Ախտորոշում
Ի՞նչ է ցույց տալիս արյան կենսաքիմիական հետազոտությունը և ինչպե՞ս է այն իրականացվում. abmed.am
«Արյան կենսաքիմիա» բառակապակցությունը շատերին է ծանոթ, այն տեղեկատվական հետազոտություն է, որը տարբեր մասնագիտացմամբ բժիշկները հաճախ են պացիետներին նշանակում` հիվանդության ախտորոշման համար: Միջամտությունը երակից արյան նմուշի վերցնելը և վերջինիս ցուցանիշների թեստավորելն է: Արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքները մուտքագրվում են բավականին ընդլայնված աղյուսակի մեջ, և տվյալների վերծանումն օգնում է հիվանդության առկայության և ախտորոշման գործընթացին:
Քչերը կարող են պարծենալ, որ բժիշկն իրենց մանրամասն բացատրել է արյան կեսնաքիմիական հետազոտության բլանկի յուրաքանչյուր տողը, այդ ամենին ստանդարտ ընդունելության ժամանակահատվածը չի բավականացնի: Սակայն երբեք ուշ չէ ինքնակրթությամբ զբաղվելը:
Ինչու՞մ է կայանում արյան կենսաքիմիական հետազոտության առանձնահատկությունը:
Այն ախտորոշիչ լաբորատոր եղանակ է, որը թույլ է տալիս գնահատել ներքին օրգանների աշխատանքը, որոշել օրգանիզմի պահանջը տարբեր միկրո- և մակրոտարրերի, վիտամինների, հորմոնների և ֆերմենտների նկատմամբ, հայտնաբերել նյութափոխանակության խանգարումները: Արյան կենսաքիմիական հետազոտությունն անհրաժեշտ է գրեթե բոլոր հիվանդությունների ախտորոշման համար: Այն առավել մանրամասն հետազոտություն է, քան արյան կլինիկական քննությունը: Հատկապես կարևոր է արյան կենսաքիմիական քննությունը` հղիության ժամանակ: Կնոջ նորմալ ինքնազգացողության դեպքում այն նշանակվում է առաջին և երրորդ եռամսյակում, իսկ ոքսիկոզի, վիժման սպառնալիքի կամ ընդհանուր թուլության դեպքում ավելի հաճախ է իրականացվում:
Միջամտության նախապատրաստում և իրականացում
- վերցրվում է երակային արյուն, քանի որ նման հետազոտության համար ավելի որակյալ կենսանյութ է անհրաժեշտ, քան արյունը` մատից: Որպեսզի ախտորոշումն ավելի ճշգրիտ լինի, անհրաժեշտ է ապահովել մի շարք պայմաններ,
- արյունը պետք է հանձնել առավոտյան՝ ժամը 8:00-11:00, քաղցած,
- միջամտության օրն ու նախօրեին խորհուրդ է տրվում չխմել գազավորված ջուր,
- այլ ըմպելիքներն ու ծանր սնունդն անհրաժեշտ է բացառել,
- բժշկին հարցրեք՝ արդյո՞ք կարիք կա դեղեր ունդունելու դեպքում դրանք ընդհատել, և եթե այո, ապա որքան ժամանակով: Արյունը շատ զգայուն է դեղերի նկատմամբ, վերջիններս կարող են աղավաղել քննության արդյունքները,
- նախքան միջամտությունն առնվազն մեկ ժամ չի կարելի ծխել,
- նախքան միջամտությունը մեկ օրվա ընթացքում չի կարելի ալկոհոլ ընդունել:
- նախօրեին ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններն անհրաժշտ է հասցնել նվազագույնի,
- արյան նմուշը վերցնելուց անմիջապես առաջ խորհուրդ է տրվում 10-20 րոպե հանգիստ նստել նախասրահում,
- եթե Դուք ֆիզիոթերապիայի կուրս եք անցնում կամ Ձեզ նշանակված է գործիքային հետազոտություն, ապա բժշկին հարցրեք՝ արդյո՞ք պետք է հետաձգել արյան կենսաքիմիական հետազոտությունը կամ կատարել մյուս միջամտությունների ընդմիջում,
- լաբորատոր ցուցանիշների դիանամիկային պետք է հետևել նույն բժշկական հաստատությունում և հնարավորինը նույն պայմաններում, այդ դեպքում արդյունքները ճշգրիտ կլինեն:
Արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքների վերծանում
Ժամանակակից լաբորատոր անալիզատորների առկայության դեպքում, որոնք արյան կենսաքիմիական բաղադրության բոլոր տվյալները կարող են ներկայացնել մի քանի ժամվա ընթացքում, վերջիններիս վերծանումը էականորեն արագացել է: Առավելագույնը երեք օրվա ընթացքում պացիենտը ստանում է տպագրված աղյուսակ, որտեղ նշված է, թե որ ցուցանիշներն են ուսումնասիրվել, ինչ տվյալներ են ստացվել, և ինչպես են դրանք հարաբերվում նորմայի հետ: Հարկ է նշել, որ արյան կենսաքիմիական հետազոտության որոշ ցուցանիշների նորմաները կանանց և տղամարդկանց մոտ տարբեր է, ինչպես նաև նշանակություն ունի հիվանդի տարիքը:
07.11.2019 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ