Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Արգանդի փողերի անցանելիության ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am

Արգանդի փողերի անցանելիության ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am

Արգանդի փողերի և արգանդի հետազոտության (էխոհիստերոսալպինգոսկոպիա. ԷՀՍՍ) գործընթացում մեծ դեր ունի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ):

ԷՀՍՍ առավելություններն են.

 

  • արագ և անցավ հետազոտությունը,
  • չի պահանջում բարդ նախապատրաստություն,
  • օրգանիզմը չի ենթարկվում ռենտգեն ճառագայթման:



ԷՀՍՍ ժամանակ ո՛չ միայն գնահատվում են ֆալոպյան փողերը, այլ նաև արգանդի խոռոչի և նրա փողերի վիճակը, որը թույլ է տալիս վաղ հայտնաբերել ախտաբանությունը և ժամանակին կազմակերպել բուժումը:

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը

Սովորական ՈՒՁ հետազոտության ժամանակ արգանդի փողերը տեսնել հնարավոր չէ: Այդ պատճառով, նրանց անցանելիությունը պարզելու համար կիրառվում է հատուկ մեթոդ՝ հատուկ հեղուկի օգտագործմամբ, որը տեսանելի է դաևձնում արգանդի փողերը:

Արգանդի փողերի անցանելիության ստուգումն իրականացվում է դաշտանային ցիկլի առաջին շրջանում: Եթե կինն օգտագործում է պերօրալ հակաբեղմնավորիչներ, հետազոտությունը կարելի է կատարել դաշտանային օրերից զատ՝ ցանկացած օր: Որոշ դեպքերում բուժող բժիշկը կարող է հետազոտությունը նշանակել դաշտանային ցիկլի հետ կապված որոշակի օր:

Արգանդի փողերի ախտորոշումն սկսվում է փոքր կոնքի օրգանների նախնական ՈՒՁ հետազոտությամբ, որի նպատակն է պարզել կամ բացառել հղիության և բորբոքային վիճակի առկայությունը:

Հետազոտությունն իրականացվում է արգանդի վզիկի մեջ մտցվող միանգամյա կաթետրի օգնությամբ, որի միջով արգանդի խոռոչ է ներմուծվում սենյակային ջերմաստիճանի հատուկ հեղուկ: Հեղուկը լցնում է արգանդի խոռոչը, ապա ֆալոպյան փողեր և որովայնի խոռոչ:  Հենց այդ էտապում բժիշկը գնահատում է ֆալոպյան փողերի անցանելիությունը: Եթե հեղուկը դուրս չի գալիս փողերից, ուրեմն առկա է անանցանելիություն:


ԷՀՍՍ-ն տևում է մոտավորապես 15-20 րոպե:  Հետազոտության ժամանակ և դրանից հետո բուժառուի մոտ կարող է որոշ անախորշ զգացողություն լինել, որը շատ արագ անցնում է:

ԷՀՍՍ հետազոտության նախապատրաստումը

Նախքան հետազոտությունն անհրաժեշտ է կատարել հետևյալ հետազոտությունները.

  • քսուկ՝ հեշտոցի միկրոֆլորան պարզելու համար,
  • արյան հետազոտություն՝ սիֆիլիսի, ԴԻԱՎ, հեպատիտ В և С վարակների հանդեպ (արդյունքն ուժի մեջ է 3 ամիս),
  • ԷՀՍՍ իրականացնելու օրը բուժառուն պետք է կատարի սովորական հիգիենիկ միջոցառումներ,
  • հետազոտությունից առաջ պետք է միզապարկը դատարկել:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ