Ախտորոշում
Ցրված սկլերոզի ժամանակ կիրառվող ախտորոշման եղանակները. ultraimaging.am
Ցրված սկլերոզը (ՑՍ) քրոնիկական վիճակ է, որի ընթացքում տեղի է ունենում գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերի պաշտպանիչ ծածկույթի՝ միելինի վնասում: Արդյունքում խախտվում է գլխուղեղի և ողնուղեղի միջև կապը: Ցրված սկլերոզի ախտանիշները ժամանակի ընթացքում վատթարանում են: Հիվանդի մոտ առաջանում են տեսողության, աղիների հետ կապված խնդիրներ, միզապարկի գործունեության խանգարումներ, դժվարություններ քայլելու ընթացքում, հոգնածություն և թուլություն:
Բժիշկներին հայտնի չէ ցրված սկլերոզի առաջացման պատճառները, և ներկայումս տվյալ հիվանդության համար դեղամիջոցներ չկան: Ոչ մի մեթոդ չի կարող վերջնականապես ախտորոշել ՑՍ-ն:
Մարդու մոտ տվյալ հիվանդությունը գլխուղեղում և ողնուղեղում առաջացնում է սպիական կամ վնասման ոչ մեծ տեղամասեր: Հետազոտման ճառագայթային եղանակները կարող են օգնել բժիշկներին հայտնաբերել այդ վնասումները՝ ցրված սկլերոզի ախտորոշումը հաստատելու համար: Ախտորոշելուց առաջ բժիշկը պետք է պարզի, արդյոք ախտահարման օջախները հայտնաբերված են գլխուղեղի և ողնուղեղի երկու շրջաններում էլ:
Ցրված սկլերոզի տարբերակիչ ախտորոշումը
Բժիշկը պարտավոր է նաև այլ հետազոտություններ իրականացնել՝ մյուս հիվանդությունները բացառելու նպատակով: ՑՍ-ը հիշեցնող իրավիճակներ կարող են հանդիսանալ վիտամին В12-ի արտահայտված անբավարարությունը, շարակցահյուսվածքային հիվանդությունները և Գիյեն-Բարեյի համախտանիշը:
Մարդը կարող է ՑՍ-ի ախտանիշներ ունենալ միայն մեկ անգամ, այն հայտնի է որպես կլինիկական մեկուսացված համախտանիշ:
Մարդու մոտ ՑՍ ախտորոշելու համար բժիշկը պետք է հայտնաբերի մի քանի վնասումներ, որոնք առաջացել են մեկը մյուսից առնվազն մեկ ամիս հետո:
ՄՌՏ-ի դերը ցրված սկլերոզի ախտորոշման մեջ
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) իրենից ներկայացնում է արտապատկերման եղանակ, որի ժամանակ կիրառվում է մագնիսական դաշտ, ինչպես նաև ռադիոալիքներ՝ հյուսվածքներում ջրի պարունակության չափման ճանապարհով պատկերների ստեղծման համար: Ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի(ՀՏ) կամ ռենտգենային սքանավորման, ՄՌՏ -ն կապված չէ ռադիացիոն ճառագայթման հետ: ՄՌՏ –ն հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հատվածների արտապատկերման առավել զգայուն, ոչ միջամտական եղանակ: Այն հանդիսանում է ՑՍ-ի ախտորոշման և տվյալ հիվանդության պրոգրեսիվման վերահսկման «հետազոտման նախընտրելի եղանակ»: Ճառագայթաբանը վերլուծում է ՄՌՏ –ի արդյունքները և փոխանցում այն բժշկին: Բժիշկը պետք է որոշի. դա ՑՍ է, թե վնասումներն առաջացել են որևէ այլ պատճառով, օրինակ, կաթվածի, միգրենի կամ բարձր զարկերակային ճնշման հետևանքով:
Թեև ՄՌՏ-ն չափազանց կարևոր է ՑՍ-ի ախտորոշման առումով, սակայն միշտ չէ, որ այն ճշգրիտ ախտորոշում է ապահովում: Ըստ տվյալների գնահատման՝ ՑՍ-ով մարդկանց 5%-ի մոտ ՄՌՏ արտապատկերմամբ վնասումներ չեն հայտնաբերվում: Բացի այդ, ծերացման ժամանակ առաջանում են գլխուղեղի ոչ մեծ վնասումներ, որոնք կապված չեն ՑՍ-ի հետ: Սա հատկապես արդիական է 50 տարեկանն անց մարդկանց համար:.
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն
ՑՍ-ի ախտորոշման նպատակով բժիշկները կարող են կիրառել նաև հետազոտման այլ եղանակներ: Դրանցից մեկը հանդիսանում է ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննությունը: Որոշ հակամարմինների առկայությունը ողնուղեղային հեղուկում կարող է վկայել տվյալ մարդու մոտ ՑՍ-ի առկայության մասին:
Եթե հիվանդի մոտ ախտորոշվել է ՑՍ, բժիշկը, հավանաբար, կշարունակի կիրառել ՄՌՏ-ն՝ բուժման լավագույն եղանակներն ընտրելու, ինչպես նաև հիվանդության զարգացումը գնահատելու նպատակով: Օրինակ, եթե բժիշկը ՑՍ-ի ախտանիշների կանխարգելման նպատակով նշանակել է որևէ դեղամիջոց, իսկ ՄՌՏ-ն ցույց է տալիս, որ վնասումն ավելի արտահայտված է, հնարավոր է այլ բուժում պահանջվի:
Գոյություն ունեն ՑՍ-ի տարբեր տեսակներ: Որոշ տեսակներ կարող են արձագանքել ցրված սկլերոզի պրոգրեսիվումը դանդաղեցնող դեղամիջոցներին: Այդ դեղամիջոցները ներառում են բետա ինտերֆերոններ, գլատիրամեր ացետատ և դիմեթիլային ֆումարատ: Մյուս դեղամիջոցները, ինչպիսիք են կորտիկոստերոիդները, նվազեցնում են նյարդերում բորբոքումը: Սակայն այս բոլոր դեղերը կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ:
Որոշ դեղամիջոցներ կենտրոնացած են ՑՍ-ի ախտանիշների նվազեցման վրա: Այդ դեղորայքը նախատեսված է հոգնածության բուժման, աղիների աշխատանքի լավացման և միզապարկի գործունեության խանգարման վերացման, ինչպես նաև ընկճախտի նվազեցման համար:
Գրականություն
- Matsushita T. et al. Characteristic cerebrospinal fluid cytokine/chemokine profiles in neuromyelitis optica, relapsing remitting or primary progressive multiple sclerosis //PloS one. — 2013. — Т. 8. — №. 4. — С. e61835.
- Ozturk A. et al. Axial 3D gradient-echo imaging for improved multiple sclerosis lesion detection in the cervical spinal cord at 3T //Neuroradiology. — 2013. — Т. 55. — №. 4. — С. 431−439.
- Perazella M. A. Gadolinium-contrast toxicity in patients with kidney disease: nephrotoxicity and nephrogenic systemic fibrosis //Current drug safety. — 2008. — Т. 3. — №. 1. — С. 67−75.
10.03.2017 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ