Ախտորոշում
Հիվանդի բուժումը սկսվում է լաբորատոր հետազոտություններից. izmirlianmedicalcenter.com
Բուժման արդյունավետությունը, հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը, նախևառաջ, կապված են ճշգրիտ ախտորոշման հետ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը և տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են և հնարավոր է ստանալ հետազոտությունների գերճշգրիտ արդյունքներ: Ժամանակակից ախտորոշման տեխնոլոգիաները ներդրվել ու կիրառվում են նաև Հայաստանում, իսկ մեկ տարի է, ինչ «Իզմիրլյան» ԲԿ լաբորատորիան վերազինվել է ժամանակին համահունչ նորագույն սարքերով:
«Իզմիրլյան» ԲԿ լաբորատորիայի վարիչ Վահան Գևորգյանն այն հարցին, թե ի՞նչ նորագույն սարքերով է հագեցած «Իզմիրլյան» ԲԿ լաբորատորիան, փաստեց և վստահեցրեց, որ այսօր բարձրորակ լաբորատոր հետազոտություններ ստանալու համար արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա, քանի որ ոչ պակաս որակյալ, ճշգրիտ ու առավել մատչելի հետազոտություններ են իրականացվում մեր երկրում:
«Իզմիրլյան» ԲԿ լաբորատորիան գործում է 1982 թվականից և իր գործունեության ընթացքում միշտ համապատասխանել է ժամանակի միջազգային չափորոշիչներին:
Լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող կառույց՝ հիվանդանոցը պարբերաբար համալրվում է նորագույն սարքավորումներով: Անմասն չի մնում լաբորատոր բաժանմունքը: Այժմ կիրառվում է համաշխարհային նշանակության եվրոպական և ճապոնական առաջատար ավտոմատացված սարքավորումներ, մասնավորապես. Hitachi-Roche ընկերության կենսաքիմական և իմունոլոգիական, ճապոնական Sysmex ընկերության արյան և մեզի հետազոտության, ինչպես նաև արյան մակարդելիության համակարգի ֆրանսիական Stago ընկերության արտադրության սարքավորումները:

Լաբորատորիայի ախտորոշիչ հետազոտության հիմնական ուղղությունները
Լաբորատորիան ներառում է է կլինիկական, կենսաքիմիական, շճաբանական, ինչպես նաև իմունաֆերմենտային հետազոտությունների ստորաբաժանումները: Կատարվում են տարբեր ախտաբանական վիճակների ժամանակ սպիտակուցային, ածխաջրային, ճարպային փոխանակության, էլեկտրոլիտների և թթվա-հիմնային հավասարակշռության խանգարումների հետազոտություններ թերապևտիկ, վիրաբուժական, ուրոլոգիական ոլորտներում:
Բաժանմունքի գործունեության մեջ լայն կիրառում են գտել շաքարային դիաբետի, սակավարյունության, սրտամկանի ախտահարման, վարակների, վահանաձև գեղձի, վերարտադրողական բնագավառի հիվանդությունների, տարբեր օրգան-համակարգերի օնկոմարկերների, հորմոնների նկատմամբ հետազոտությունները:
«Իզմիրլյան» ԲԿ լաբորատորիայի աշխատակիցներն ունեն տարիների փորձ, պարբերաբար վերապատրաստվում են, ուսումնասիրում նորագույն մեթոդները:

Մարդկային գործոնն` ավտոմատացված համակարգում
Առաջին տպավորությունը լաբորատորիայում, որ ամեն ինչ ավտոմատացված է, որ, սեղմելով սարքավորման սեղմակը, ստանում ես բոլոր հնարավոր պատասխանները, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ճշգրիտ ախտորոշում ստանալու համար, պահանջելով հիմնավոր գիտելիքներ, աշխատանքը շարունակում է մնալ բարդ և պատասխանատու: Դրանից զատ, նոր տեխնոլոգիական առաջընթացը, բժշկական ցանկացած բնագավառում բուռն զարգացումները ստիպում են բժշկին անընդհատ ինքնազարգացմամբ զբաղվել, տիրապետել ախտորոշման նորագույն մեթոդներին ու սկզբունքներին:
Ցավոք, այսօր մարդիկ բժշկի են դիմում ուշացած, հիվանդության արտահայտված ախտանշանների ժամանակ: Նման խնդիրներից խուսափելու համար հարկ է կանխարգելիչ հետազոտություններ անցնել և վաղ հայտնաբերել յուրաքանչյուր շեղում:
Վահան Գևորգյան
«Իզմիրլյան» ԲԿ լաբորատորիայի բաժանմունքի վարիչ
Զրույցը վարեց հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը
15.02.2017 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ