Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Էլաստոգրաֆիա. ո°ր դեպքում է կատարվում այս հետազոտությունը, ո°րն է մեթոդի առավելությունը: Մանրամասնում է բժիշկ-սոնոգրաֆիստ Նարինե Կրյուչկյանը. oncology.am

Էլաստոգրաֆիա. ո°ր դեպքում է կատարվում այս հետազոտությունը, ո°րն է մեթոդի առավելությունը: Մանրամասնում է բժիշկ-սոնոգրաֆիստ Նարինե Կրյուչկյանը. oncology.am

–  Ի°նչ է Էլաստոգրաֆիան

–  Էլաստոգրաֆիան ժամանակակից գերձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հյուսվածքների պնդությունն ու ճկունությունը: Հիմքում այն հանգամանքն է, որ բոլոր հյուսվածքներն ունեն որոշակի հատկություններ: Այսպես. առողջ հյուսվածքներն օժտված են բարձր ճկունությամբ, այն ժամանակ, երբ ախտաբանական  գործընթացի առկայությունը հյուսվածքների պնդությունը բարձրացնում է տասնյակ անգամ: Մասնագետը գնահատում է դրանք, որոշում ախտաբանական փոփոխությունների առկայությունն առողջի համեմատ, և բարձր տոկոս ճշգրտությամբ որոշում գոյացության բարորակ կամ չարորակ բնույթը:

–  Ի°նչ տիպի էլաստոգրաֆիաներ գոյություն ունեն

Գոյություն ունի կոմպրեսիոն էլաստոգրաֆիա, որն, ի դեպ, իրականացվում է մեր կենտրոնում, ինչի հիմքում հյուսվածքների վրա մեխանիկական  սեղմվածության հետևանքով դրանց հատկությունների  գնահատումն է որակական և քանակական չափանիշներով: Արդյունքում ձևավորվում է հյուսվածքների ճկունության կարտոգրամա :

Share Wave էլաստոգրաֆիա: Հիմքում երկայնական ակուստիկ իմպուլսն է: Չափելով դրա տարածման արագությունը, մասնագետը ստանում է հյուսվածքների պնդության քանակական գնահատում:

–  Ինչպե°ս է կատարվում կոմպրեսիոն էլաստոգրաֆիան:

–  Ըստ  հիվանդի զգացողության, էլաստոգրաֆիան բացարձակ չի տարբերվում հասարակ գերձայնային հետազոտությունից, և չի պահանջում նախնական նախապատրաստում: Հետազոտվող հատվածի վրա տեղակայելով ցուցիչը և սեղմելով որոշակի պարբերությամբ, հյուսվածքների վրա առաջանում է մինիմալ հավելյալ ճնշում: Տարբեր էլաստիկության շնորհիվ հյուսվածքները կծկվում են տարբեր կերպ, այնուհետև վերականգնվում տարբեր ժամանակահատվածում: Այսպես, օրինակ, ճարպային և մկանային հյուսվածքները  բավականին փափուկ են , այդ իսկ պատճառով հեշտ սեղմվում  և շուտ վերադառնում են նախնականին:  Ֆիբրոզ հյուսվածքն ու ախտաբանական գոյացությունները  ավելի պինդ են`դժվար են սեղմվում և դանդաղ վերականգնվում: Ծրագիրը ընդունում է փոփոխությունը և էկրանի վրա հայտնվում է գունավոր կարտոգրամմա: Այսպես ամենապինդ հյուսվածքները ներկվում  են կապույտ, ավելի քիչ պնդություն ունեցողները` կարմիր, իսկ փափուկ  հյուսվածքները ` կանաչ: Նմանատիպ իրականանում է նաև  քանակական  չափանիշի գնահատումը  ( strain ratio)  ` 4-  ից բարձր ցուցանիշի պարագայում  գնահատվում է որպես   ախտահարված հյուսվածք:
 
–  Ո°ր օրգանների գոյացությունների դեպքում է կատարվում էլաստոգրաֆիա, և ո°րն է այս մեթոդի առավելությունը:

–  Էլաստոգրաֆիան կատարվում է մաշկին մոտ  օրգանների ախտահարման պարագայում ( վահանաձև  գեղձ,  կրծքագեղձեր,  պերիֆերիկ ավշային հանգույցներ ) ինչպես նաև ներքին օրգաններից՝    լյարդի, շագանակագեղձի և կանանց մոտ՝ կոնքի օրգանների  որաշակի ախտաբանական փոփոխությունների տարբերակման համար:

Այս մեթոդի առավելությունն  այն է, որ հնարավորություն է տալիս բարձր տոկոս ճշգրտությամբ  տարբերակել բարորակ  և չարորակ  գոյացությունները, դրանով իսկ փոքրացնելով  ավելորդ    դիագնոստիկ պունկցիաների քանակը:

Նաիրնե Գագիկի Կրյուչկյան, բ.գ.թ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի  բժիշկ-սոնոգրաֆիստ
Մանրամասների համար զանգահարել՝ 099 22 33 11

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ