Ախտորոշում
ՄՌՏ արվեստը. տեխնոլոգիաները գործողության մեջ (տեսագրություններ). ultraimaging.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կարող է դառնալ արվեստի գործերի հիմքը: Արվեստն էլ ՄՌՏ-ի օգնությամբ հեշտությամբ կարող է վերածվել ուսումնասիրության օբյեկտի: Եվ այսպես, այս ակնարկում առկա է տեսանյութ, որը ցույց է տալիս մարմնականի և հոգևորի զարմանալի համակցությունը:
Ռենտգենյան ճառագայթների հայտնագործությունից անմիջապես հետո՝ սկսած 1913-1914 թթ., նկարիչները սկսեցին դրանք կիրառել «թափանցիկ ոճում» աշխատանքների ստեղծման համար: Իսկ Տասկերի աշխատանքներից սկսած՝ 1930-ականերին, ռենտգենյան նկարները սկսեցին հայտնվել պատկերասրահներում: Այսօր գեղարվեստական սրահներում կարելի է հանդիպել ո՛չ միայն այդպիսի բաների. նոր գիտական և բժշկական տեխնոլոգիաները մի ակնթարթում վերածվում են ինքնաարտահայտման նոր գործիքի: Վերջիվերջո, կարևորը ոչ թե այն է, թե ինչին է նայում հանդիսատեսը, այլ այն, թե ինչպես է նայում և ինչպիսի զգացումներ է այն առաջացնում: Նայելով Vox ամսագրի հայտնի տեսանյութը, դժվար է վիճել այն փաստի շուրջ, որ նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կարող է դառնալ ներկայիս արվեստի գործերի հիմքը:
Արվեստն էլ իր հերթին ՄՌՏ-ի օգնությամբ վերածվում է հետազոտության օբյեկտի: Ներքին օրգանների և հյուսվածքների վիզուալիզացիայի այս եղանակի աշխատանքի սկզբունքը հեշտ է բացատրել «մատների» վրա: Հզոր մագնիսները ստեղծում են ուժեղ դաշտ, որն օրգանիզմում ջրածնի ատոմների պրոտոններին ստիպում է կարգավորված դասավորվել: Ինչպես կողմնացույցի անհամար փոքրիկ սլաքներ, նրանք ուղղվում են մագնիսական դաշտի ուղղությամբ կամ` հակառակը: Ապա նրանց վրա ազդում է որոշակի հաճախությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում: Կլանելով էներգիան՝ պրոտոնները փոխում են իրենց կողմնորոշումը, սակայն այդ գրգռված վիճակը մնում է անկայուն, և մասնիկները գրեթե անմիջապես վերադառնում են ելքային վիճակին (ռելաքսացիա)` անջատելով էներգիայի ավելցուկը: Նման ճառագայթումը հնարավորություն է տալիս վերակառուցել ներքին օրգանների պատկերները. ՄՌՏ-ի աշխատանքի մեխանիզմը հասկանալի ձևով բացատրվում է հետևյալ տեսահոլովակում:
Արտաքին մագնիսական դաշտը ստեղծվում է իմպուլսներով՝ փոփոխվելով ինչպես ըստ ուժի, այնպես էլ` ըստ ուղղության, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մարմնի ցանկացած հատվածի հյուսվածքների եռաչափ և շերտային պատկերումը՝ ցանկացած անկյան տակ և ուղղությամբ, հնարավորություն, որն օգտակար է ինչպես բժիշկների, այնպես էլ գիտնականների համար: Օրինակ, 2016թ. գարնանը գերմանացի հետազոտողների կողմից հրապարակված աշխատանքներում ՄՌՏ-ն կիրառվել է պրոֆեսիոնալ երգիչների մոտ ձայնաառաջացման համակարգի կառուցվածքի և երգեցողության առանձնահատկությունների միջև կապը բացահայտելու նպատակով:
Ակնարկը եզրափակենք սրտի և պսակային անոթների տոմոգրաֆիայով: Նրա հիմքում ընկած են սովորական ՄՌՏ սկզբունքները, սակայն այն ունակ է վերացնելու անընդհատ շարժման մեջ գտնվող և կծկվող օրգանի սքանավորման ժամանակ անխուսափելիորեն առաջացող աղմուկները: Դրա համար տոմոգրաֆը կիրառում է ԷՍԳ տվյալները և իր աշխատանքը ներդաշնակում սրտի ռիթմի հետ:
16.01.2017 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ