Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Mediso AnyScan ՍՊԷԿՏIՀՇ համալիրը զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման որակն ու ճշգրտությունը. oncology.am

Mediso AnyScan ՍՊԷԿՏIՀՇ համալիրը զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման որակն ու ճշգրտությունը. oncology.am

MEDISO ընկերության AnyScan ՍՊԷԿՏ/ՀՇ համալիրը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբերումներից է:

«ՀՇ և գամմա-ՍՊԷԿՏ խցիկի համակցման առավելությունը մեկ հետազոտության շրջանակում  միաժամանակ ֆունկցիոնալ և կառուցվածքային մակարդակներով բժշկի տեղեկատվություն ստանալն է: Սարքի բարձր տարածական հնարավորությունները թույլ են տալիս վայրկյանների ընթացքում ստանալ բարձրորակ ֆունկցիոնալ և անատոմիական պատկերներ` ապահովելով փոփոխությունների հայտնաբերումը նյութափոխանակային մակարդակում, նախքան նրանք տեսանելի կդառնան հետազոտման մյուս մեթոդներով», - մեզ հետ զրույցում ասաց Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը:

Նա նշեց նաև, որ այս սարքը, լինելով միակը Հայաստանում, զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման որակը և ճշգրտությունը, ինչպես նաև օգնում է բուժման օպտիմալ պլանավորման գործընթացում:

«AnyScan ՍՊԷԿՏ/ՀՇ համալիրի միջոցով կարող են իրականացվել ոսկրահոդային համակարգի, վահանաձև գեղձի, սրտամկանի, նյարդային համակարգի և այլ օրգան-համակարգերի հետազոտություններ»:

Թ. Սաղաթելյանի փոխանցմամբ, հիվանդի համար սարքն առավել հարմարավետ է միաժամանակ մի քանի հետազոտություն անցնելու և մեծ քանակի տեղեկատվություն ստանալու տեսանկյունից:

«Հետազոտության համար տարիքային սահմանափակում չկա. կարող են հետազոտվել և´ մեծահասակնեըը, և´ երեխաները: Հասկանալի է, որ երեխաների դեպքում պետք է առավել խստապահանջ վերաբերվել ցուցումներին»:

 

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ