Ախտորոշում
Մեզի լաբորատոր հետազոտություն. ինչպե՞ս ճիշտ հանձնել. armeniamedicalcenter.am
Ե՞րբ է նշանակվում մեզի հետազոտություն:
Մեզի լաբորատոր հետազոտություն նշանակվում է:
- առողջության վիճակի հետազոտման և կանխարգելիչ ստուգման ժամանակ,
- հղիության ծրագրային այցերի ժամանակ,
- միզարձակման համակարգի հիվանդությունների՝ ցիստիտի, պիելոնեֆրիտի և այլ դեպքերում,
- շաքարային դիաբետի և նրա ախտորոշման ժամանակ,
- մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման ժամանակ,
- որոշ հիվանդություններից հետո (քութեշ, անգինա և այլն) առողջական վիճակը պարզելու համար,
- բուժման կուրսից հետո առողջական վիճակի գնահատման համար:
Մեզի հետազոտության ժամանակ ամենակարևոր ցուցանիշները և փոփոխությունները
- մեզի գույնը. դեղինի տարբեր երանգներ:
- թափանցիկությունը. պղտորության ցանկացած արտահայտություն կարող է ախտաբանական գործընթացի նշան լինել` լեյկոցիտների քանակի ավելացում, մանրէների կամ աղերի առկայություն:
- Թանձրությունը. տեսակարար կշիռը կախված է մեզում առկա նյութերի խտությունից՝ միզաթթու, միզանյութ, կրեատինին, աղեր, ցածր տեսակարար կշիռը կարող է պիելոնեֆրիտի նշան լինել, բարձր տեսակարար կշիռը վկայում է սիրտ-անոթային համակարգի, շաքարային դիաբետի կամ գլոմերուլոնեֆրիտի մասին:
- Թեզի ռեակցիան` pH (թթվա-հիմնային հավասարակշռություն), կարող է լինել թույլ թթվային, չեզոք կամ թույլ հիմնային: Այս ցուցանիշի վրա կարող են տարբեր արտաքին գործոններ ազդել՝ դեղերի, վիտամինների օգտագործում, կենսակերպ, սնունդ (մսեղենը բարձրացնում է թթվայնությունը, իսկ բանջարեղենային սնունդը դարձնում է թույլ հիմնային): pH-ի փոփոխությունը կարող է դիտվել նաև երիկամների հիվանդությունների և տարբեր բորբոքային գործընթացների ժամանակ: Բարձր pH-ը կամ բարձր թթվությունը հնարավոր է ջրազրկման ժամանակ, դիառեայի, շաքարային դիաբետի դեպքում:
- Սպիտակուց. նորմայում այն բացակայում է, առկա է միայն ախտաբանական վիճակների դեպքում:
- Գլյուկոզա. նորմայում պետք է չհայտնաբերվի: Օրինակ, հղիության երկրորդ, երրորդ եռամսյակներում այն կարող է վկայել հեստացիոն շաքարային դիաբետի մասին, որն անցնում է ծննդաբերությունից հետո, և ի հայտ է գալիս հորմոնների բարձր քանակի արդյունքում: Ամեն դեպքում, դա նշան է սննդի և կենսակերպի վերանայման:
- Բիլիռուբին և ուրոբիլինոգեն. լեղային պիգմենտներ են:
- Էրիթրոցիտներ և լեյկոցիտներ, էպիթելային բջիջներ, մանրէներ և սնկեր. յուրաքանչյուրի մեծ քանակով առկայությունը վարակային և բորբոքային գործընթացների մասին է վկայում:
Ինչպե՞ս հանձնել մեզը` հետազոտության համար:
- Մեզը պետք է հանձնել առավոտյան, որի դեպքում ամենաճիշտ արդյունքը կարելի է ստանալ: Այն ցանկալի է վերցնել երկրորդ միզարձակման ժամանակ կամ առաջին շիթից հետո:
- Նախքան մեզը վերցնելը պետք է ապահովել շեքի շրջանի հիգիենան:
- Մեզը պետք է հավաքել մաքուր տարայում, ցանկալի է այն ձեռք բերել դեղատնից:
- Մեզը պետք է լաբորատորիա հասցնել 2-3 ժամվա ընթացքում:
- Մեզը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել ալկոհոլի օգտագործումը, խուսափել սթրեսից, նվազագույնի հասցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
- Հեղուկի և ջրի օգտագործման քանակը պետք է չփոխել:
- Որպեսզի հնարավոր լինի գնահատել մեզի գույնը, նախորդ օրը սննդի մեջ պետք է չօգտագործել բազուկ, գազար և ծնեբեկ, որոնք կարող են փոխել գույնը:
- Մեզը հանձնելիս անհրաժեշտ է զգուշացնել օգտագործվող պատրաստուկների մասին, քանի որ որոշ դեղեր կարող են ազդել ցուցանիշների վրա:
- Կանանց խորհուրդ չի տրվում մեզ հանձնել դաշտանի օրերին:
23.02.2022 Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
05.02.2024
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ