Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ի՞նչ է էքսպրես լաբորատորիան, ինչո՞վ է այն առանձնանում այլ լաբորատորիաներից. Լյուբա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էքսպրես լաբորատորիան, ինչո՞վ է այն առանձնանում այլ լաբորատորիաներից. Լյուբա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Մեր  զրուցակիցն է «Արմենիա» բժշկական կենտրոնի էքսպրես լաբորատորիայի ղեկավար Լյուբա Մանուկյանը:

–   Ի՞նչ է էքսպրես լաբորատորիան:

–   Էքսպրես լաբորատորիան նախատեսված է հիվանդներին շտապ ախտորոշելու և հիվանդի վիճակը գնահատելու համար: Մենք աշխատում ենք շուրջօրյա` առանց հանգստյան օրերի: Հիմնականում մինչեւ ժամը 16.00-ը սպասարկում ենք թունավորման, հեմոդիալիզի ու վերակենդանացման բաժինները, 16.00-ից հետո` հիվանդանոցի բոլոր բաժանմունքները:

Մեր լաբորատորիայում իրականացնում ենք տարբեր տիպի հետազոտություններ, այդ թվում նաեւ թթվահիմնային հավասարակշռության հետազոտությունը: Սա հիմնականում նախատեսված է ներերակային ներարկում ընդունող ծանր հիվանդների համար, դրանով կարողանում ենք օրգանիզմում թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորել: Ունենք նաեւ էլեկտրոլիտների համար նախատեսված սարք՝ «Ռոշ» ընկերության արտադրության: Այն որոշում է օրգանիզմում կալիումի, կալցիումի եւ նատրիումի իոնները: Կատարում ենք նաև բիոքիմիական հետազոտություններ ժամանակակից սարքավորումներով, ինչպիսին է, օրինակ` Mindray BC-2300: Ընդհանուր կլինիկական հետազոտություն, Mindray BA-88A սարքավորումով: Ընդհանուր առմամբ, մեր լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամկետում ունենալ ճշգրիտ տվյալներ հիվանդի մասին: 

 

–   Ո՞ր դեպքերն են համարվում արտակարգ էքսպրես լաբորատորիայի ծառայություններին դիմելու համար:

–   Լաբորատորիայի համար բոլոր ծանր դեպքերը համարվում են արտակարգ, այդ թվում՝ բոլոր էթիոլգիայի արյունահոսությունները, շոկային վիճակները, հիպո- և հիպերգլիկեմիկ կոմաները, ինսուլտներն ու ինֆարկտները, հետվիրահատական վիճակները և այլն:

–   Ի՞նչ ժամանակահատվածում և ինչպե՞ս է կազմակերպվում օպերատիվ հետազոտությունը:

–   Աշխատանքները կազմակերպվում են հնարավորին չափ սեղմ ժամկետում` կանխելու հիվանդի մոտ հնարավոր ծանր զարգացումները, օրինակ, արյան խումբը որոշվում է մոտավորապես 5 րոպեում, միզանյութի, կրեատինի, գլյուկոզայի հետազոտությունը` 15 րոպեում, իսկ թթվահաիմնային հավասարակշռությունը` 2 րոպեում: Արյան ընդհանուր հետազոտությունների պատասխանները, որի շրջանակում իրականացվում է 19 պարամետրերի որոշում, պատրաստ են լինում 5 րոպեի ընթացքում: Իհարկե, վերոնշյալ ժամկետները կարող են տատանվել տվյալ պահի իրավիճակից, բայց և այնպես, շտապ դեպքերը առաջնահերթ են:

–   Ի՞նչ հետազոտություններն են հնարավոր իրականացնել կարճ ժամկետում:

–   Կարճ ժամկետում հնարավոր է իրականացնել կարբոքսինի՝ թունավորման, հետազոտությունը, որի պատասխանը պատրաստ է լինում 15-20 ի ընթացքում: Էքսպրես լաբորատորիայում յուրաքանչյուր րոպե հաշվարկված է, այստեղ աշխատում են բավականին հմուտ, երկարատև փորձ ունեցող մասնագետներ: Մեր թիմի բոլոր անդամները նվիրված են իրենց աշխատանքին, կատարում են այն բարեխղճորեն և միշտ առաջնային համարում հիվանդի մասին տեղեկատվությունը ճշգրիտ ու հնարավորինն արագ  տրամադրել:

–   Ո՞ր դեպքերն են ամենահաճախ հանդիպող, որոնց համար դիմում են էքսպրես լաորատորիա:

–   Էքսպրես լաբորատորիա դիմում են ծայրահեղ դեպքերում: Ամենահաճախ հանդիպում են շաքարային դիաբետով, դիալիզով հիվանդները, վնասվածքներ ստացած, թունավորված մարդիկ, ինչպես նրանք, ովքեր ցանկանում են հետազոտվել և կանխել հնարավոր հիվանդությունները:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ