Ախտորոշում
Ինչպե՞ս նախապատրաստվել արյան հետազոտություն հանձնելուն. abmed.am
Ընդհանուր կանոնները հայտնի են, սակայն ավելորդ չէ նախքան արյան ցանկացած հետազոտություն հանձնելը վերհիշել ամենակարևոր կետերը:
- Արյունը պետք է անպայման հանձնել քաղցած և առավոտյան ժամերին: Սննդի վերջին ընդունումից հետո պետք է անցնի առնվազն ութ ժամ: Նախքան արյուն հանձնելը ծխելը ցանկալի չէ:
- Հետազոտության օրն արգելվում է վազքը, ծանրաբեռնվածությունները, սթրեսը:
- Ցանկացած դեղի ընդունումը պետք է բացառել կամ հասցնել նվազագույնի, եթե բացառելը վտանգավոր է: Սակայն, եթե ինչ-որ դեղ եք ընդունել, այդ մասին անպայման հաղորդեք բժշկին կամ լաբորանտին: Դա չափազանց կարևոր է հետազոտության տվյալները վերծանելու համար:
- Ցանկալի չէ արյուն հանձնել ֆիզիոմիջոցառումներից կամ այնպիսի հետազոտություններից հետո, որոնք ուղեկցվում են ճառագայթմամբ կամ օրգանիզմում գործընթացների ինտենսիվացմամբ:
Մենք նշեցինք առավել կարևոր կանոնները, որոնց հետևելու դեպքում հետազոտության տվյալներն ավելի ճշգրիտ կստացվեն և կրկնակի արյուն հանձնելու անհրաժեշտություն չի լինի:
Այժմ հատուկ հետազոտությունների մասին:
Գաստրին և պեպսինոգեն որոշելու համար անհրաժեշտ է արյունը հանձնել 12 ժամ քաղցած մնալուց հետո:
Հետազոտությունից մեկ շաբաթ առաջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ստամոքսի հյութազատման վրա ազդող դեղորայքից՝ Pepcedin, Zantac, Nizax, Ranimex, Esofex, Losec, Somac, Ranixal, Rani:
Հետազոտությունից մեկ օր առաջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ստամոքսի կողմից արտադրվող աղաթթուն չեզոքացնող դեղամիջոցներից՝ Alsucral, Balancid, Prepulsid, Metropam, Librax, Gaviscon:
Եթե դեղերի ընդհատման հետ կապված դժվարություններ են առաջանում, անպայման պետք է հայտնել բուժող բժշկին:
Արյունը հաձնելուց 3 ժամ առաջ չծխել:
Լիպիդային սպեկտորը որոշելու համար անհրաժեշտ է նախքան արյուն հանձնելը 12 ժամ քաղցած մնալ:
18.11.2019 Կարդացեք նաև
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
18.01.2024
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzVJfmx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ