Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Էնդոսկոպիա. Հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Էնդոսկոպիա. Հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ կասեք էնդոսկոպիկ ծառայության մասին

Արմենիա բժշկական հանրապետական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը Երևան քաղաքի և հանրապետության առաջատարներից է:

Էնդոսկոպիկ ծառայությունն աշխատում է 24 ժամ. ցերեկային ժամերին ընդունվում են ամբուլատոր ծառայության կարիք ունեցողները, գիշերային ժամերին՝ անհետաձգելի դեպքերը՝ արյունահոսությունները, որովայնի ուժեղ ցավերը:

Արմենիա ԲՀԿ-ում տարեկան կատարվում է ավելի քան 3000 էնդոսկոպիկ հետազոտություն:

Ինչպիսի՞ն է բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը

Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր նորագույն և ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով:  Աշխատում ենք Օլիմպոս ֆիրմայի բարձրորակ սարքերով և գործիքներով՝ վիդեոէնդոսկոպներով՝ գաստրոսկոպիկ, կոլոնոսկոպիկ հետազոտություններ կատարելու համար:

Դրանք թույլ են տալիս ամբողջ ծավալով կատարել միջամտությունները և հետազոտությունները:

Ի՞նչ ծառայություններ են ընդգրկվում բաժանմունքի աշխատանքի մեջ

Բաժանմունքում, բացի ախտորոշիչ հետազոտական նպատակով արվող ստամոքս-աիքային՝ գաստրոսկոպիայից, կոլոնոսկոպիայից, արվում են նաև տարբեր միջամտություններ, փոքր վիրահատություններ կամ էնդոսկոպիկ վիրահատություններ՝ լորձաթաղանթի ցանկացած տեսակի պոլիպների հեռացում:

Կատարվում է նաև լորձաթաղանթի խոցային արյունահոսությունների դադարեցում էնդոսկոպիկ եղանակով, դեղորայքով, կլիպներով և այլն: Վարիկոզ լայնացած երակներից շատ վտանգավոր արյունահոսություններ են լինում, որոնք դադարեցվում են և կանխարգելիչ կատարվում է էնդոսկոպիկ լիգավորում:

Լեղաքարային խնդիրների ժամանակ. օրինակ, լեղածորանի խոլեդոխոլիթիազ՝ լեղածորանի քար, իրականացվում է քարի էնդոսկոպիկ հեռացում, նեղացումների ժամանակ՝ ստենդավորում: Ուռուցքային և այլ նեղացումների ժամանակ նույնպես ստենդավորումներ են արվում:

Իսկ կերակրափողի, 12 մատնյա աղու ախալազիայի՝ նեղացումների ժամանակ, երբ կերակրափողի ստամոքսի բերանում ռեֆլեկտոր սպազմ է լինում, մարդը չի կարողանում սնվել, տարիներով տառապում է, մենք կարողանում ենք օգնել այդ հիվանդներին՝  կատարվում է բալոնային դիլատացիա կամ բուժավորում: Դա իրականացվում է հատուկ գործիքներով:

Եվ նաև մեծ քաշ ունեցողների մոտ է տեղադրվում ստամոքսային  բալոն, և քանի որ ստամոքսում քիչ տեղ է մնում կերակրի համար, մարդը քաշ է գցում: Բալոնը 6 ամիս մնում է ստամոքսում, դա օգնում է քիչ սնվելուն:

Սրանք լուրջ միջամտություններ են, արվում են ոչ թե ամբուլատոր, այլ ստացիոնար պայմաններում: Հիվանդն ընդունվում է բաժանմունք, արվում են հետազոտություններ և իրականացվում է անհրաժեշտ միջամտությունը:

Անձնակազմը և վերապատրաստումները

Այս ծառայության աշխատակիցներն ենք՝ 2 բժիշկ և մեկ բուժքույր:

Վերապատրաստումներ անցել ենք և մեզ մոտ, և Մոսկվայում: Պարբերաբար մասնակցում եմ գիտաժողովների Երևանում, նաև՝ օնլայն հարթակներում: Կապի մեջ եմ իմ կոլեգաների հետ արտասահմանում:

Ի՞նչ զարգացումներ կան բաժանմունքում

Վերջին շրջանում ավելացել է էնդոսկոպիկ  միջամտությունների ցանկը:

Ի՞նչ պետք է անել հետազոտություն կամ որևէ միջամտություն ստանալու համար

Հետազոտության համար կամ հեռախոսով կարելի է կապվել մեզ հետ՝ ընդունարանից վերցնելով հեռախոսահամարները, կամ ուղղակի գալ անմիջապես աշխատանքային ժամերին, դիմել և հետազոտվել:  Եթե անհրաժեշտ է էնդոսկոպիկ հետազոտություն անցկանել, պետք է դիմել ընդունարան:

Մատուցվո՞ւմ են անվճար ծառայություններ

Հիվանդանոցը եզակիներից է, որ ընդունում է մեծ քանակությամբ պետպատվերով, սոցփաթեթներով սպասարկվող հիվանդներ, անապահով ընտանիքների, զինվորականների: Դրանք համապատասխանեցվում են ադմինիստրացիայի հետ:

Վարյա Մոսոյան Սուրենի, Արմենիա ԲՀԿ, էնդոսկոպիկ ծառայության ղեկավար

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ