Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես  5%-ը կտառապի շաքարային դիաբետով:

Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է` ցանցենու անոթների ախտահարումը: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ սկզբնական, իսկ երբեմն նաև ուշ շրջաններում կարող է ընթանալ անախտանիշ: Հիվանդը տեսողության հետ կապված խնդիրներ չի զգում և, համապատասխանաբար, համարում է, որ բժշկին դիմելու պատճառ չունի: Հիմնական գանգատներն ընթերցանության դժվարացումն է, տեսողության շղարշումը, մասնակի կամ ամբողջական կորուստը (աչքերի առջև ի հայտ են գալիս սև մանր կետեր): Այս գանգատները, որպես կանոն, վկայում են ռետինոպաթիայի ուշ շրջանի մասին:

Ռետինոպաթիայի ծանր (պրոլիֆերատիվ)  ձևը հաճախ զարգանում է առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ` հիվանդության սկզբից 10-12 տարի անց, երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ՝ 5-7 տարի անց: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի խիստ վերահսկումը, սննդակարգին հետևելը, առողջ կենսակերպը թույլ են տալիս նվազեցնել, սակայն չեն բացառում բարդությունների հետևանքով կուրության զարգացման ռիսկը: Այդ պատճառով կուրությունը կանխարգելելու, ակնային բարդությունները ժամանակին ախտորոշելու  և վաղ բուժում սկսելու համար նպատակահարմար է  տարեկան երկու անգամ ակնաբույժի խորհրդատվություն անցնել` 10 տարի վաղեմությամբ երկրորդ տիպի և 5 տարի վաղեմությամբ առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում, եթե անգամ տեսողության խնդիրները բացակայում են: 

«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կենտրոնում  առկա է դիաբետիկ ռետինոպաթիայի ախտորոշիչ հետազոտությունների և բուժման լիարժեք համալիր: Բացի ստանդարտ հետազոտություններից, ինչպես տեսողական ֆունկցիայի ստուգումը ( տեսողության սրություն, տեսադաշտ, Ամսլերի թեստ ), ներակնային ճնշման չափումը (պնևմոտոնոմետրիա, տոնոմետրիա ըստ Գոլդմանի), ռեֆրակտոմետրիան,  աչքի զննումը` ճեղքային լամպի միջոցով, ակնահատակի զննումը` հատուկ ոսպնյակների օգնությամբ, նաև իրականացվում են լրացուցիչ ու ավելի մանրամասն հետազոտություններ.

  • սոնոգրաֆիա (միջավայրի պղտորման դեպքում` աչքի կառուցվածքների վիճակի ախտորոշում),
  • ակնահատակի լուսանկարում, որը թույլ է տալիս հետևել ցանցենու փոփոխություններին. տարբեր ժամանակ իրականացված նկարներն ակնաբույժին թույլ են տալիս հետևել հիվանդության զարգացման ընթացքին և վերահսկել իրականացվող բուժման արդյունավետությունը,
  • ցանցենու օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա. դիաբետիկ ռետինոպաթիայի ժամանակ հնարավորություն է տալիս հայտնաբերել կառուցվածքային փոփոխություններն` ամենավաղ փուլերում,
  • ցանցենու ֆլուորեսցենտային անգիոգրաֆիա. բացահայտում է անոթների բարձր թափանցիկության գոտիները, նոր գոյացած անոթները, չմատակարարվող տեղամասերը և այլն:


Ներկայում պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման հիմնական եղանակը լազերային բուժումն է, որի արդյունավետությունn, ըստ հեղինակների տվյալների, 67-85% է:

Միշտ չէ, որ հաջողվում է լազերային բուժմամբ դրական արդյունք ստանալ: Նման դեպքերում հիվանդին կարող է օգնել վիրահատական բուժումը, որն առավել առավել արդյունավետ է, եթե նախավիրահատական շրջանում իրականացվել է պանռետինալ լազերակոագուլյացիա:

«Նաիրի» ակնաբուժական կլինիկայում լազերային բուժում իրականացվում է նույնիսկ ծանր դեպքերում՝ հիմնվելով համաշխարհային գրականության տվյալների և սեփական փորձի վրա, ինչն ապահովում է արդյունավետ ելք` նույնիսկ անհեռանկարային թվացող դեպքերում:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ