Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ. oncology.am

Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ. oncology.am

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ մեթոդ է դրա վաղ հայտնաբերումը ինչպես նախակլինիկական փուլում, այնպես էլ ֆոնային հիվանդությունների փուլում: Հենց այդ նպատակին է ծառայում կոլպոսկոպիան:

Կոլպոսկոպիան գինեկոլոգիական տարբեր տեղակայումների հիվանդությունների ախտորոշման բարձր տեղեկատվական, լայնորեն մատչելի, միանգամայն անվտանգ մեթոդ է, որն էականորեն բարձրացնում է գինեկոլոգիական տարբեր ախտահարումներով կանանց հետազոտության արդյունավետությունը: Այս մեթոդը, միևնույն ժամանակ, ոչ ինվազիվ է և անցավ:

Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում առկա է KN-2200 մոդելի կոլպոսկոպը: Այս մոդելի առանձնահատկությունն այն է, որ կոլպոսկոպը հագեցած է առաջատար արտադրողների օպտիկայով, SONY ընկերության ազդանշանի թվային մշակման համակարգով և LED (լուսային դիոդ) հիման վրա ժամանակակից լուսավորման համակարգով: Այսպիսի հարաբերակցությունը՝ օպտիմալ լուսավորվածությունը և օպտիկական առանցքների համամասնությունը, ապահովում է բարձրորակ պատկերի ստացում՝ ներառյալ ամենափոքր մանրամասները և դետալները:

Թվային տեսակոլպոսկոպը նախատեսված է գինեկոլոգիայում սքրինինգային ծրագրերում կիրառման, ինչպես նաև գինեկոլոգիական պաթոլոգիաների լայն սպեկտրի ախտորոշման նպատակով:

 

Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ
Բժշկուհի Ջիլավյան Ամալյա,
Գինեկոլոգիա, 1-ին բաժանմունք  

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ