Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Արյան կենսաքիմիական հետազոտություն. անօրգանական նյութեր և վիտամիններ. abmed.am

Արյան կենսաքիմիական հետազոտություն. անօրգանական նյութեր և վիտամիններ. abmed.am

Վիտամին В12


Մասնակցում է կարմիր ոսկրածուծի կողմից էրիթրոցիտների արտադրման և հասունացման գործընթացին:
Նորմայում այն 208–963,5 պգ/մլ է:
Լեյկոզը, լյարդի և երիկամների հիվանդությունները բերում են արյան մեջ В12-ի պարունակության ավելացման, իսկ բուսակերությունը, մակաբուծային հիվանդությունները, ստամոքսաղիքային ուղու բորբոքումները՝ նվազման:

 

Վիտամին В12

 

Երկաթ


Երկաթն անհրաժեշտ է թթվածնային փոխանակության համար:


Երեխաների համար նորման կազմում է.
Մինչև 2 տարեկան. 7–18 մկմոլ/լ,
214 տարեկան. 9–22 մկմոլ/լ:
Տղաների և հասուն տղամարդկանց համար. 11-31 մկմոլ/լ, Աղջիկների և կանանց համար. 9–30 մկմոլ/լ:


Արյան մեջ երկաթի պակասի դեպքում անհրաժեշտ է ստուգել պացիենտի սննդակարգը և նյութափոխանակությունը, ավելցուկի դեպքում՝ աղիների ֆունկցիան:

 

Երկաթ

 

Կալիում

Կալիումն ապահովում է սրտի բնական գործունեությունը: Օրգանիզմի համար այդքան անհրաժեշտ էլեմենտն արյան հոսքում կազմում է ընդամենը 2%: Ուստի ամենաչնչին շեղումն անգամ, օրինակ, բարձրացումը երեխայի և չափահաս մարդու մոտ, կարող է բացասաբար ազդել օրգանիզմի աշխատունակության և ինքնազգացողության վրա:

Նորմայում արյան մեջ կալիումի խտությունը կազմում է 3,5–5 մմոլ/լ:

Սիրտ-անոթային և ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները, անկանոն սնուցումը, դիաբետը, ուռուցքային հիվանդությունները կարող են էականորեն նվազեցնել այդ ցուցանիշը:

 

Կալիում

Կալցիում

Կալցիումն օրգանիզմում կիրառվում է մկանների, նյարդերի, սրտի և անոթների աշխատանքի գործառույթներում, մասնակցում է ոսկրային հյուսվածքի ձևավորմանը:

Նորմայում. 2,25–2,5 մմոլ/լ

Եթե հիվանդին չի բավականացնում վիտամին D-ն, նա սնվում է չբալանսավորված, տառապում է էնդոկրին խանգարումներով կամ լյարդի և երիկամների հիվանդությամբ, արյան մեջ կալցիումի խտությունը նվազում է:

Կալցիումի բարձր մակարդակը ուռուցքային հիվանդությունների զարգացման նշան է:

 

Կալցիում


Մագնեզիում

Ներբջջային փոխանակության գործընթացները և նյարդերից մկաններին իմպուլսների փոխանցումն անհնար է առանց մագնեզիումի:

Նորմայում` 0,75–1,25 մմոլ/լ:

Երիկամային անբավարարության դեպքում մագնեզիումի մակարդակը բարձրանում է, անկանոն սնուցման և լյարդի ախտաբանությունների դեպքում՝ նվազում:

 

Մագնեզիում

Նատրիում

Նատրիումը մագնեզիումի հետ միասին պատասխանատու է դեպի մկաններ նյարդային իմպուլսների փոխանցման համար, ինչպես նաև անհրաժեշտ է կալցիումի փոխանակության համար:

Նորմայում` 136–145 մմոլ/լ:

Նատրիումի բարձր արժեքները բնորոշ են ոչ շաքարային դիաբետին և միզասեռական համակարգի հիվանդություններին, ցածր թվեր լինում են շաքարային դիաբետի, լյարդային կամ երիկամային անբավարարության ժամանակ:


Ֆոսֆոր

Ֆոսֆորն անհրաժեշտ է օրգանիզմի նյարդամկանային և ոսկրային համակարգերի նորմալ աշխատանքի համար:

Նորմայում.
մինչև 2 տարեկան. 1,45–2,16 մմոլ/լ
2-12 տարեկան. 1,45–1,78 մմոլ/լ
մինչև 60 տարեկան. 0,87–1,45 մմոլ/լ
60 տարեկանն անց. կանանց մոտ` 0,90–1,32 մմոլ/լ, տղամարդկանց մոտ՝ 0,74–1,2 մմոլ/լ

Ֆոսֆորի մակարդակն արյան մեջ չափազանց բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են արագ սնունդը և գազավորված ըմպելիքը: Ֆոսֆորի ավելցուկի դեպքում հնարավոր են իմունիտետի հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված լեյկոցիտների արտադրության ընկճմամբ:

Ֆոսֆորի պարունակության նվազումը բերում է նյարդային հյուծման և դեպրեսիաների առաջացման:

 

Ֆոսֆոր
Ֆոլաթթու

Ֆոլաթթուն անհրաժեշտ է բազմաթիվ կենսական կարևոր գործընթացների իրականացման համար, սկսած պտղի կրումից մինչև արյունաստեղծում և ամինաթթուների, շաքարի յուրացում:

Նորմայում` 10–12 մկմոլ/լ:

Եթե պացիենտը տառապում է ալկոհոլիզմով կամ երկար ժամանակ ընդունում է հակաբիոտիկներ, ֆոլաթթվի մակարդակն, ամենայն հավանականությամբ, կնվազի: Նույնը դիտվում է նաև հղիության ժամանակ:

Բարձր ցուցանիշներ կարող են լինել երիկամների ծանր հիվանդությունների ժամանակ:

 

Ֆոլաթթու
Քլոր

Քլորն անհրաժեշտ է արյան թթվահիմնային հավասարակշռության կարգավորման և օսմոտիկ ճնշման ապահովման համար:

Նորմայում` 98–107 մմոլ/լ:

Քլորի բարձր մակարդակը օրգանիզմի ջրազրկման, երիկամների և մակերիկամների հետ կապված խնդիրների, ոչ շաքարային դիաբետի նշան է:

Հորմոնային խանգարումները, գլխի վնասվածքը, երիկամային անբավարարությունը բերում են արյան մեջ քլորի կոնցենտրացիայի նվազման:

 

Քլոր

 

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ