Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

«Իզմիրլյան» ԲԿ-ի ախտորոշման հնարավորությունները. դիֆուզային ՄՌՏ-ն՝ որպես ՊԷՏ սքանին փոխարինող. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ի ախտորոշման հնարավորությունները. դիֆուզային ՄՌՏ-ն՝ որպես ՊԷՏ սքանին փոխարինող. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Ճառագայթային ախտորոշման  բաժանմունքը հիմնադրվել է 2015թ. եւ հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով: Բաժանմունքում առկա են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ, համակարգչային տոմոգրաֆ, թվային եւ շարժական ռենտգեն սարքեր, երկու էլեկտրոնա-օպտիկական, երկու ՈՒՁՀ սարք եւ դոպլեր հետազոտություն: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը 1.5 տեսլա հզորություն եւ ծրագրային մեծ հնարավորություններ ունի՝ ի տարբերություն այլ գործող սարքերի:

Ցուցադրելով բաժանմունքի հնարավորությունները՝  բաժանմունքի վարիչ Արամ Դանիելյանը պատմում է, որ փորձառու մասնագետների հետ միասին այստեղ աշխատում են նաեւ երիտասարդներ: Սա նպաստում է փորձի փոխանցմանն ու բաժանմունքի զարգացմանը։

Բաժանմունքը հիմնականում մասնագիտանում է այն պաթոլոգիաների ախտորոշման ուղղությամբ, որոնց բուժումը լավ զարգացած է «Իզմիրլյան» ԲԿ-ում. դրանք են ե՛ւ պրոկտոլոգիան ու ուրոլոգիան, ե՛ւ ընդհանուր վիրաբուժությունը, ե՛ւ քիթ-կոկորդ-ականջաբանությունն ու վնասվածքաբանությունը։ Ընդ որում՝ բաժանմունքը սպասարկում է ոչ միայն բուժկենտրոնի հիվանդներին, այլեւ այլ բուժհաստատություններից վերոնշյալ պաթոլոգիաների ախտորոշման համար դիմող հիվանդներին։

 

«Իզմիրլյան» ԲԿ-ի ախտորոշման հնարավորությունները. դիֆուզային ՄՌՏ-ն՝ որպես ՊԷՏ սքանին փոխարինող
Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ ամսական այստեղ միջինը 200-ական ՀՏ ու ՄՌՏ հետազոտություն եւ շուրջ 5000-ական ռենտգեն ու ՈՒՁ հետազոտություն է կատարվում։

Բժիշկ-ռադիոլոգ Անուշ Մարալյանը բացատրում է ՄՌՏ-ի հնարավորությունները. սա հետազոտության բավական երիտասարդ մեթոդ է, ընդամենը 30 տարվա պատմություն ունի: Բայց այսօր արդեն դարձել է կենտրոնական նյարդային համակարգի, ինչպես նաեւ հենաշարժային համակարգի հիվանդությունների ախտորոշման անփոխարինելի մեթոդ։ ՄՌՏ-ն լավ մեթոդ է նաեւ կոնքի ու որովայնային խոռոչի, մասնավորապես՝ պարենխիմալ օրգանների հիվանդությունների ախտորոշման համար։


«Իզմիրլյան» ԲԿ-ի ախտորոշման հնարավորությունները. դիֆուզային ՄՌՏ-ն՝ որպես ՊԷՏ սքանին փոխարինող


Անցած տարվանից, Անուշ Մարալյանի խոսքով, «Իզմիրլյան» ԲԿ-ում ներդրվել է օնկոսքրինինգի նոր մեթոդ՝ դիֆուզային ՄՌՏ, որը համարվում է ՊԷՏ սքանին փոխարինող։ Վերջին հետազոտությունների տվյալներով՝ այս մեթոդն արդյունավետությամբ մոտենում է ՊԷՏ սքանավորմանը, բայց տեխնիկապես դրա իրականացումն ավելի դյուրին է, ռադիոիզոտոպային նյութերի օգտագործում չի պահանջում ու նվազ ծախսատար է։

«Վաղուց հայտնի է, որ ուռուցքային հյուսվածքի խտությունն ավելի բարձր է, քան նորմալ հյուսվածքինը։ Երբ հյուսվածքում մեծանում է բջիջների քանակությունը, դա հանգեցնում է միջբջջային տարածությունների նեղացման, ինչն իր հերթին առաջացնում է ջրածնային մոլեկուլների թափանցելիություն, այլ կերպ ասած՝ դիֆուզիայի ընկճում։ Եվ այս մեթոդն առանց որեւէ նյութերի ներարկման հնարավորություն է տալիս տեսնել այն օջախները, որտեղ կա ընկճված դիֆուզիա։ Այս մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել օրգանիզմում առկա բոլոր ուռուցքային օջախները, բացառել կամ հաստատել տեղային կամ հեռակա մետաստազային օջախները, գնահատել կոնսերվատիվ բուժման արդյունավետությունը»,- ասում է նա։


«Իզմիրլյան» ԲԿ-ի ախտորոշման հնարավորությունները. դիֆուզային ՄՌՏ-ն՝ որպես ՊԷՏ սքանին փոխարինող
Հիվանդին հետազոտում են մինչեւ բուժումը սկսելն ու բուժումից հետո։ «Մինչ օրս բուժման արդյունավետությունը գնահատվում էր ուռուցքի չափերի փոքրացման աստիճանով։ Բայց այսօր արդեն հայտնի է, որ մինչեւ ուռուցքի փոքրացումը հյուսվածքներում տեղի է ունենում խտության նվազում, եւ դա արդեն ցույց է տալիս բուժման արդյունավետությունը»,- ասում է նա։

Վերջում բժիշկ-ռադիոլոգ Անուշ Մարալյանը հիշեցրեց, որ ՄՌՏ մեթոդի հիմնադիրն ամերիկահայ Ռայմոնդ Դամադյանն է, որը, սակայն, պատշաճ ուշադրության չի արժանացել ու Նոբելյան մրցանակ չի ստացել։ Փոխարենը, նրա խոսքով, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան ստեղծող Մայքլ Տեր-Պողոսյանին ըստ արժանվույն գնահատել են։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ