Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am

Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am

Վերջին տարիներին նկատվում է հոդերի հիվանդությունների «երիտասարդացում»: Բժիշկներն այս երևույթը  կապում են կենսակերպի, ցածր ֆիզիկական ակտիվության, ոտքերի վրա անհամաչափ և ոչ ֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունների հետ: Թեև հոդերի հիվանդությունները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում, ինչպես նկարագրված է ստորև, այնուամենայնիվ,  հենց նրանք են առաջատար դիրք գրավում մարդկանց շարժունակության սահմանափակման պատճառների ցանկում, իսկ դա նշանակում է` խախտվում է ամբողջ առօրյա կենսակերպը, նվազում է աշխատունակությունը՝ բերելով հաշմանդամության:

Ցավեր կոնքազդրային հոդերում

Հետույքի, ազդրերի շրջանում ցավային զգացողությունների ամենահաճախ հանդիպող պատճառը կոնքազդրային հոդերի դեգեներատիվ հիվանդությունն է՝ օստեոարթրոզը (օստեոարթրիտ): Կոնքազդրային հոդերում հիվանդության տեղակայման դեպքում այն նույնիսկ առանձին անվանում է ստացել՝ կոքսարթրոզ:

Բավականին հաճախ հիվանդները ցավը զգում են հոդերի պրոյեկցիայով, սակայն պատճառը տեղակայված է լինում ավելի վեր՝ գոտկատեղում: Օրինակ, օստեոխոնդրոզի, ողնաշարի գոտկային շրջանի ճողվածքների ժամանակ ցավերը շատ նման են կոքսարթրոզի ցավերին:

Ցավերի պատճառները հստակ պարզելու համար անհրաժեշտ է .

  • խորհրդատվություն բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդի և նյարդաբանի հետ,
  • իրականացնել կոնքազդրային հոդի ռենտգենագրություն, որը ցույց կտա կոնքազդրային հոդը կազմող ոսկրերի վիճակը, կօգնի որոշել հիվանդության շրջանը,
  • իրականացնել ողնաշարի գորտկասրբանային հատվածի և կոնք-ազդրային հոդերի ՄՌՏ, որը հոդերի հիվանդությունների ախտորոշման «ոսկե չափանիշն» է, քանի որ, ի տարբերություն ռենտգենի, այն ցույց է տալիս ո՛չ միայն ոսկրերը, այլ նաև հոդաճառները, հեղուկը, կապանները:.


Ցավեր ծնկային հոդերում

Այստեղ իրավիճակն այլ է. ի տարբերություն կոնքազդրային հոդերի, ծունկն առավել հակված է վնասվածքների: Այդ պատճառով ծնկան ցավի ամենահաճախ հանդիպող  պատճառները բաժանվում են երկու խմբի՝ դեգեներատիվ հիվանդություններ (գոնարթրոզ) և նախկինում ունեցած վնասվածքների հետևանքներ:

Հիվանդության ախտորոշման համար առավել հաճախ կիրառվող մեթոդներն են.

  • Ֆիզիկական.  բժիշկ-վնասվածքաբանը հետազոտում է հիվանդին, իրականացնում ֆունկցիոնալ փորձեր, որոնք օգնում է հասկանալ հետազոտության հետագա ընթացքը:
  • Ռենտգենագրություն. լայնորեն կիրառվում է հասանելիության շնորհիվ, սակայն ոչ միշտ է տեղեկատվական: Այն, սովորաբար, նշանակվում է որպես ախտորոշման առաջին փուլ:
  • Ծնկան հոդի ՄՌՏ.  վերջին տարիներին հաճախ է նշանակվում, քանի որ օգնում է պարզել հոդաճեղքի, կապանների, սկավառակների վիճակը, այն ամենը, ինչն անմատչելի է ռենգեն հետազոտության ժամանակ:
  • Արթրոսկոպիա. ախտորոշման միջամտական եղանակ է, որի ժամանակ բժիշկն իրականացնում է հոդապատճի ծակում: Գործողությունը կարող է ախտորոշիչից վերածվել բուժականի, օրինակ, երբ ոտքի ցավի պատճառը հոդային հեղուկի ավելցուկն է:


Ցավեր սրունք-թաթային և ոտնաթաթի հոդերում

Ցավերի ամենատարածված պատճառները տրավմատիկ վնասումներն ու համակարգային (ռևմատոլոգիական) հիվանդություններն են, օրինակ, ռևմատոիդ արթրիտը, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումները (պոդագրա):

Ախտորոշմանը կնպաստեն.

  • բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդը կամ ռևմատոլոգը,
  • արյան հետազոտությունները. զննումից հետո բժիշկը կարող է նշանակել ռևմատոլոգիական հետազոտություններ (С-ռեակտիվ սպիտակուցի, ռևմատոիդ գործոնի որոշում և այլն՝ պայմանավորված, թե ինչ հիվանդություն է կասկածվում), արյան կենսաքիմիական հետազոտություն՝ միզաթթվի որոշմամբ (պոդագրայի կասկածի դեպքում):
  • ռենտգենագրություն. ռևմատոլոգիական հիվանդությունների մեծամասնության համար մշակված են ախտորոշման հենց ռենտգենաբանական չափանիշներ, և լրացուցիչ թանկարժեք եղանակների կարիք կարող է չլինել:


Հոդացավերի բուժումը

Լավագույն տարբերակում հոդացերի բուժումը պետք է ուղղված լինի այն առաջացնող պատճառների վրա: Սակայն, ցավոք, ոտքերի հոդացավերի դեպքում այն միշտ չէ, որ հնարավոր է: Այդ պատճառով գրեթե բոլոր դեպքերում հիվանդի տառապանքները նվազեցնելու նպատակով բժիշկը ցավազրկող դեղեր է նշանակում: Առաջին հերթին նշանակվում են ոչստերոիդային հակաբորբոքային (ՈՍՀԲ) խմբի դեղորայք, որոնք նվազեցնում են ո՛չ միայն ցավը, այլ նաև բորբոքումը:

Այն ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ, երբ ՈՍՀԲ-ները չեն օգնում, բժիշկը նշանակում է հորմոնային դեղեր կամ ցիտոստատիկներ:

Եթե ցավերի պատճառը օստեոարթրոզն է (աճառի դեգեներացիան), հիվանդության ուշ շրջանում, սովորաբար, կատարվում է վիրահատություն՝ հոդի փոխարինում էնդոպրոթեզով:

Ցանկացած դեպքում, անկախ պատճառից, հոդերի հիվանդությունները պահանջում են կենսակերպի վերանայում, ինչը ենթադրում է համապատասխան սննդակարգ , հիվանդ ոտքի ծանրաբեռնվածությունը նվազեցնող և մկանային համակարգի զարգացմանը նպաստող ֆիզիկական ակտիվություն:

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ