Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ողնաշարի հատվածների ՄՌՏ. հետազոտությունների տարբեր տեսակների առանձնահատկությունները. ultraimaging.am

Ողնաշարի հատվածների ՄՌՏ. հետազոտությունների տարբեր տեսակների առանձնահատկությունները. ultraimaging.am

Եթե ողնաշարի որևէ հատվածում ցավեր են ի հայտ եկել, անպայման պետք  է դիմել բժշկի: Փորձը ցույց է տալիս, որ ողնաշարը կարող է լինել ամենատարբեր ախտաբանությունների և հիվանդությունների կենտրոնացված հատվածը: Նման դեպքերում հարկ է դիմել ՄՌՏ հետազոտության:

ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս հստակ պարզել վնասվածքի կամ ախտաբանության առկայությունը, նորագոյացությունների առաջացման վտանգը: Բուն մեթոդը հենվում է մարդու օրգանիզմի վիճակի  մանրամասն հետազոտության վրա և հնարավորություն ընձեռում վաղ փուլում սկսել բուժումը:

Ողնաշարի հատվածների ՄՌՏ հետազոտության չորս տեսակները

Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ (ՈՊՀ ՄՌՏ): Այս հատվածում կան յոթ ողներ, սակայն հետազոտվում է նաև միջողնային սկավառակների, հարակից հյուսվածքների և անոթների վիճակը: Որպես կանոն, այս հետազոտությունն իրականացվում է պարանոցային շրջանում ցավեր ունեցող, ինչպես նաև վերջույթների զգայունության կորուստ և մատների թմրածություն ունեցող պացիենտների մոտ:

Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ (ՈԿՀ ՄՌՏ): Այս հետազոտությունը նշանակվում է վնասվածքի կամ միջողնային ճողվածքի առկայության, Բեխտերևի հիվանդության կասկածի դեպքերում, կրծքավանդակի շրջանում դեպի վերջույթներ ճառագայթող ցավերի ժամանակ:

Ողնաշարի գոտկատեղա-սրբոսկրային հատվածի ՄՌՏ (ՈԳՍՀ ՄՌՏ): Հետազոտության այս տեսակը ցուցված է այն պացիենտներին, ովքեր հաճախ են բողոքում գոտկատեղի ցավերից: Նման խնդիրներ հանդիպում են շատերի մոտ, քանի որ կյանքի ընթացքում  հենց գոտկատեղին է բաժին ընկնում ամենամեծ ծանրաբեռնվածությունը: Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզել ճողվածքի առկայությունը, սկավառակների տեղաշարժը կամ քայքայվածությունը և այլ բազմաթիվ ախտաբանություններ:

Պոչուկի ՄՌՏ: Հետազոտության տարածված տարբերակ է, որն օգնում է բացահայտել պոչուկին հարակից փափուկ հյուսվածքների վիճակը:

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ