Ախտորոշում
Օնկոմարկերներ. ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս. nairimed.com

Ուռուցքաբանական հիվանդություններից աշխարհում յուրաքանչյուր տարի մահանում է մոտավորապես 8.8 մլն մարդ: Այդպիսի բարձր թվերը բացատրվում են նաև նրանով, որ չարորակ ուռուցքները հիմնականում հայտնաբերվում են շատ ուշ՝ հիվանդության III և IV շրջաններում, երբ հիվանդին արդեն շատ դժվար է օգնել կամ էլ` անհնար է օգնել:
Որքան վաղ հայտնաբերվի ուռուցքը մարդու մոտ, այնքան մեծ կլինի նրա ապաքինման հավանականությունը: Սակայն քաղցկեղը դաժան հիվանդություն է, միանգամից չի դրսևորվում: Արդյունքում ժամանակ է կորում:
Ներկայում օնկոմարկերների հետազոտությունները մեծ համբավ են ձեռք բերում: Շատերն այն համարում են քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու գրեթե միակ մեթոդը: Արդյո՞ք այդպես է, ի՞նչ են այս առումով մտածում բժիշկները, ե՞րբ և ո՞վ պետք է հանձնի օնկոմարկերների հետազոտություն, և կարելի՞ է, արդյոք, լիովին վստահել:
Ի՞նչ է օնկոմարկերը և ի՞նչ է այն ցույց տալիս
Օնկոմարկերները հատուկ նյութեր են, հաճախ` սպիտակուցներ, որոնք տարբերակում են ուռուցքային բջիջները վերջիններիս կենսագործունեության և քայքայման ժամանակ: Այս նյութերն ընկնում են արյան մեջ և դրանց պարունակությամբ կարելի է որոշել օրգանիզմում ուռուցքի առկայությունը, չափերը և ագրեսիվությունը (որքան արագ է աճում):
Ներկայում հայտնի է այդպիսի մոտավորապես 200 օնկոմարկեր, սակայն բժշկության մեջ ոչ բոլորն են կիրառվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման վերահսկման համար կիրառել ընդամենը 11 օնկոմարկեր:
Որոշ օնկոմարկերներ արտադրվում են միայն ուռուցքային բջիջների կողմից և առողջ մարդու մոտ դրանք բացակայում են: Այդ օնկոմարկերները կրում են «ուռուցք-սպեցիֆիկ» անվանումը:
Մնացած նյութերը կարող են առկա լինել նաև առողջ մարդու մոտ, սակայն` որոշակի քանակությամբ: Արյան մեջ վերջիններիս խտության կտրուկ աճը կարող է ուռուցքի զարգացման նշան լինել:
Բացի այդ, օնկոմարկերները տարբերվում են ուռուցքի տեղակայման և տեսակի նկատմամբ սպեցիֆիկությամբ: Դա նշանակում է, որ տարբեր օրգաններ ախտահարող ուռուցքների ժամանակ արյան մեջ տարբեր մարկերներ են հայտնվում:
Ինչի՞ համար են կիրառվում օնկոմարկերները
Ուռուցքային հիվանդության բուժման վերահսկում
Բժիշկները բուժման ընթացքում հետևում են օնկոմարկերի դինամիկային` արդյո՞ք այդ ցուցանիշը նվազում է: Եթե ոչ, նշանակում է կիրառվող բուժման սխեման դրական արդյունք չի տալիս և պետք է վերանայել:
Վերահսկում ուռուցքի բուժումից հետո
Բուժման ավարտից հետո հիվանդը կանոնավոր կատարում է օնկոմարկերների հետազոտություն, որոնց հետագա խտության աճը նշանակում է հիվանդության կրկնություն և մետաստազների առաջացում: Այս դեպքում հիվանդը պետք է բուժման նոր կուրս անցնի:
Նորագոյացությունների հայտնաբերում վաղ շրջանում
Օնկոմարկերներն արյան մեջ հայտնաբերվում են այն ժամանակ, երբ քաղցկեղի այլ ակնհայտ ախտանիշներ դեռևս ի հայտ չեն եկել: Սակայն պետք է հիշել, որ միայն այս քննությունը թույլ չի տալիս ախտորոշել «ուռուցքային հիվանդություն»: Ախտորոշման հաստատման կամ ժխտման համար անհրաժեշտ է այլ հետազոտություններ իրականացնել, այդ թվում` ՄՌՏ, ՈՒՁՀ, բիոփսիա և այլն:
Ե՞րբ պետք է կատարել օնկոմարկերների հետազոտություն
Ուռուցքաբանները խորհուրդ չեն տալիս օնկոմարկերների քննությունը կիրառել որպես սքրինինգ, այսինքն, դրանք հանձնեն առողջ մարդիկ` «ամեն դեպքում, ապահովության համար»: Այս քննությունը 100% արդյունք չի տալիս և այդ տվյալներով չի կարելի դատել չարորակ ուռուցքի առկայության մասին:
Օնկոմարկերները կարող են բարձրացած լինել նաև հետևյալ դեպքերում.
- բարորակ նորագոյացություններ,
- օրգանիզմում բորբոքային գործընթաց,
- օրգանների ֆունկցիայի խանգարում, որոնք կապված չեն ուռուցքի հետ:
Այդ պատճառով միշտ չէ, որ դրական պատասխանը վկայում է քաղցկեղի մասին: Այն պետք է հաստատել այլ բազմաթիվ հետազոտություններով, որոնք միշտ անվտանգ չեն առողջության համար:
Ի դեպ, հնարավոր է նաև հակառակ իրավիճակը: Օնկոմարկերի քննությունը կարող է բացասական լինել, սակայն ուռուցքը զարգանա:
Նախկինում շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար 40–50 տարեկանից հետո բոլոր տղամարդկանց խորհուրդ էին տալիս հանձնել PSA օնկոմարկերը՝ շագանակագեղձի սպեցիֆիկ հակածինը: Սակայն այժմ այդ սքրինինգից հրաժարվել են, քանի որ չարորակ ուռուցքի հայտնաբերման համար այն ճանաչվել է անարդյունավետ:
2 տարին մեկ անգամ օնկոմարկերների քննություն խորհուրդ է տրվում իրականացնել այն անձանց մոտ, ովքեր ուռուցքային հիվանդությունների ռիսկի խմբում են.
- ում հարազատները տառապել են քաղցկեղով, ընդ որում, հիվանդությունը նրանց մոտ հայտնաբերվել է հարաբերականորեն երիտասարդ տարիքում՝ մինչև 50 տարեկանը,
- ում մոտ առկա են բարորակ նորագոյացություններ (միոմաներ, կիստաներ),
- ում մոտ ուռուցք է ախտորոշվել՝ բուժման ռազմավարությունը որոշելու համար,
- բուժման կուրս անցնող հիվանդները՝ բուժման արդյունավետությունը գնահատելու համար,
- ուռուցքային հիվանդություն տարած և ապաքինված մարդիկ օնկոմարկերների քննություն տալիս են առաջին տարին՝ ամիսը մեկ անգամ,
- երկրորդ տարին՝ երկու ամիսը մեկ անգամ,
- երրորդ տարին՝ երեք ամիսը մեկ անգամ:
Այնուհետև նրանք շարունակում են ստուգել օնկոմարկերները տարին մեկ-երկու անգամ՝ մինչև կյանքի վերջ: Սա անհրաժեշտ է հիվանդության կրկնությունը ժամանակին հայտնաբերելու և նոր բուժում սկսելու համար:
Ինչպե՞ս են իրականացնում օնկոմարկերների հետազոտությունը
Այս հետազոտության համար արյուն երակից են վերցնում: Որպեսզի քննությունը լինի հավաստի, պետք է վերջինիս նախապատրաստվել.
- արյուն չհանձնել բորբոքային հիվանդության ժամանակ,
- կանանց խորհուրդ է տրվում հետազոտություն կատարել դաշտանը սկսելուց առնվազն 6 օր անց,
- արյունը պետք է հանձնել առավոտյան՝ քաղցած,
- հետազոտությունից մեկ օր առաջ հրաժարվել ալկոհոլից,
- հետազոտությունները կատարել միշտ նույն լաբորատորիայում:
Սովորաբար, հետազոտության պատասխանը պատրաստ է լինում արյունը հանձնելուց 1–2 օր հետո:
Օնկոմարկերների հետազոտություն կարելի է իրականացնել ցանկացած լաբորատորիայում, սակայն ինքնուրույն այս թեստը կատարել իմաստ չունի: Միայն բժիշկը կարող է որոշել անհրաժեշտ մարկերը կամ մարկերները՝ կախված նրանից, թե որ օրգանի քաղցկեղի զարգացման ռիսկ կա: Արդյունքները մեկնաբանել կրկին կարող է միայն մասնագետը:
Բժիշկ-ուռուցքաբանները վաղ ախտորոշման համար խորհուրդ են տալիս.
- կրծքագեղձի քաղցկեղ. 50 տարեկանն անց կանայք` երկու տարին մեկ անգամ մամոգրաֆիա իրականացնել,
- արգանդի վզիկի քաղցկեղ. 21 տարեկանն անց կանայք` երկու տարին մեկ անգամ պետք է Պապ թեստ իրականացնեն,
- հաստ աղու քաղցկեղ. 50 տարեկանն անց տղամարդիկ և կանայք` հինգ տարին մեկ պետք է կոլոնոսկոպիա կատարեն,
- թոքի քաղցկեղ. 55 տարեկանն անց ծխող կանայք և տղամարդիկ` 1-2 տարին մեկ անգամ պետք է անցնեն ցածր չափաբաժնով ՀՏ:


Կարդացեք նաև

Սրտի շրջանում ցավերի դեպքում բժիշկն անպայման հիվանդին ուղարկում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ)։ Այս հետազոտությունը ամենապարզերից է, սակայն` շատ տեղեկատվական։ Որպեսզի այն չխեղաթյուրի...



Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...



Ի՞նչ է հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս զննել արգանդի խոռոչը...



Կորոնարոգրաֆիան ախտորոշիչ միջոցառում է, որի օգնությամբ որոշվում է պացիենտի սրտի պսակաձև (կորոնար) զարկերակների անցանելիությունը սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ...



Առողջ մարդու եղունգների հիմքում լուսնի մահիկ հիշեցնող սպիտակավուն շերտ է նկատվում: Լուսնաձև շերտն աճում է մաշկի տակ գտնվող մատրիքսից: Այն պատասխանատու է նոր բջիջների աճի համար...



Ի՞նչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիան
Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, hեշտոցի և արգանդի պարանոցի հիվանդությունների...



Մեզի մեջ սպիտակուցի նորմալ քանակությունը մինչև 0,03 գ/լ է: Եթե այն ավելին է, դա պրոտեինուիրայի զարգացման նշան է...



Կոագուլոգրամա հետազոտությունը հաճախ չի իրականացվում, այն հիմնականում անհրաժեշտ է վիրահատություններից առաջ: Այս տերմինը ծանոթ է նաև հղի կանանց, որոնց մոտ կոագուլոգրաման կատարվում է հղիության յուրաքանչյուր եռամսյակում...



Ի՞նչ կասեք էնդոսկոպիկ ծառայության մասին
Արմենիա բժշկական հանրապետական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը Երևան քաղաքի և հանրապետության...



Ի՞նչ է կոլոնոսկոպիկ հետազոտությունը:
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է տեսախցիկի առկայությամբ հատուկ գործիքով...



Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:
Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...



Նախապատրաստում
Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7 օր...



Աչքերի տակ կապույտ շրջանակները վատացնում են մարդկանց արտաքին տեսքը, և դա ծանր են տանում հատկապես կանայք: Խնդիրն այն է, որ մաշկն աչքերի շուրջ շատ զգայուն է և նուրբ: Նրա արտաքին շերտի` էպիդերմիսի հաստությունն ընդամենը...



Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ