Ախտորոշում
Ինչպե՞ս են հետազոտում հիվանդ անոթները. ultraimaging.am

Դուպլեքս սքանավորումն ՈՒՁՀ սարքի աշխատանքային ռեժիմ է, որի դեպքում միաժամանակ ստացվում են սև-սպիտակ պատկերներ և անոթների պատկերները՝ շարժվող արյան հետ միասին:
Անոթային հետազոտությունների համար կիրառվող ուլտրաձայնային եղանակների հիմքում Դոպլերի էֆեկտն է, որը նկարագրվել է Քրիստիան Դոպլերի կողմից 1842 թվականին: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արյան հոսքի գրանցման հիմքում արյան շարժվող մասնիկներից անդրադարձած ուլտրաձայնային ազդակի հաճախության փոփոխությունն է. այդ մասնիկների հիմնական մասը կազմում են էրիթրոցիտները: Դուպլեքս սքանավորմամբ հնարավորություն է ընձեռվում օրգանիզմի գրեթե բոլոր անոթներում արյան հոսքի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ:
Ինչպես խոռոչային, այնպես էլ ենթամաշկային անոթների ցանկացած հետազոտություն կրում է նաև «դոպլեր» անվանումը՝ ի պատիվ հայտնագործողի:
Տարբերում են դոպլերի մի քանի տեսակ.
Ուլտրաձայնային դոպլերագրություն: Դա անոթների հետազոտություն է՝ հիմնված նրանց ուսումնասիրության արդյունքում ստացված գրաֆիկայի վրա, այսինքն, անոթի ուղղակի տեսանելիությունն այս դեպքում բացակայում է: Ախտորոշման այս տեսակի դեպքում տվիչը «կուրորեն» դրվում է անոթների պրոյեկցիայով կողմնորոշիչ կետերում:
Դուպլեքս ուլտրաձայնային սքանավորում: Այդպես է կոչվում իր մեջ երկու գործառույթ ներառելու պատճառով. անոթների կառուցվածքի ուսումնասիրություն և նրանցում արյան հոսքի արագության գնահատում: Մոնիտորի վրա երևում են և՛ անոթը, և՛ նրա շուրջը գտնվող հյուսվածքները: Ի տարբերություն ուլտրաձայնային դոպլերագրության, այս եղանակով հնարավոր է տեսնել վահանիկները, թրոմբները, անոթների կրակալումը, նրանց պատերի հաստացումը, ինչպես նաև անոթների արատները կամ նրանցում տեղադրված ստենտները:
Տրիպլեքս սքանավորումը գերազանցում է դուպլեքսին: Այս դեպքում մոնիտորի վրա՝ հյուսվածքների պատկերման ֆոնին, երևում է նաև նրանց միջով անցնող անոթը: Արյան հոսքի արագությամբ պայմանավորված՝ անոթը տարբեր գույներով է ներկվում (քարտեզագրում):
Արյան հոսքի գունավոր քարտեզագրությունն անոթի լուսանցքից ստացված պատկերի կրկնությունն է: Հեշտությամբ երևում են անոթի լուսանցքի բոլոր փոփոխությունները՝ աթերոսկլերոտիկ վահանիկները, թրոմբները և այլն, այն ամենն, ինչ խանգարում է անոթի անցանելիությանը: Դուպլեքս սքանավորումը հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել և գնահատել մարդու անոթային համակարգի գրեթե բոլոր հատվածներում արյան հոսքի վիճակը՝ խոշոր մագիստրալ ցուղուններից մինչև օրգանների մանր և ենթամաշկային անոթները: Անոթային հիվանդությունների արդեն վաղ շրջանում հնարավոր է հավաստի տեսանելի գնահատական տալ մեծ տրամագծով անոթներում անոթային պատի առկա բոլոր փոփոխություններին, օրինակ, շաքարային դիաբետի ժամանակ:
Սքանավորումը բացարձակապես անվտանգ է. ուլտրաձայնը չի կարող որևէ վնասակար ազդեցություն թողնել մարդու վրա, այդ պատճառով ախտորոշման այս եղանակը կարող է կիրառվել այնքան անգամ, որքան անհրաժեշտ է: Չկան նաև հասակային հակացուցումներ, դուպլեքս մոնիտորինգը չի արգելվում նաև հղիության ընթացքում, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների ժամանակ, որոնք հետազոտման եղանակների առումով, սովորաբար, ունեն բազմաթիվ սահմանափակումներ:
Անոթների սքանավորումն անցավ է, այն չի ենթադրում կտրվածքներ, անցքերի ստեղծում կամ այլ վնասվածքային գործողություններ: Այստեղ չի կիրառվում նաև անզգայացում, ինչը բացառում է ներմուծվող ցավազրկող դեղի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկը:
Դուպլեքս սքանավորման հիմնական առավելություններն են.
- հիվանդության վաղ նախակլինիկական նշանների հայտնաբերում՝ գնահատելով անոթային ախտահարումը,
- հեմոդինամիկ փոփոխությունների գնահատում իրական ժամանակում՝ հայտնաբերելով արյան հոսքի խանգարման ո՛չ միայն օրգանական, այլ նաև ֆունկցիոնալ խանգարումները՝ ուսումնասիրելով անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը
Պացիենտը պառկած վիճակում հետազոտվող հատվածն ազատում է հագուստից: Ապա բժիշկը մաշկի վրա գել է քսում, որը լավացնում է մաշկից տվիչին հաղորդականությունը՝ բարելավելով ուլտրաձայնի անցանելիությունը , և սկսում է հետազոտությունը:
Քնային զարկերակների և գլխուղեղի զարկերակների սքանավորման դեպքում մուտքն իրականացվում է պարանոցի մաշկի և մկանների միջոցով, ինչպես նաև գանգի և ողնաշարի միացման շրջանում՝ քունքոսկրի վրա, գլխի ծոծրակային թմբի վրա, ակնակապիճների շրջանում: Աորտայի և նրա ճյուղերի, երիկամային և լյարդային անոթների սքանավորման դեպքում բժիշկը գելը քսում և աշխատում է կրծքավանդակի և որովայնի մաշկի վրա, իսկ վերջույթների անոթների հետազոտության ժամանակ՝ ձեռքերի և ոտքերի մաշկի վրա՝ մագիստրալ անոթների ընթացքին համապատասխան:
Հետազոտության վերջում հիվանդին կարող են խնդրել կանգնել՝ սքանավորումը կանգնած վիճակում իրականացնելու համար. սա կարևոր է սրունքի խորանիստ և մակերեսային երակները հաղորդակցող երակների անցանելիությունը գնահատելու համար, ինչպես նաև կարող է իրականացվել Վալսալվայի փորձը (լարվածության առաջացում)՝ երակային փականների ամբողջականությունը ստուգելու համար:
Սքաներով ստացված ամբողջ տեղեկատվությունը մշակվում է թվային սարքերի օգնությամբ և արտացոլվում է բժշկի համակարգչի մոնիտորին՝ գունավոր պատկերման և անոթում արյան հոսքի քանակական բնութագրերի տեսքով: Բժիշկը գնահատում է և իրականացնում արդյունքների մեկնաբանում:
Հետազոտությունը տևում է 20-30 րոպե, որից հետո պացիենտին տրվում է եզրակացությունը՝ հետագայում այն բուժող բժշկին ներկայացնելու համար: Պլանային հետազոտության դեպքում պացիենտը տուն է գնում, իսկ շտապ ցուցումներով իրականացված հետազոտության դեպքում հոսպիտալացվում է մասնագիտական բաժանմունք՝ հետագա հսկողության և բուժման նպատակով:
Դուպլեքս սքանավորմամբ ստացված արդյունքները հնարավորություն են տալիս հաջողությամբ բուժել սրտի, գլխուղեղի, երիկամների, ստորին վերջույթների և այլ օրգանների երակների ու զարկերակների հիվանդությունները:
Անոթների դուպլեքս սքանավորման ցուցումներն են.
1. Եթե հիվանդն ունի հետևյալ գանգատները.
- հաճախակի գլխացավեր, միգրեն
- անկումներ գիտակցության կորստով կամ` առանց
- աղմուկ ականջներում, աչքերի առաջ փայլատակող սև կետեր
- հաճախակի գլխապտույտներ
- զարկերակային ճնշման տատանումներ:
- ոտքերին անոթային աստղիկներ
- ստորին վերջույթների երակների վարիկոզ հանգույցներ
- ստորին վերջույթների արտահայտված այտուցվածություն, որն ուժեղանում է քայլելիս
- ոտքերում ցավային զգացողություններ, հոգնածություն:
- վերջույթներում` սառնություն,
- որոշակի տարածություն անցնելուց հետո ձկնանման մկաններում ցավի առաջացում` ընդմիջվող կաղության համախտանիշ ((հաճախ հանդիպում է ծխողների մոտ)
- մաշկի գույնի փոփոխություն (կապույտ, մանուշակագույն երանգ), տեղային ջերմության իջեցում (սառը ոտնաթաթեր)՝ զգալի ցավային զգացողությունների զուգակցմամբ:
2. Գլխուղեղի անոթների ցանկացած ախտաբանության կասկածի դեպքում, այդ թվում` նորածինների մոտ, իրականացվում է տրանսկրանիալ (ներգանգային) անոթների՝ առաջային, միջին և հետին ուղեղային զարկերակների հետազոտություն:
3. Աորտայի և նրա ճյուղերի հիվանդության, օրինակ, կրծքային, որովայնային հատվածի անևրիզմայի կասկածի դեպքում հիվանդին ուղեգրում են անոթների դուպլեքս սքանավորման:
4. Սրտի բնածին կամ ձեռք բերովի հիվանդության հաստատման համար իրականացվում է էխոսրտագրություն:
Երիկամների, լյարդի անոթների հիվանդությունների ախտորոշման նպատակով նույնպես իրականացվում է ՈՒՁ հետազոտություն:


Կարդացեք նաև

Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...



Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության...



Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...





Արյան ընդհանուր հետազոտման ցուցանիշներից են՝ հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներից են՝ գլյուկոզան, ընդհանուր սպիտակուցը...



Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) իրականացվում է քաղցած, նախքան հետազոտությունը 3 օր սննդակարգից բացառել հում բանջարեղենը, մրգերը, կաթը, սև հացը...



Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...



Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...



Հիպերպրոտեինեմիան արյան մեջ սպիտակուցի քանակի բարձրացումն է, որը ենթադրում է որևէ հիվանդության արտահայտություն...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն