Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Արյան լաբորատոր հետազոտություն. armeniamedicalcenter.am

Արյան լաբորատոր հետազոտություն. armeniamedicalcenter.am

Արյան ընդհանուր հետազոտման ցուցանիշներից են՝ հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներից են՝ գլյուկոզան, ընդհանուր սպիտակուցը, ընդհանուր բիլիռուբինը, կրեատինինը և այլն:

Հեմոգլոբին


Հեմոգլոբինի հիմնական գործառույթը թթվածինը թոքերից հյուսվածքներ տեղափոխելն է, ինչպես նաև՝ ածխաթթուն օրգանիզմից հեռացնելը:

Հեմոգլոբինի պակասը վկայում է սակավարյույության, արյան կորստի, թաքնված ներքին արյունահոսության, ներքին օրգանների ախտահարման մասին: Հեմոգլոբինի քանակը կարող է բարձրանալ որոշ սրտային հիվանդությունների, սրտային անբավարարության, արյան հիվանդությունների, ջրազրկման ժամանակ:

Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտների քանակն արյան մեջ կարող է բարձրանալ ինչպես հիվանդությունների, այնպես էլ օրգանիզմի համար անսովոր վիճակների դեպքում, օրինակ՝ բարձր լեռներում, թթվածնի մակարդակի նվազման ժամանակ: Էրիթրոցիտներն արյան մեջ բարձր են լինում սրտի արատների (բնածին կամ ձեռքբերովի), թոքերի, երիկամների, լյարդի, բրոնխների հիվանդությունների ժամանակ, նաև օրգանիզմում ստերոիդ հորմոնների ավելցուկի, Կուշինգի հիվանդության կամ հորմոնալ թերապիայի դեպքերում:

Էրիթրոցիտների պակասը դիտվում է սակավարյունության, սուր արյան կորստի, օրգանիզմում քրոնիկ բորոքային հիվանդություների առկայության ժամանակ և հղիության ուշ ժամկետներում:

Լեյկոցիտներ  

Այս բջիջները նվազեցնում են օրգանիզմի վրա բացասական ազդեցությունների մակարդակը: Տարբերում են լեյկոցիտների հինգ տեսակ՝ լիմֆոցիտներ, նեյտրոֆիլներ, մոնոցիտներ, էոզինոֆիլներ, բազոֆիլներ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի գործառույթ է իրականացնում:

Լեյկոցիտների տեսակների հարաբերակցությունը որոշելու համար անհրաժեշտ է կատարել արյան ավելի ընդարձակ հետազոտություն:


Լեյկոցիտների պակասը կամ լեյկոպենիան կարող է վկայել վիրուսային վարակների, դեղորայքային թերապիայի՝ հակացնցումային կամ ցավազրկող դեղերի, օգտագործման մասին:

Թրոմբոցիտներ

Թրոմբոցիտներն արյան մակարդելիության ցուցանիշ են: Նորմայից նրանց բարձրացումն արյան մեջ լինում է քրոնիկ բորբոքային հիվանդությունների (տուբերկուլոզ, խոցային կոլիտ, լյարդի ցիռոզ) ժամանակ, վիրահատություններից հետո և հորմոնալ թերապիայի ժամանակ:

Թրոմբոցիտների մակարդակի իջեցումը կարող է դիտվել ալկոհոլի ազդեցության հետևանքով, ծանր մետաղներով թունավորումների, արյան որոշ հիվանդությունների, երիկամային անբավարարության, լյարդի, փայծաղի հիվանդությունների, հորմոնալ խանգարումների ժամանակ, նաև որոշ դեղերի օգտագործման դեպքում՝ հակաբիոտիկներ, միզամուղներ, դիգոքսին, նիտրոգլիցերին և այլն:

Արյան կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներ

Գլյուկոզա. այս ցուցանիշի պակասը դիտվում է անբավարար և ոչ կանոնավոր սնվելիս, հորմոնալ հիվանդությունների դեպքում: Այն բարձր է լինում շաքարային դիաբետի ժամանակ:

Ընդհանուր սպիտակուց. կարող է ցածր լինել լյարդի, երիկամների խաթարված գործունեության հետևանքով, թերսնումից:
Ընդհանուր բիլիռուբին. այս ցուցանիշը բնութագրում է լյարդի աշխատանքը, որը բարձրանում է հեպատիտի, լեղաքարային հիվանդության ժամանակ:

Կրեատինին. կրեատինինը երիկամների գործունեության ցուցանիշ է: Նորմայից բարձր ցուցանիշը վկայում է երիկամային անբավարարության մասին, իսկ ցածր մակարդակը դիտվում է օրգանիզմի ցածր իմունիտետի դեպքում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ