Ախտորոշում
Ներկայում ՈՒԱԿ-ում կիրառվում է ավելի քան 50 մարկեր. oncology.am
ՈՒԱԿ-ը Հայաստանի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում իմունահյուսվածաքիմիական հետազոտության վրա, որը ուռուցքաբանական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման ամենաժամանակակից և բարձր տեղեկատվական մեթոդներից է:
Իմունահյուսվածաքիմիական հետազոտությունը հնարավորություն է տալիս որոշել հիստոգենեզը, ուռուցքային բջիջների պրոլիֆերատիվ ակտիվության և անապլազիայի աստիճանը, բնութագրել կանխատեսումը և առաջարկել հիվանդների բուժման համապատասխան եղանակներ: Այն թույլ է տալիս նաև գնահատել ուռուցքային բջիջների աճի տեմպը, քիմիաթերապիայի նկատմամբ ռեակցիան, հորմոնային բուժման հնարավորությունը, ուռուցքի պատասխանն, այսպես կոչված, թիրախային պատրաստուկներին:
Իմունահյուսվածաքիմիական եղանակն ունի լայն հնարավորություններ և հեռանկարներ: Ներկայում ՈՒԱԿ-ի կլինիկաձևաբանական լաբորատորիայում իրականացվում են կանխատեսման և բուժման ռազմավարության ընտրության համար առավել կարևոր և տեղեկատվական հետևյալ մեթոդները.
- ստերոիդ հորմոնների ռեցեպտորների առկայության որոշում (կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ պրոգեստերոնի և էսթրոգենի ռեցեպտորների որոշում),
- կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ բջիջներում HER-2/neu էքսպրեսիայի որոշում,
- իրականացվում է լիմֆոպրոլիֆերատիվ գործընթացների իմունա-ախտորոշում (հոջկինյան և ոչ հոջկինյան լիմֆոմաների որոշում),
- մետաստատիկ ուռուցքների հյուսվածագենետիկական պատկանելիության որոշում (երբ նորագոյացության առաջնային օջախը չի հայտնաբերվել),
- չդասակարգված ուռուցքների հյուսվածագենետիկական պատկանելիության որոշում (թույլ է տալիս հստակ որոշել սարկոմայի, լիմֆոմայի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների, ցածր և չտարբերակված ուռուցքների տեսակը):
Չտարբերակված ուռուցքների իմունահյուսվածաքիմիական հետազոտության ժամանակ հաջողվում է պարզել նրանց հյուսվածքային կամ նույնիսկ օրգանային պատկանելիությունը, հաստատել կամ բացառել հետազոտվող նորագոյացության մետաստատիկ բնույթը և հայտնաբերել առաջնային ուռուցքը:
Իմունահյուսվածաքիմիական հետազոտության համար կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ շատ տարիներ առաջ պարաֆինային բլոկներից պատրաստված կտրվածքներ:
Տվյալ հետազոտությունն իրականացվում է առանց հիվանդի ներկայության: Անհրաժեշտ է միայն իրականացված վիրահատական միջամտությունից հետո ներկայացնել պարաֆինային բլոկները և հյուսվածաբանական պատրաստուկների ապակիները:
Այսօր ՈՒԱԿ-ում կիրառվում է ավելի քան 50 մարկեր, սակայն գործունեության այս ոլորտի զարգացման և ընդլայնման համար ջանք չի խնայվում: Այն արտահայտվում է գիտատեխնիկական նորարարություններով, բարձր մասնագիտական անձնակազմի վերապատրաստումներով, ովքեր իմունահյուսվածաքիմիական հետազոտության թեմայով սերտ համագործակցում են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կիևի և Աթենքի գիտահետազոտական կենտրոնների հետ:
27.03.2017 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ