Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ռեյմոնդ Դամադյան: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ստեղծումը. Սալուտեմ ամսագիր

Ռեյմոնդ Դամադյան: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ստեղծումը. Սալուտեմ ամսագիր

«Ինձ համարում էին խելագար, երբ ես լսարանում արտահայտեցի մարդուն մագնիսի մեջ տեղակայելու միտքը։ Այն ժամանակ այն անմիտ թվաց»։


Ռեյմոնդ Դամադյան. մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի գյուտարարը, ում չշնորհեցին Նոբելյան մրցանակ։


Դամադյանները տեղափոխվել են ԱՄՆ՝ փրկվելով Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող տարածքներում հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունից։


Մանկության տարիներին Ռեյմոնդ Դամադյանը հազիվ թե մտածեր բժշկության մասին։ Վաղ տարիքից տղան զբաղվում էր երաժշտությամբ և երազում էր դառնալ հանրահայտ ջութակահար։ Սակայն սիրելի տատիկի երկարատև հիվանդությունից և մահից հետո (հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ) Ռեյմոնդը երդվեց իր կյանքը նվիրել ուռուցքային հիվանդություններին։

 

Ռեյմոնդ Դամադյան: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ստեղծումը. Նա ուսումնասիրեց ուռուցքների հատկությունները։ 1971 թ. Հարվարդի ասպիրանտ Դամադյանը Science ամսագրի հոդվածում հաղորդեց, որ ուռուցքները և նորմալ հյուսվածքները տարբեր ձևով են արձագանքում միջուկային մագնիսական ռեզոնանսին։ Նա առաջինն առաջարկեց այս մեխանիզմը կիրառել քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ 1974 թ. Դամադյանն ստացավ ՄՌՏ բնագավառում առաջին արտոնագիրը՝ չարորակ ուռուցքների ախտորոշման համար։ Դամադյանի հետ գրեթե միաժամանակ աշխատում էին բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդը և ֆրանսիացի քիմիկոս Փոլ Քրիստիան Լոտերբուրը։


 2003թ. բժշկության բնագավառում ՄՌՏ-ի գյուտի համար Նոբելյան հանձնաժողովը մըրցանակակիրների ցուցակի մեջ ընդգրկեց միայն Մենսֆիլդի և Լոտերբուրի անունները։

 

2002թ. մի առիթով Դամադյանն ասել է. «Եթե ես չծնվեի, արդյոք ՄՌՏ գոյություն կունենա՞ր։ Ես, ի վերջո, կբացահայտեի երևույթը»։
Ամեն դեպքում գիտնականի գլխավոր երազանքը՝ հնարավորին շատ մարդ փրկել, նպաստել վաղ ախտորոշմանը, կախված չէր որևէ մեկի որոշումից։


«Առանց Դամադյանի հայտնագործության հայտնի չէր լինի, որ միջուկային մագնիսական ռեզոնանսի միջոցով կարելի է հայտնաբերել քաղցկեղը և այլ լուրջ հիվանդություններ», - գրում են Ջ. Մեթսոնը և Մ. Սայմոնը իրենց «ՄՌՏ-ի պատմությունը» գրքում։

 

Ռեյմոնդ Դամադյան: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ստեղծումը.


Raymond Damadian.
Who made America? ǁpbs.org
Raymond Vahan Damadian,
Scientist and Inventor ǁauroraprize.com

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ