Ախտորոշում
Էխոսրտագրությունը ցուցված է բոլոր այն դեպքերում, երբ պացիենտի մոտ սրտային ախտաբանության որևէ կասկած կա. սրտաբան Լիլիթ Ռամազյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ ֆունկցիոնալ ախտորոշման բաժնի ղեկավար, սրտաբան Լիլիթ Ռամազյանը:
– Բժշկուհի Ռամազյան, հետազոտության ո՞ր մեթոդներն են կիրառվում ֆունկցիոնալ ախտորոշման բաժնում:
– «Արմենիա» ՀԲԿ ֆունկցիոնալ ախտորոշման բաժնում, որն իր գործունեությունը ծավալում է 2001 թվականից, գործում է էխոսրտագրության ծառայությունը և իրականացնում է ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստը: Տրեդմիլ թեստը կատարվում է ընտրողաբար և ոչ բոլոր պացիենտներին է առաջարկվում: Էխոսրտագրությունը ցուցված է բոլոր այն պացիենտներին, որոնց մոտ կա սրտային ախտաբանության որևէ կասկած: Այն թույլ է տալիս գնահատել սրտի ներքին կառուցվածքը՝ սրտի խոռոչները (ձևը, չափերը), սրտամկանի վիճակը (պատերի հաստությունը), սրտամկանի կծկողական ֆունկցիան (հատկապես կարևոր է կաթվածի ժամանակ. որոշում է օջախի տեղը, թույլ է տալիս գնահատել հիվանդության ծանրությունը), փականային և ենթափականային կառույցները (հատկապես կարևոր է ռևմատիկ, ձեռքբերովի և բնածին հիվանդությունների դեպքում) և հետագա բուժման մարտավարությունը որոշելու համար:
– Ի՞նչ տեխնիկայով է զինված բաժինը:
– Էխոսրտագրության համար կարևոր է սարքի որակը, քանի որ տարեցտարի հայտնվում են առավել բարձրորակ սերնդի սարքեր, իսկ այստեղ ցանկալի է օգտագործել ախտորոշման բոլոր հնարավորությունները:
«Ամրենիա» ՀԲԿ ախտորոշիչ կենտրոնի գունավոր էխոկարդիոգրաֆը «Siemens» ընկերության արտադրության է: Այն ձեռք է բերվել 2012 թվականին, և իր սերնդի մեջ լավագույնն է: Այս սարքի հնարավորությունները թույլ են տալիս շատ նուրբ կառուցվածքային առանձնահատկություններ ախտորոշել:
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ կատարել էխոսրտագրություն:
– Կան սրտային այնպիսի խնդիրներ, որոնք գանգատ են առաջացնում արդեն ուշ շրջանում, և նախքան այդ մոտավորապես 10 -20 տարի որևէ կերպ չեն անհանգստացնում հիվանդին, հատկապես բնածին արատները, որոնք շատ դեպքերում պատահական են հայտնաբերվում:
– Էխոսրտագրության հնարավորությունները և ցուցումները:
– Տեխնիկական տեսակետից սա ուլտրաձայնային հետազոտություն է: Առաջինը՝ այն տեսանելի է դարձնում սիրտը, երկրորդը՝ թույլ է տալիս գնահատել ներսրտային հոսքերը, որը կոչվում է դոպլեր հետազոտություն:
Պետք է նշեմ, որ էխոսրտագրությունը սքրինինգային հետազոտություն չի համարվում: Սովորաբար, էխոսրտագրության ուղղորդում է բժիշկը, եթե սրտի աշխատանքի հետ կապված ինչ-որ կասկածներ կան: Այն չի իրականացվում պոլիկլինիկաներում: Ծառայությունը վճարովի է, տեխնիկատար է և բարձրորակ մասնագետ է պահանջում, ընդ որում, նա ուսուցողական մի քանի էտապներ է անցնում մինչև աշխատանքի անցնելը: Էխոսրտագրության մասնագետները, որպես կանոն, համապատասխան վերապատրաստում անցած ռադիոլոգները կամ սրտաբաններն են:
– Կա՞ն արդյոք էխոսրտագրության հակացուցումներ:
– Էխոսրտագրությունը հակացուցմներ չունի: Այն բացարձակ անվնաս է. էխոսրտագրություն կատարում են հղիներին, ծանր կամ շոկային վիճակում գտնվող պացիենտներին, երեխաներին և նորածիններին:
– Որո՞նք են էխոսրտագրության առավելությունները:
– Ի տարբերություն ախտորոշման այլ գործիքային հետազոտությունների, էխոսրտագրությունը ոսկե չափանիշ է համարվում սրտի կառուցվածքային հիվանդությունների հայտնաբերման գործընթացում: Օրինակ. էլեկտրասրտագրությունը գնահատում է սրտի աշխատանքի ռիթմը (հայտնաբերում է ռիթմի խանգարումները՝ առիթմիաները, ինչպես նաև սնուցման որոշ խանգարումները), կորոնարոգրաֆիան` սրտի անոթները, սրտի կաթետերիզացիան` սրտի խոռոչներում ճնշումները և արյան հոսքերը, իսկ էխոսրտագրությունը սրտի կառուցվածքի պատկերային գնահատականն է տալիս:
– Ինչպե՞ս նախապատրաստվել էխոսրտագրության:
– Էխոսրտագրությանը հատուկ նախապատրաստվելու կարիք չի լինում: Կլինիկա մուտք գործած պացիենտը 5-10 րոպե անց կարող է անցնել էխոսրտագրություն, եթե ունի համապատասխան խնդիրներ կամ պատրաստվում է վիրահատական միջամտության:
Սրտի կողմից գանգատներ ունեցող պացիենտների համար գործիքային այս հետազոտությունը կարելի է համարել պարտադիր: Արյան զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում կյանքի որոշակի փուլում կատարել էխոսրտագրություն:
– Ինչպե՞ս է տեղի ունենում էխոսրտագրության վերծանման գործընթացը:
– Հետազոտության իրականացման ընթացքում բժիշկը սկսում է գնահատել այն, ինչ տեսնում է էկրանի վրա: Այդ տվյալները գրանցվում են և կարող են ներկայացվել պացիենտի բուժող բժշկին՝ նկարագրության տեսքով և ոչ միայն. սովորաբար, տրամադրվում է նաև լուսանկար, եթե կան նորմայից շեղումներ, իսկ դինամիկ խնդիրների դեպքում լուսնակարներ չեն տրվում, քանի որ այն տեղեկատվություն չի պարունակում:
Որոշ դեպքերում պացիենտին տրվում է նկարահանման ընթացքը՝ էլեկտրոնային կրիչով (խտասկավառակ` CD): Դա կիրառվում է այն դեպքերում, եթե պացիենտի անամնեզում նշված է վիրահատական միջամտություն պահանջող ներսրտային խնդիր: Հատկապես սրտի վիրահատության ենթակա պացիենտների համար դա անհրաժեշտ է:


Կարդացեք նաև

Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...



Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության...



Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...





Արյան ընդհանուր հետազոտման ցուցանիշներից են՝ հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներից են՝ գլյուկոզան, ընդհանուր սպիտակուցը...



Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) իրականացվում է քաղցած, նախքան հետազոտությունը 3 օր սննդակարգից բացառել հում բանջարեղենը, մրգերը, կաթը, սև հացը...



Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...



Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...



Հիպերպրոտեինեմիան արյան մեջ սպիտակուցի քանակի բարձրացումն է, որը ենթադրում է որևէ հիվանդության արտահայտություն...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն