Ախտորոշում
Օնկոմարկերներ. ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս. nairimed.com

Ուռուցքաբանական հիվանդություններից աշխարհում յուրաքանչյուր տարի մահանում է մոտավորապես 8.8 մլն մարդ: Այդպիսի բարձր թվերը բացատրվում են նաև նրանով, որ չարորակ ուռուցքները հիմնականում հայտնաբերվում են շատ ուշ՝ հիվանդության III և IV շրջաններում, երբ հիվանդին արդեն շատ դժվար է օգնել կամ էլ` անհնար է օգնել:
Որքան վաղ հայտնաբերվի ուռուցքը մարդու մոտ, այնքան մեծ կլինի նրա ապաքինման հավանականությունը: Սակայն քաղցկեղը դաժան հիվանդություն է, միանգամից չի դրսևորվում: Արդյունքում ժամանակ է կորում:
Ներկայում օնկոմարկերների հետազոտությունները մեծ համբավ են ձեռք բերում: Շատերն այն համարում են քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու գրեթե միակ մեթոդը: Արդյո՞ք այդպես է, ի՞նչ են այս առումով մտածում բժիշկները, ե՞րբ և ո՞վ պետք է հանձնի օնկոմարկերների հետազոտություն, և կարելի՞ է, արդյոք, լիովին վստահել:
Ի՞նչ է օնկոմարկերը և ի՞նչ է այն ցույց տալիս
Օնկոմարկերները հատուկ նյութեր են, հաճախ` սպիտակուցներ, որոնք տարբերակում են ուռուցքային բջիջները վերջիններիս կենսագործունեության և քայքայման ժամանակ: Այս նյութերն ընկնում են արյան մեջ և դրանց պարունակությամբ կարելի է որոշել օրգանիզմում ուռուցքի առկայությունը, չափերը և ագրեսիվությունը (որքան արագ է աճում):
Ներկայում հայտնի է այդպիսի մոտավորապես 200 օնկոմարկեր, սակայն բժշկության մեջ ոչ բոլորն են կիրառվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման վերահսկման համար կիրառել ընդամենը 11 օնկոմարկեր:
Որոշ օնկոմարկերներ արտադրվում են միայն ուռուցքային բջիջների կողմից և առողջ մարդու մոտ դրանք բացակայում են: Այդ օնկոմարկերները կրում են «ուռուցք-սպեցիֆիկ» անվանումը:
Մնացած նյութերը կարող են առկա լինել նաև առողջ մարդու մոտ, սակայն` որոշակի քանակությամբ: Արյան մեջ վերջիններիս խտության կտրուկ աճը կարող է ուռուցքի զարգացման նշան լինել:
Բացի այդ, օնկոմարկերները տարբերվում են ուռուցքի տեղակայման և տեսակի նկատմամբ սպեցիֆիկությամբ: Դա նշանակում է, որ տարբեր օրգաններ ախտահարող ուռուցքների ժամանակ արյան մեջ տարբեր մարկերներ են հայտնվում:
Ինչի՞ համար են կիրառվում օնկոմարկերները
Ուռուցքային հիվանդության բուժման վերահսկում
Բժիշկները բուժման ընթացքում հետևում են օնկոմարկերի դինամիկային` արդյո՞ք այդ ցուցանիշը նվազում է: Եթե ոչ, նշանակում է կիրառվող բուժման սխեման դրական արդյունք չի տալիս և պետք է վերանայել:
Վերահսկում ուռուցքի բուժումից հետո
Բուժման ավարտից հետո հիվանդը կանոնավոր կատարում է օնկոմարկերների հետազոտություն, որոնց հետագա խտության աճը նշանակում է հիվանդության կրկնություն և մետաստազների առաջացում: Այս դեպքում հիվանդը պետք է բուժման նոր կուրս անցնի:
Նորագոյացությունների հայտնաբերում վաղ շրջանում
Օնկոմարկերներն արյան մեջ հայտնաբերվում են այն ժամանակ, երբ քաղցկեղի այլ ակնհայտ ախտանիշներ դեռևս ի հայտ չեն եկել: Սակայն պետք է հիշել, որ միայն այս քննությունը թույլ չի տալիս ախտորոշել «ուռուցքային հիվանդություն»: Ախտորոշման հաստատման կամ ժխտման համար անհրաժեշտ է այլ հետազոտություններ իրականացնել, այդ թվում` ՄՌՏ, ՈՒՁՀ, բիոփսիա և այլն:
Ե՞րբ պետք է կատարել օնկոմարկերների հետազոտություն
Ուռուցքաբանները խորհուրդ չեն տալիս օնկոմարկերների քննությունը կիրառել որպես սքրինինգ, այսինքն, դրանք հանձնեն առողջ մարդիկ` «ամեն դեպքում, ապահովության համար»: Այս քննությունը 100% արդյունք չի տալիս և այդ տվյալներով չի կարելի դատել չարորակ ուռուցքի առկայության մասին:
Օնկոմարկերները կարող են բարձրացած լինել նաև հետևյալ դեպքերում.
- բարորակ նորագոյացություններ,
- օրգանիզմում բորբոքային գործընթաց,
- օրգանների ֆունկցիայի խանգարում, որոնք կապված չեն ուռուցքի հետ:
Այդ պատճառով միշտ չէ, որ դրական պատասխանը վկայում է քաղցկեղի մասին: Այն պետք է հաստատել այլ բազմաթիվ հետազոտություններով, որոնք միշտ անվտանգ չեն առողջության համար:
Ի դեպ, հնարավոր է նաև հակառակ իրավիճակը: Օնկոմարկերի քննությունը կարող է բացասական լինել, սակայն ուռուցքը զարգանա:
Նախկինում շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար 40–50 տարեկանից հետո բոլոր տղամարդկանց խորհուրդ էին տալիս հանձնել PSA օնկոմարկերը՝ շագանակագեղձի սպեցիֆիկ հակածինը: Սակայն այժմ այդ սքրինինգից հրաժարվել են, քանի որ չարորակ ուռուցքի հայտնաբերման համար այն ճանաչվել է անարդյունավետ:
2 տարին մեկ անգամ օնկոմարկերների քննություն խորհուրդ է տրվում իրականացնել այն անձանց մոտ, ովքեր ուռուցքային հիվանդությունների ռիսկի խմբում են.
- ում հարազատները տառապել են քաղցկեղով, ընդ որում, հիվանդությունը նրանց մոտ հայտնաբերվել է հարաբերականորեն երիտասարդ տարիքում՝ մինչև 50 տարեկանը,
- ում մոտ առկա են բարորակ նորագոյացություններ (միոմաներ, կիստաներ),
- ում մոտ ուռուցք է ախտորոշվել՝ բուժման ռազմավարությունը որոշելու համար,
- բուժման կուրս անցնող հիվանդները՝ բուժման արդյունավետությունը գնահատելու համար,
- ուռուցքային հիվանդություն տարած և ապաքինված մարդիկ օնկոմարկերների քննություն տալիս են առաջին տարին՝ ամիսը մեկ անգամ,
- երկրորդ տարին՝ երկու ամիսը մեկ անգամ,
- երրորդ տարին՝ երեք ամիսը մեկ անգամ:
Այնուհետև նրանք շարունակում են ստուգել օնկոմարկերները տարին մեկ-երկու անգամ՝ մինչև կյանքի վերջ: Սա անհրաժեշտ է հիվանդության կրկնությունը ժամանակին հայտնաբերելու և նոր բուժում սկսելու համար:
Ինչպե՞ս են իրականացնում օնկոմարկերների հետազոտությունը
Այս հետազոտության համար արյուն երակից են վերցնում: Որպեսզի քննությունը լինի հավաստի, պետք է վերջինիս նախապատրաստվել.
- արյուն չհանձնել բորբոքային հիվանդության ժամանակ,
- կանանց խորհուրդ է տրվում հետազոտություն կատարել դաշտանը սկսելուց առնվազն 6 օր անց,
- արյունը պետք է հանձնել առավոտյան՝ քաղցած,
- հետազոտությունից մեկ օր առաջ հրաժարվել ալկոհոլից,
- հետազոտությունները կատարել միշտ նույն լաբորատորիայում:
Սովորաբար, հետազոտության պատասխանը պատրաստ է լինում արյունը հանձնելուց 1–2 օր հետո:
Օնկոմարկերների հետազոտություն կարելի է իրականացնել ցանկացած լաբորատորիայում, սակայն ինքնուրույն այս թեստը կատարել իմաստ չունի: Միայն բժիշկը կարող է որոշել անհրաժեշտ մարկերը կամ մարկերները՝ կախված նրանից, թե որ օրգանի քաղցկեղի զարգացման ռիսկ կա: Արդյունքները մեկնաբանել կրկին կարող է միայն մասնագետը:
Բժիշկ-ուռուցքաբանները վաղ ախտորոշման համար խորհուրդ են տալիս.
- կրծքագեղձի քաղցկեղ. 50 տարեկանն անց կանայք` երկու տարին մեկ անգամ մամոգրաֆիա իրականացնել,
- արգանդի վզիկի քաղցկեղ. 21 տարեկանն անց կանայք` երկու տարին մեկ անգամ պետք է Պապ թեստ իրականացնեն,
- հաստ աղու քաղցկեղ. 50 տարեկանն անց տղամարդիկ և կանայք` հինգ տարին մեկ պետք է կոլոնոսկոպիա կատարեն,
- թոքի քաղցկեղ. 55 տարեկանն անց ծխող կանայք և տղամարդիկ` 1-2 տարին մեկ անգամ պետք է անցնեն ցածր չափաբաժնով ՀՏ:


Կարդացեք նաև

Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...



Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության...



Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...





Արյան ընդհանուր հետազոտման ցուցանիշներից են՝ հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներից են՝ գլյուկոզան, ընդհանուր սպիտակուցը...



Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) իրականացվում է քաղցած, նախքան հետազոտությունը 3 օր սննդակարգից բացառել հում բանջարեղենը, մրգերը, կաթը, սև հացը...



Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...



Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...



Հիպերպրոտեինեմիան արյան մեջ սպիտակուցի քանակի բարձրացումն է, որը ենթադրում է որևէ հիվանդության արտահայտություն...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն