Ախտորոշում
Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am
– Ի՞նչ է Տրեդմիլ թեստը:
– Տրեդմիլ թեստը բավականին տեղեկատվական հետազոտություն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հավանդության հայտնաբերման նպատակով, ինչպես նաև` հերքելու: Սա ոչ ինվազիվ մեթոդներից առաջնահերթ հետազոտություն է, որն առաջարկվում է պացիենտին:
– Ե՞րբ է կիրառվում Տրեդմիլ թեստը:
– Թրեդմիլ թեստը կիրառվում է.
- սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի գնահատման նպատակով,
- սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման նպատակով,
- սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերման նպատակով,
- քրոնիկական սրտային անբավարարության ֆունկցիոնալ դասի գնահատման նպատակով,
- դեղորայքային բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով,
- թեստի միջոցով նաև գնահատվում է անձի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը,
- Տրեդմիլ թեստի օգնությամբ հետազոտվում են նաև ստենտավորված (3-6 ամիս անց ) և ԱԿՇ (աորտո-կորոնար շունտավորում 6-8 ամիս անց) իրականացված պացիենտները՝ կորոնար արյան շրջանառության գնահատման նպատակով:
Թեստը բացահայտում է թաքնված սիրտ-անոթային համակարգի փոփոխությունները, որոնք հանգիստ վիճակում կատարված հետազոտությունների ժամանակ (ԷԽՈ-ՍԳ, ԷՍԳ ) չեն գրանցվում:
– Ինչպե՞ս է կատարվում Տրեդմիլ թեստը:
– Հետազոտությունը կատարվում է հատուկ սարքով, որն ունի վազքուղի: Թեստի ընթացքում միաժամանակ կատարվում է էՍԳ, արյան ճնշման, սրտի զարկերի մոնիթորինգ:
Հետազոտությունն իրականացվում է տարբեր ծրագրերի կիրառմամբ: Առաջինը դասական՝ Բրյուսի եղանակն է, որի ժամանակ սարքն ինքնուրույն 3 րոպեն մեկ անգամ ավելացնում է վազքուղու արագությունը և բարձրացնում Է թեքության աստիճանը:
Թեստի նպատակն է ՝ ստեղծված անաԷրոբ պայմաննետում գնահատել սիրտ -անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, այն հաշվարկվում Է հատուկ բանաձևով:
Հիմնվելով առկա փոփոխությունների վրա ՝ հիվանդն ուղեգրվում է սրտաբանի խորհրդատվության:
– Կա՞ն հակացուցումներ` թեստն իրականացնելու համար:
– Հակացուցումները լինում են բացարձակ և հարաբերական
Բացարձակ հակացուցումներն են.
- սրտամկանի սուր ինֆարկտ (առաջին երկու շաբաթները),
- ոչ ստաբիլ ստենոկարդիա,
- սուր սրտային անբավարարություն,
- արտահայտված աորտալ սթենոզ,
- աորտայի անևրիզմա,
- ինսուլտ տարած հիվանդներ ( առաջին 6 ամիսների ընթացքում),
- սուր շնչառական հիվանդություննե,
- ռիթմի սուր խանգարումներ,
- ծանր աստիճանի սրտային արատներ:
Հարաբերական հակացուցումներն են.
- դեկոմպենսացված սրտային արատներ
- զարկերակային հիպերտենզիա ՍՃ 170 մմ.սս.,
- հոդային, ողնաշարային, ոսկրային խնդիրներով հիվանդներ,
- հետիֆարկտային անևրիզմատիկ փոփոխություններ:
– Որքա՞ն է մեթոդի տևողությունը:
– Մեթոդի տևողությունը կախված է հիվանդի վիճակից և անցկացվող փուլերի քանակից: Ընդհանրապես, ամբողջ հետազոտությունն իր նախապատրաստությամբ՝ գրանցում, ճնշման չափում, հետազոտման ընթացք և դրանից հետո անհրաժեշտ հանգիստ (10 րոպե հիվանդը նստում է, մինչև հասնի իր նախկին տվյալներին), տևում է մոտավորապես 45 րոպե:
– Թեստի ընթացքում լինո՞ւմ են բարդություններ:
– Բարդություններ կարող են լինել, բայց դրանք հազվադեպ են Հիվանդի մոտ թեստի ժամանակ կարող է առաջանալ սրտամկանի իշեմիա, առիթմիաներ, ԶՃ բարձրացումներ , որի հետևանքով թեստն ընդհատվում է :
Խորհուրդ է տրվում նախքան հետազոտությունը ներկայացնել կատարված էխոսրտագրության եզրակացությունը:
Արմինե Խաչյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժնի էխոսրտագրության և տրեդմիլ ծառայության բժիշկ
14.03.2019 Կարդացեք նաև
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
18.01.2024
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ