզի քանակը կարող է և՛ երիկամային, և՛ սիրտ-անոթային համակարգի ախտաբանության ցուցիչ լինել:

Նորմայում մեզի օրվա քանակը կազմում է 1,5-2 լիտր: Այն կարող է փոփոխվել որոշ իրավիճակներում: Օրինակ, շատ հեղուկներ և սպիտակուցային մթերք ընդունելիս մեզի քանակն ավելանում է, և՝ հակառակը:  Մեզի քանակը պակասում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբ ուժեղացած է քրտնարտադրությունը: Մեզի քանակը տարբեր է նաև օրվա տարբեր ժամերին՝ այն շատանում է առավոտյան և ցերեկվա ժամերին, պակասում` երեկոյան և գիշերը:

Մեզի քանակից ելնելով տարբերում են.

 

  • պոլիուրիա. մեզի մեծ քանակի արտադրություն՝ 2000 մլ-ից ավելի
  • օլիգուրիա. մեզի քիչ քանակ՝ 500 մլ-ից պակաս,
  • անուրիա. մեզի արտադրությունը պակաս է 50 մլ-ից:



Պատճառները: Պոլիուրիան դիտվում է երիկամների հիվանդության, շաքարային և ոչ շաքարային դիաբետների, հիպերպարաթիրեոզի ժամանակ և այլն:

Օլիգուրիան բնորոշ է երիկամային հիվանդություններին (պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ), քարով կամ ուռուցքով միզուղիների նեղացմանը: Մեզը պակասում է նաև ուժեղ արյունահոսության, ինտոքսիկացիաների, սով պահելու, մեծ մակերսով այրվածքների, զարկերակային ճնշման կտրուկ իջեցման ժամանակ:

Երբեմն օլիգուրիա անվանվում է նաև, երբ մեզի քանակը պակասում է միզապարկի լրիվ չդատարկվելու արդյունքում:

Մեզի արտահոսքի նվազում է տղամարդկանց մոտ պրոստատիտի ժամանակ, երբ մեծացած շագանակագեղձը սեղմում է միզածորանները, կամ կանանց հորմոնալ խանգարումների արդյունքում` ծննդաբերությունից հետո միզապարկի ատոնիայի հետևանքով:

Անուրիան մեծ մասամբ երիկամների լուրջ ախտաբանության դեպքում է դիտարկվում (գլոմերուլոնեֆրիտ, ոչ համապատասխան արյան ներարկում, թունավորում, սեպսիս, շոկ):  Անուրիա կարող է լինել քարի կամ ուռուցքի պատճառով` միզուղիների սեղմման հետևանքով:

Երկարատև անուրիայի ժամանակ զարգանում է ուրեմիա՝ մեզով չհեռացած նյութերով օրգանիզմի թունավորում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ուռուցքաբանություն
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Սրտանոթաբանություն
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Թերապիա
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ուռուցքաբանություն
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ուռուցքաբանություն
Հիպերկալիեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերկալիեմիա. armeniamedicalcenter.am

Կալիեմիան արյան մեջ կալիումի պարունակության ցուցանիշն է: Սովորաբար, այն տատանվում է 3,6 -5 մմոլ/լ սահմաններում...

Թերապիա
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am

Մեզի գույնը

Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...

Միզային համակարգ
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Բժշկական հետազոտությունների նախապատրաստման ընդհանուր կանոնները
Բժշկական հետազոտությունների նախապատրաստման ընդհանուր կանոնները

Արյուն

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան մինչև ժամը 12-ը՝ քաղցած (մոտ 12 ժամ քաղցած մնալուց հետո)...

Արյան մեջ սպիտակուցի մակարդակի բարձրացում. nairimed.com
Արյան մեջ սպիտակուցի մակարդակի բարձրացում. nairimed.com

Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...

Լաբորատոր հետազոտություններ
Օնկոմարկերներ. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան. armeniamedicalcenter.am
Օնկոմարկերներ. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան. armeniamedicalcenter.am

Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...

Ուռուցքաբանություն
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ