Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բ.գ.թ. բժիշկ-սոնոգրաֆիստ Լ. Շաքարյանի հետ. oncology.am

Հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բ.գ.թ. բժիշկ-սոնոգրաֆիստ Լ. Շաքարյանի հետ. oncology.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան:

Գերձայնային հետազոտությունը օրգան համակարգերի կառուցվածքի հետազոտումն է գերձայնային ալիքների միջոցով: Սոնոգրաֆիան անվտանգ հետազոտություն է, քանի որ հիմքում ընկած գերձայնային ալիքաներն իոնիզացնող հատկություններ չունեն, որի շնորհիվ հետազոտվողը չի ճառագայթվում հետազոտության ընթացքում:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է հետազոտվել:

Ցանկալի է հետազոտվել վեց ամիսը մեկ անգամ, քանի որ յուրաքաչյուր ախտաբանական վիճակի, հիվանդության վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է, որը չի կարող չանդրադառնալ հիվանդի կյանքի որակի վրա: Սոնոգրաֆիան չի պահանջում հիվանդի նախնական պատրաստում, ֆինանսապես մատչելի է, ինչպես նաև բավականին ինֆորմատիվ, վերոհիշյալ հատկանիշների շնորհիվ է, որ գերձայնային հետազոտությունը գտել է լայն կիրառոււմ: Մեթոդի շնորհիվ հնարավոր է հետազոտել վահանաձև գեղձը, թքագեղձերը, փափուկ հյուսվածքները, հոդերը, կրծքագեղձերը, որովայնի և փոքր կոնքի օրգանները, անոթները:

Հնարավո՞ր է, արդյոք, գերձայնային հետազոտության միջոցով տարբերակել բարորակ և չարորակ բնույթի նորագոյացությունները:

Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր ռադիոլոգիական հետազոտություն տալիս է հիվանդության նախնական ախտորոշում, որի հիմքում տվյալ դեպքում ընկած է սոնոգրաֆիկ պատկերների վերլուծությունը: Մասնագետը կարող է նախնական ախտորոշել հիվանդության բարորակ, չարորակ և/կամ սահմանային բնույթը, սակայն վերջնական ախտորոշման հիմքում ընկած է հյուսվածքաբանական հետազոտությունը: 

 
Ուզում են նշել, որ մեր կենտրոնը հագեցված է նորագույն գերձայնային սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշել տարաբնույթ ախտաբանական վիճակներ և հիվանդություններ իրենց արտահայտման վաղ շրջաններում:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ