Ախտորոշում
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից։
Աչքերի տակ պարկեր առաջանում են կամ այտուցի, կամ ճարպային հյուսվածքի գերաճի հետևանքով։ Դրանք կարող են լինել կամ կոսմետիկ թերության մասին, կամ կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին։
Ե՞րբ են աչքերի տակ «պարկեր» առաջանում` առողջ մարդու մոտ:
Եթե պարկերն առաջանում են առավոտյան` քնից հետո, իսկ ցերեկը նվազում են կամ` անհետանում, ապա պատճառն օրգանիզմում հեղուկի կուտակման հետևանքով առաջացած այտուցն է։ Դա կարող է լինել աղի սննդի չարաշահման, ալկոհոլի (նույնիսկ մեկ անգամ ընդունման, սակայն` մեծ քանակությամբ), անքնության հետևանքով և այլն։ Պարկերի առաջացման պատճառ է նաև կանանց մոտ, նախքան դաշտանը, էստրոգենների մակարդակի բարձրացումը ։
Տարիքի հետ, մաշկի էլաստիկության և առաձգականության կորստի հետևանքով, աչքերի տակ պարկերի առաջացումը պայմանավորված է ենթամաշկային ճարպաբջջանքի գերաճով։ Մաշկը կարող է կորցնել առաձգականությունն անգամ երիտասարդ տարիքում, որին նպաստող գործոններ են` հաճախակի արևային լոգանքները, ծխելը, սպիրտային խմիչքների չարաշահումը և այլն։ Առանձնահատուկ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը։ Եթե աչքերի տակ պարկերն առաջացել են նշված պատճառներով, ապա դրանք մշտապես կան, երեկոյան չեն նվազում և չեն փոքրանում։
Ո՞ր դեպքերում են աչքերի տակ պարկեր առաջանում հիվանդության հետևանքով։
Եթե աչքերի տակ` պարկերից զատ, կան նաև այլ ախտանշաններ, կամ դրանք առաջացել են քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդու մոտ, ապա այն կարող է վկայել հիվանդության առաջացման կամ սրացման մասին։
Աչքերի տակ պարկերի առաջացումը հաճախ պայմանավորված է երիկամների հիվանդությամբ՝ պիելոնեֆրիտով կամ գլոմերուլոնեֆրիտով։ Այս դեպքում դրանք առաջանում են հանկարծակի, մեկ գիշերվա ընթացքում, որին ուղեկցում են միզարտադրության խանգարումներ, ցավ` գոտկային շրջանում, ջերմության բարձրացում։
Սրտային անբավարարության ժամանակ աչքերի տակ պարկեր առաջանում են մի քանի շաբաթվա ընթացքում, որոնք մեծանում են երեկոյան և փոքրանում կամ անհետանում են առավոտյան։ Ընդ որում, այս դեպքում այտուցվում են նաև ոտքերը, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջանում է հևոց, հաճախացած սրտխփոց, դյուրհոգնելիություն։
Սինուսիտի ժամանակ (քթի հարակից խոռոչների բորբոքում) պարկերն առաջանում են մի քանի օրվա ընթացքում, միաժամանակ, առաջանում են հարբուխ, ցավ` աչքերի տակ կամ ճակատի շրջանում, ջերմության բարձրացում։ Աչքերի տակ պարկերը կարող են ալերգիկ ռեակցիայի նշան լինել։ Այս դեպքում դրանք շատ արագ են զարգանում, երբեմն մի քանի րոպեի ընթացքում՝ ալերգենի հետ շփումից հետո, որը կարող է լինել ծաղկափոշին, կենդանիների բուրդը, կենցաղային փոշին կամ սննդի մեջ որոշ մթերքների կիրառումը։ Միաժամանակ, լինում է փռշտոց, քթից արտադրություն, աչքերի կարմրածություն, մաշկային քոր, հևոց։
Աչքերի տակ պարկերը կարող են վկայել նաև հիպոթիրեոզի՝ վահանաձև գեղձի կողմից հորմոնների արտադրության անբավարարության մասին։ Այս դեպքում ուղեկցող ախտանիշներ են նաև քաշի ավելացումը, փորկապությունը, հիշողության և ուշադրության նվազումը, ընդհանուր թուլությունը, ընկճախտը, կանանց մոտ` դաշտանային ցիկլի խանգարումը։
Եվ, վերջապես, աչքերի տակ պարկերի առաջացման ամենալուրջ պատճառը չարորակ ուռուցքն է, որը բերում է, այսպես կոչված, սիներակի ճնշման համախտանիշի առաջացման։
Ի՞նչ անել
Պարզ է, եթե աչքերի տակ առաջացած պարկերը որևէ հիվանդության հետևանք են, պետք է բուժել հիվանդությունը։ Հիմնական հիվանդության բուժումից հետո աչքերի տակ առաջացած պարկերն ինքնուրույն անհետանում են։
Եթե աչքերի տակ պարկերի առաջացումը կապված չէ հիվանդության հետ, այլ առաջացել է սնուցման, քնի, աշխատանքի և հանգստի խանգարման հետևանքով, ցանկալի է հետևել հետևյալ խորհուրդներին.
- վերանայեք սննդակարգը, սահմանափակեք աղի և սուր համեմունքների կիրառումը,
- հրաժարվեք ալկոհոլից,
- ձգտեք երեկոյան շատ հեղուկ չխմել,
- օրական քնեք առնվազն 8 ժամ։
Կոսմետոլոգներն ու պլաստիկ վիրաբույժներն առաջարկում են աչքերի տակ պարկերի դեմ պայքարի սեփական եղանակները։ Դրանք են` մեզոթերապիան, էլեկտրախթանումը, լիմֆոդրենաժը և ամենաարմատական լուծումը՝ բլեֆարոպլաստիկան։
Մեզոթերապիայի էությունը մաշկի տակ նյութերի ներարկումն է, որոնք թողնում են համապատասխան ազդեցություն։
Էլեկտրախթանման ժամանակ մաշկի վրա ազդում են ցածր հաճախության հոսանքներով՝ խթանելով մկանները։ Լիմֆոդրենաժը խթանում է ավշային անոթներից հեղուկի արտահոսքը։
Տարիքային փոփոխությունների հետևանքով աչքերի տակ առաջացած պարկերի դեպքում կարող է օգնել բլեֆարոպլաստիկան՝ վիրահատություն, որի ժամանակ հեռացվում է ավելորդ ճարպային հյուսվածքը։ Գոյություն ունի նաև քիչ արմատական լազերային բլեֆարոպլաստիկան։
Ժողովրդական բժշկությունն ունի աչքերի տակ պարկերի առաջացման դեմ պայքարի սեփական եղանակները։
Յուրաքանչյուր առավոտ աչքերի շուրջը շփեք սառցե խորանարդով։ Ավելի լավ արդյունքի համար կարելի է օգտագործել սառեցրած երիցուկի թուրմը (1 ճ.գ.մեկ բաժակ եռացրած ջրին)։
Կտրտած հում կարտոֆիլից կամ թարմ վարունգից պատրաստված դիմակը աչքերի վրա պահել 10-15 րոպե, որից հետո դեմքը լվանալ սառը ջրով։ Այս նույն նպատակով կարելի է կիրառել նաև թեյի թուրմ։
Վարժություններ աչքերի համար
- Ուժեղ կկոցել աչքերը, ապա լայն բացել՝ 6 անգամ։
- Գլուխն ուղիղ պահել, նայել աջ և ձախ, վերև և ներքև։
- Արագ թարթել աչքերը` մի քանի անգամ, փակել աչքերը` 10 վայրկյան։
- Փակել աչքերը` 10 վայրկյան, ապա լայն բացել և նայել վերև (գլուխն անշարժ դիրքում)։ Թուլանալ և նայել հեռուն՝ 4–6 անգամ։


Կարդացեք նաև

Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...



Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության...



Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...





Արյան ընդհանուր հետազոտման ցուցանիշներից են՝ հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներից են՝ գլյուկոզան, ընդհանուր սպիտակուցը...



Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) իրականացվում է քաղցած, նախքան հետազոտությունը 3 օր սննդակարգից բացառել հում բանջարեղենը, մրգերը, կաթը, սև հացը...



Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...



Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...



Հիպերպրոտեինեմիան արյան մեջ սպիտակուցի քանակի բարձրացումն է, որը ենթադրում է որևէ հիվանդության արտահայտություն...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն